Ալեքսանդր Բիչկով
Ալեքսանդր Բիչկով (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Бычко́в, ապրիլի 1, 1988, ԽՍՀՄ), ռուս սերիական մարդասպան։ 2009 թվականի սեպտեմբերի մինչև 2012 թվականի հունվար ընկած հատվածում Պենզայի մարզի Բելինսկի քաղաքում սպանել է 9 մարդու։ Մոլագարի զոհ են դարձել տղամարդիկ, որոնցից շատերը չարաշահել են ալկոհոլը կամ վարել թափառաշրջիկ կենսակերպ։ Սեփական խոստովանությամբ՝ Բիչկովը զբաղվել է մարդակերությամբ։
Ալեքսանդր Բիչկով | |
---|---|
Մականուն | Ռեմբո |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պատիժ | ցմահ բանտարկություն |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 9 |
Սպանության շրջան | 2009-2012 |
Զենք | դանակ, մուրճ |
Ձերբակալության ամսաթիվ | հունվարի 21, 2012 |
2012 թվականի հունվարին Բիչկովը ձերբակալվել է։ 2013 թվականի մարտի 22-ին Պենզայի շրջանային դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատել է Բիչկովի նկատմամբ ցմահ դատավճիռը։
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բիչկովը ծնվել է 1988 թվականին[1]։ Փոքր եղբայրը՝ Սերգեյը, ծնվել է երկու տարի անց։ Հայրը՝ Վլադիմիր Բիչկովը, աշխատել է կոմբայնավար, հետագայում դարձել է սառնարանային սարքավորումների վերանորոգման մասնագետ[2]։ Հարևանների խոսքով՝ մայրը՝ Իրինա Բիչկովան, խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ, որին, ժամանակի ընթացքում միացել է նաև հայրը։ 40 տարեկան հասակում, ենթադրաբար ալկոհոլի հետ կապված խնդիրների, ինչպես նաև ընտանիքում տարաձայնությունների պատճառով, հայրն ինքնասպան է եղել[3]։
Քաղաքի բնակիչների խոսքերով երիտասարդ տարիքից մայրը երեխաներին պարտադրել է կատարել ծանր աշխատանք այգում, մետաղի ջարդոններ հավաքել և այլն։ Եթե եղբայրները տուն են վերադառնում առանց փողի, ծեծվելը եղել է անխուսափելի։ Բացի այդ, տղաները փոքր գողություններ են արել տնամերձ հողամասերից, նրանց բազմիցս բռնել են գողության վրա, բայց, որպես կանոն, խնայել և բաց են թողել[2][3][4]։
2007 թվականին Ալեքսանդրն ավարտել է ՊՏՈւ-ն՝ «գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման փականագործ» մասնագիտությամբ, և ընդունվել Բելինսկի մանկավարժական ուսումնարան, սակայն շուտով ստիպված է եղել ակադեմիական արձակուրդ վերցնել, նրան ժամանակ է պահանջվել հարազատ եղբորը խնամելու համար, որը անհայտ անձանց հարձակման արդյունքում ստացել էր բազմաթիվ ծանր վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային վնասվածք և դարձել հաշմանդամ[3]։
Սպանությունների շարք
խմբագրելԲիչկովը առաջին ծանր հանցագործությունը կատարել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին՝ սպանելով 60-ամյա Եվգենի Ժիդկովին։ Վերջինս եկել էր Բելինսկի շրջանի արխիվ՝ կենսաթոշակի համար անհրաժեշտ փաստաթղթերի գրանցման նպատակո։ Մարդասպանը ծանոթացել է զոհի հետ տեղական գինետանը, տարեց տղամարդուն հրավիրել է իր տուն գիշերելու, և երբ նա քնել է, Բիչկովը սպանել է նրան[3]։
Իր մյուս զոհերին՝ ալկոհոլիզմով տառապող և թափառաշրջիկ ապրելակերպ վարող տղամարդկանց, Բիչկովը, որն իր համար հորինել էր «Ռեմբո» մականունը, սպանել է նույն սցենարով[4]․ հրավիրել է ամայի տեղ, հյուրասիրել օղի[3], դանակի կամ մուրճի հարվածներով սպանել, ինչից հետո անդամահատել է մարմինները։ Մարմինների մնացորդները թաղել է սեփական տան ետևում կամ նետել Լերմոնտովսկայա փողոցի աղբանոցը։ Կասկածներից հեռու մնալու համար հանցագործը սպանությունները կատարել է մայիսից մինչև սեպտեմբեր, երբ քաղաք էին գալիս ԱՊՀ երկրների բազմաթիվ շինարար-բանվորներ, ինչի արդյունքում իրավապահ մարմինները առաջին հերթին մշակում էին եկվորների սպանություններին մասնակցության վարկածները[5]։ Բիչկովի զոհերի թվում է եղել նաև մոր նախկին կենակիցը՝ Վլադիմիր Բերեզովսկին[6]։
Հետաքննություն
խմբագրել2010 թվականի սեպտեմբերին Բելինսկում հայտնաբերվել են երեք մարդու մասնատված մարմիններ։ ՌԴ Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետի մեղադրանքով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը հանգեցրել է մարդու մահվան, դատապարտվել և հարկադիր բուժման է ուղարկվել տեղի բնակիչ Ալեքսանդր Ժուպլովը՝ «Ժուպլիկ» մականունով երկրորդ խմբի հոգեկան հաշմանդամ, որի ձերբակալությունը առաջացրել է բուռն քննադատություն ՆԳՆ-ի հասցեին, սակայն ավելի ուշ համաներվել է քրեական գործի նոր երևան եկած հանգամանքների շնորհիվ[6][7][8]։ Բելինսկի շրջանի ՀՈՎԴ քննիչի նկատմամբ, որը դատի է տվել անմեղին, հարուցվել է քրեական գործ, սակայն շուտով փակվել է հանցակազմի բացակայության պատճառով[9]։
Կալանք, դատավարություն և դատավճիռ
խմբագրել2012 թվականի հունվարի 21-ի գիշերը Ալեքսանդր Բիչկովը մուտք է գործել «Ամեն ինչ տան համար» խանութ և գողացել է երեք այգեգործական դանակ և մոտ 10 000 ռուբլի գումար։ Շուտով գողությունից հետո նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, և, բացի տվյալ հանցագործությունը, խոստովանել է նաև նախկինում կատարված սպանությունները[5]։ Խուզարկության ժամանակ կասկածյալի տանը հայտնաբերվել է նրա անձնական օրագիրը, որում նկարագրվել են 11 սպանություններ։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով ֆիլմեր, որոնք պարունակում են բռնության տեսարաններ։ Հարցաքննությունների ժամանակ Բիչկովը խոստովանել է, որ երբեմն իր զոհերից կտրել է ներքին օրգանները՝ լյարդը, սիրտը, և դրանք օգտագործել է սննդի մեջ[3][4][5][10]։
Օրագրում Բիչկովը իրեն անվանել է «Միայնակ գայլ», իսկ սպանությունները բացատրել է ինքնահաստատվելու ցանկությամբ[4][11]։ Քննության վարկածով, մեկ այլ դրդապատճառ է դարձել այն տղամարդկանց նկատմամբ ատելությունը, որոնք նման են հանցագործի մոր ընկերակիցներին՝ թափառաշրջիկներին և հարբեցողներին[1][12]։ Համալիր դատահոգեբուժական փորձաքննությունը հանցագործի մոտ բացահայտել է անձի խառը խանգարման առկայությունը, այնուամենայնիվ, նրան չի զրկել իր գործողություններին հաշվետվություն տալու հնարավորությունից։ Փորձաքննության հիման վրա մարդասպանը ճանաչվել է մեղսունակ[1]։
2012 թվականի դեկտեմբերի 28-ին Պենզայի մարզի դատախազը հաստատել է Բիչկովի նկատմամբ մեղադրական եզրակացությունը ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» կետով («սպանություն, այսինք՝ մեկ ուրիշին դիտավորությամբ մահ պատճառելը, երկու կամ ավելի անձանց սպանությունը, մեկ այլ հանցագործություն թաքցնելու նպատակով սպանությունը»), 244-րդ հոդվածի 1-ին մասով («անարգանք մահացածի մարմնի նկատմամբ») և 158-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» կետով («գողություն՝ տարածք ապօրինի ներխուժմամբ)։ Մեղադրյալը հրաժարվել է ատենակալների դատարանից[13]։
Դատարանը ապացուցված է համարել ինը դրվագներ[1]։ Ալեքսանդր Բիչկովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա, Գ» կետերով («երկու և ավելի անձանց, ինչպես նաև մեկ այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը, ինչպես նաև բռնաբարության կամ սեռական բնույթի բռնի գործողությունների հետ կապված») և ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» կետով («տարածք ապօրինի մուտք գործելով կատարված գողությունը»)[1]։ Մարդակերության փաստերն ապացուցել չի հաջողվել[14][15]։
2013 թվականի մարտի 22-ին Պենզայի շրջանային դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում պատիժը կրելով[1][5][14]։ Դատապարտյալը և նրա պաշտպանը, որոնք համաձայն չեն եղել դատավճռի հետ, բողոքներ են ներկայացրել վերադաս ատյան[1]։ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան, քննելով բողոքը, դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ բողոքները՝ առանց բավարարման։ Բիչկովը պատիժ է կրում Վոլոգդայի շրջանի Կրակե կղզու Fku Ik-5-ում[16][17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Верховный Суд Российской Федерации утвердил пожизненный приговор жителю г. Белинского, убившему 9 человек». Генеральная прокуратура Российской Федерации. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 2,0 2,1 «Прокуратура: Серийный убийца-людоед пойдет под суд в Пензе». Деловая газета «Взгляд». 28 декабря 2012. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Самоделова С. Звериный оскал каннибализма // Московский комсомолец : газета. — № 25904 (30 марта 2012).
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Пензенский каннибал убивал людей, чтобы доказать своей девушке, что «он — не тряпка»». NEWSru.com. 2013 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Белинского Чикатило приговорили к пожизненному заключению». Пенза: ПензаИнформ. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 «Под Пензой маньяк по кличке Рэмбо, убивший 9 человек, получил пожизненный срок». NEWSru.com. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Карамзин И. Людоеда не раскусила полиция // Московский комсомолец : газета. — № 25901 (27 марта 2012.
- ↑ Саванкова, Наталья (2012 թ․ ապրիլի 6). «Освобожден житель Пензенской области, осуждённый за жертву маньяка». Пенза: Российская газета. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Саванкова, Наталья (2013 թ․ հունվարի 11). «Закрыто дело пензенского следователя, отдавшего под суд невиновного». Пенза: Российская газета. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Маньяк из Пензы покорял девушку людоедством». Правда.Ру. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Десятниченко, Ирина (2012 թ․ մարտի 26). «Убийца в дневнике объяснил, почему стал каннибалом». Life News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Медведева, Ольга (2012 թ․ մարտի 27). «Пензенский маньяк убивал пьяниц, похожих на собутыльников матери». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Серийного убийцу, поедавшего сердца жертв, будут судить в Пензе». TLTgorod.ru. 2012 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 14,0 14,1 Ксения Назарова (2012 թ․ մարտի 22). «В Пензе суд приговорил маньяка-людоеда к пожизненному заключению в колонии особого режима». Первый канал. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Steve Gutterman, Reuters (Friday Mar 22, 2013). «Russian serial killer who called himself 'Rambo' gets life sentence for 9 murders». NBC News.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Криминальная Россия, 2014
- ↑ «Верховный суд России подтвердил приговор "пензенскому маньяку", осуждённому за убийство 9 человек». ТАСС. 2013 թ․ հունիսի 20.
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Багровая охота»». Криминальная Россия. АО «ТВ Центр». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.