Ալեքսանդր Բոլդիրև
Ալեքսանդր Բոլդիրև (ռուս.՝ Алекса́ндр Ви́лович Бо́лдырев, դեկտեմբերի 27, 1955, Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 20, 2021), ռուս դիվանագետ։ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի սեպտեմբերի 3)[1]։
Ալեքսանդր Բոլդիրև | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1955 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հունվարի 20, 2021 (65 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրել1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է բենգալերենին և անգլերենին։
1978 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Երկրորդ եվրոպական դեպարտամենտի բաժնի պետ։
- 1998 թվականից մինչև 2001 թվականը Մեծ Բրիտանիայում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
- 2001-2004 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության (դեպարտամենտի) բաժնի պետ։
- 2004-2010-ական թվականներին Վիեննայում եղել է ԵԱՀԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։
- 2010 թվականից մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2012-2016 թվականներին Փարիզում եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։
- 2016 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբերը արտերկրում եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Զամբիայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 03.09.2018 г. № 504 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.10.2019 г. № 535 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Замбии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 152 «О присвоении дипломатических рангов»