Ալեքսանդր Գեյման (ռուս.՝ Александр Александрович Гейман, օգոստոսի 26, 1866(1866-08-26), Ռուսական կայսրություն - 1939, Կիկինդա, Սերբիա), ռուս գեներալ-լեյտենանտ, քաղաքացիական պատերազմի մասնակից[1]։

Ալեքսանդր Գեյման
օգոստոսի 26, 1866(1866-08-26) - 1939
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահվան վայրԿիկինդա, Սերբիա
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԹիֆլիսի կադետային կորպուս
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Գեյմանը ծնվել է 1866 թվականի օգոստոսի 26-ին Ռուսական Կայսրությունում։ Կրթությունը ստացել է Թբիլիսյան կադետական կորպուսում (1884)։ Ավարտել է 3-րդ Ալեքսանդրովյան ուսումնարանը (1886)։ Քսան տարեկանում ստացել է կրտսեր սպայի կոչում։ Երկարատև ռազմական ծառայությունն անցկացրել է կուբանի կազակների հետ։ 1912 թվականին ավարտել է սպայական հրաձգային դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է 14-րդ Կուբանյան կազակական գումարտակի (19.08.1914 թվականից), 8-րդ Կուբանյան կազակական գումարտակի (05.05.1915 թ.-ից), 2-րդ Կուբանյան կազակական գումարտակի (21.09.1915-02.1917) հրամանատար, գնդապետ (28.02.1915), գեներալ-մայոր (02.10.1917), 506-րդ հետևակային Պոչաևյան գնդի հրամանատար (1917), 3-րդ Կուբանյան կազակական բրիգադի հրամանատար (1917)։

1918 թվականի փետրվարին 3-րդ Կուբանյան կազակական բրիգադը փոխադրվում է Կուբան։ 1918 թվականի փետրվարին Մոզդոկում սպանվում է նրա սպա եղբայրը։ 1918 թվականի ապրիլին Մայկոպի տակ, կազակական խուտորներից մեկում, կազմակերպում է ապստամբական կենտրոն, որտեղ սկսում են հավաքվել կարմիրների դեմ մարտերին պատրաստ կազակները։ Նրանց հետ օգնում է կուբանցիներին գրավել Մայկոպը։ 1918 թվականի հոկտեմբերին նրանց հետ միացել է գեներալ Պոկրովսկու զորամասերին։ Գեներալ-լեյտենանտ (30.11.1918): Կազակական աշխարհայացքի համար պայքարի ժամանակ եղել է 2-րդ Կուբանյան կազակական առանձնակի բրիգադի հրամանատար (15.11.1918-11.1919). Կուբանում Գեյմանը եղել է իր ժամանակի բարձրաստիճան կազակական հրամանատարներից մեկը, ով պաշտպանել է Կուբանյան Ռադային, Դենիկինի դեմ պայքարում, առանձին Կուբանյան բանակի ստեղծման գործում։ Լինելով Վրանգելի ռուսական բանակում նա պաշտոն չի ստացել։ Վտարանդիության մեջ է (Սիբիրում) 1920 թվականից։ Հավատարիմ է եղել Ազատ Կազակների ազգային սլացքի նկատմամբ և տպագրվել է նրանց «Ազատ Կազակություն» ռազմական ամսագրում։ Հարավսլավիայի կազակ-էմիգրանտների շրջանում հռչակվել է որպես կազակական անցյալի փայլուն գիտակ, եղել է լավ հեքիթասաց և առանձնանում էր իր կուլտուրականությամբ։ Կազակների խաղաղ և ռազմական կենցաղի թեմաներով Գեյմանը տպագրել է բազմաթիվ հեքիաթներ «Կազակական մտորումներ», «Կազակական Ուղի», «Կազակության ուղիներ» ամսագրերում։

Հիվանդացել է ասթմայով և մահացել կարիքի մեջ, սերբական Վելիկայա Կիկինդա քաղաքի ծերանոցում 1939 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշանի ասպետ (1916, մայիսի 23)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել