Ալեքսանդր Վասիլևիչ Գագարին (ռուս.՝ Александр Васильевич Гагарин, հոկտեմբերի 9, 1866(1866-10-09), Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1917[1]), գեներալ-մայոր, իշխան։ Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից[2]։ Պարգևատրվել է Սուրբ Աննայի II աստիճանի, Սուրբ Աննայի III աստիճանի, Սուրբ Աննայի IV աստիճանի, Սուրբ Ստանիսլավի I աստիճանի, Սուրբ Ստանիսլավի II աստիճանի, Սուրբ Վլադիմիրի III աստիճանի, Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշաններով, Արիության ոսկե թուր, Գերագույն բարեհաճություն պարգևներով[3][4]։ Միխայիլ Շոլոխովի Խաղաղ Դոն (Գիրք երկրորդ, մաս չորրորդ, գլուխ XVII) վեպի գործող անձանցից[5][6]:

Ալեքսանդր Գագարին
հոկտեմբերի 9, 1866(1866-10-09) - 1917[1]
ԾննդավայրՏամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր9-րդ Բուգսկի ուլանսկի գնդ և Վայրի բաժանում
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Վասիլևիչ Գագարին` իշխան, ուղղափառ ազնվական, ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 9-ին Տամբովի նահանգում[4]։ Ավարտել է երկրորդ կադետական կորպուսը՝ Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանը, ծառայության է անցել 1886 թվականի սեպտեմբերի 1-ից[3]։ Ուսումնարանն ավարտելուց հետո նա ծառայել է դրագունյան Չուգուևսկի 32-րդ գնդում։ Ալեքսանդր Վասիլևիչը ունեցել է հետևյալ կոչումները՝ կոռնետ, պորուչիկ, շտաբս-ռոտմիստր, ռոտմիստր, բանակի ավագ՝ կազակական զորքերում ծառայելիս` փոխգնդապետ, գնդապետ, գեներալ-մայոր[3]։ Մասնակցել է Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմներին, 1914 թվականին վիրավորվել է[4]։ Ալեքսանդր Վասիլևիչ Գագարինը եղել է Սպիտակ շարժման և Կոռնիլովյան ապստամբության մասնակից։ Եղել է Կովկասյան տեղաբնակների հեծելազորային դիվիզիայի 3-րդ բրիգադի, Բուգի 9-րդ ուլանյան գնդի հրամանատար, 1-ին Կովկասյան տեղաբնակների հեծելազորային դիվիզիայի հրամանատար (08/28/1917 - 09/02/1917): Կոռնիլովյան ապստամբությանը մասնակցելու համար Գագարինը 1917 թվականի սեպտեմբերին հեռացվում է ժամանակավոր Կառավարության պաշտպանության նախարարության հրամանատարությունից և տեղափոխվում Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի կադրային ռեզերվ։ Ծառայել է Կամավորական բանակում, այնուհետև Ռուսաստանի հարավի զինված ուժերում[3]։

Ծառայության ընթացքում Գագարինը ստացել է Սուրբ Աննայի II աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի III աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի IV աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի I աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի II աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի III աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշան, եղել է Գեորգիևյան զենքի ասպետ[3]։ Ալեքսանդր Վասիլևիչ Գագարինը մահացել է 1917 թվականից հետո։

Գագարինը «Խաղաղ Դոն» վեպում խմբագրել

Ալեքսանդր Վասիլևիչ Գագարինը իրական պատմական անձնավորություն է, որի կերպարը ներկայացված է գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպում[3][6][7]:

  ...Օգոստոսի 29-ին Պավլովսկի մոտակայքում, հեծելազորային դիվիզիայի 3-րդ բրիգադը, իշխան Գագարինի հրամանատարությամբ, արդեն շփման մեջ էր մտել թշնամու հետ։ Հասնելով ավերված արահետներին , դիվիզիայի առջևից ընթացող Ինգուշական և Չերքեզական գնդերը, բեռնաթափվելով և երթով շարժվեցին Ցարսկոյե Սելոյի ուղղությամբ։ Ինգուշական հեծյալ ջոկատները մտան Սոմրինոյի կայարան։ Գնդերը դանդաղ տեմպերով զարգացրեցին հարձակողական գործողությունները, ճնշելով գվարդիականներին ՝ սպասելով, մինչև դիվիզիայի մնացած մասերը կմոտենան։ Իսկ Դոնում գտնվողները սպասում էին փոխադրմանը, ոմանք դեռ չէին հասել կայարան...  

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
  • Արիության ոսկե թուր
  • Գերագույն բարեհաճություն պարգև

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 князь Гагарин Александр Васильевич
  2. «Русская императорская армия. Гагарин Александр Васильевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Мартиролог аристократов-офицеров «Кавказской Туземной конной дивизии». Гагарин Александр Васильевич
  4. 4,0 4,1 4,2 Русская армия в Великой войне. Гагарин Александр Васильевич
  5. Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин]]; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1121. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  6. 6,0 6,1 Михаил Шолохов. Тихий Дон. Книга вторая. Часть четвертая. Глава XVII
  7. Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1121. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Գրականություն խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1121. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ խմբագրել