Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Գոլուբենցև[1] (ռուս.՝ Александр Александрович Голубенцев, հունվարի 20, 1899(1899-01-20), Կալուգա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1979(1979-10-04)), խորհրդային կոմպոզիտոր[1][2]։

Ալեքսանդր Գոլուբենցև
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 20, 1899(1899-01-20)
Կալուգա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1979(1979-10-04) (80 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱմուսինՆինա Արխիպովա

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Գոլուբենցևը ծնվել է 1899 թվականի հունվարի 20-ին Կալուգա քաղաքում։ Սովորել է Պետրոգրադի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, ինչպես նաև Պետրոգրադի կոնսերվատորիայում (Վասիլի Կալաֆատիի և Ալեքսանդր Գլազունովի մոտ), որն ավարտել է 1922 թվականին[1]։

1924 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Տարբեր թատրոններում աշխատել է որպես երաժշտական մասի ղեկավար, այդ թվում՝ Ռեալիստական թատրոնում (1932-1935) և Ե. Վախթանգովի անվան թատրոնում (1935-1949)[1]։

Բացի այդ, 1932-1936 թվականներին դասավանդել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում[1]։

Ալեքսանդր Գոլուբենցևը մահացել է 1979 թվականի հոկտեմբերի 4-ին։ Թաղված է Միտինսկոե գերեզմանոցում[3]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ դերասանուհի Նինա Արխիպովան է։

Դուստրը՝ դերասանուհի Նատալյա Գոլուբենցևան, որը «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման մեջ հնչյունավորել է Ստեպաշկային։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Մեդալ «Աշխատանքային արիության համար» (դեկտեմբերի 16, 1946)

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Կանանց ամառ» օպերա (Վալենտին Օվեչկինի պիեսի հիման վրա, համերգային կատարում, Մոսկվա, 1951)
  • «Հրացանակրի սերը» երաժշտական կատակերգություն (Իվանովո, 1959)
  • Պարային սյուիտ՝ նվագախմբի համար (1949)
  • Ռապսոդիա՝ իսպանական թեմաներով (1953)
  • սոնատ՝ ջութակի և դաշնամուրի համար (1943)
  • Աննա Ախմատովայի (1923), Ալեքսանդր Պուշկինի (1945), խորհրդային պոետների (1948), Սերգեյ Եսենինի (1957) խոսքերի հիման վրա ռոմանսների շարք
  • երաժշտություն ավելի քան հարյուր ներկայացման և «Պատենավոր մարդը», «Անսանձ կնոջ սանձահարումը» և «Կուբայական նովել» ֆիլմերի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю. В. Келдыш. — Москва : Сов. энциклопедия, 1973-. Т. 1: А — Гонг». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Голубенцев А. А. // Советская музыка, № 3, 1980, стр. 144». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «Они тоже гостили на земле... Голубенцев Александр Александрович (1899-1979)». nec.m-necropol.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել