Ալեքսանդր Բերեզովսկի (ռուս.՝ Александр Иванович Березовский, դեկտեմբերի 1, 1867(1867-12-01), Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1940(1940-10-15), Բեռլին, Նացիստական Գերմանիա), Ռուսական կայսերական բանակի զորահրամանատար, գեներալ- լեյտենանտ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս, սպիտակգվարդիական։

Ալեքսանդր Բերեզովսկի
դեկտեմբերի 1, 1867(1867-12-01) - հոկտեմբերի 15, 1940(1940-10-15) (72 տարեկան)
ԾննդավայրՉեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանBerlin-Tegel Russian Orthodox Cemetery
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր14-րդ հետևակային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունCadet corps in Poltava?
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Չերնիգովի նահանգում։ Ավարտել է Պետրովի Պոլտավայի կադետական կորպուսը (1886) և Միխայլովսկի հրետանային ուսումնարանը (1889), որտեղից ստանալով պոդպորուչիկի կոչում` գործուղվել է 33-րդ հրետանային բրիգադա։

Կոչումները` պորուչիկ (1891), շտաբս-կապիտան (1896), կապիտան (1898), փոխգնդապետ (1901), գնդապետ (1905), գեներալ-մայոր (որպես պարգև, 1914), գեներալ-լեյտենանտ (որպես պարգև, 1917)։

1896 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան 1-ին կարգով։ Ակադեմիայից հետո ծառայել է Կիևյան ռազմական օկրուգում` 9-րդ հեծելազորային դիվիզիայի և 12-րդ բանակային կորպուսի շտաբներում։ 1902 թվականից եղել է Կազանի ռազմական օկրուգի շտաբի ավագ համհարզ, 1908 թվականից` 14-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։ 1910 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակվել է 57-րդ Մոդլինյան հետևակային գնդի հրամանատար, որի հետ էլ դիմավորել է Առաջին համաշխարհային պատերազմը։ 1914 թվականի հոկտեմբերին պարգևատրվել է Գեորգիևյան զենքով և ստացել գեներալ-մայորի կոչում։ Պարգևատվել է 1914 թվականի օգոստոսի 26-ից 30-ը Գրոդսկի տակ մղվող մարտերի համար, երբ Բերեզովսկին որպես 57-րդ Մոդլինյան հետևակային գնդի հրամանատար, ետ է մղում թշնամու գերազանցող ուժերի գրոհը, որը ձգտում էր ճեղքել դեպի Լվով տանող գլխավոր ճանապարհը։ Մայիսին նշանակվել է 10-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, 1917 թվականի վերջին եղել 31-րդ բանակային կորպուսի հրամանատար, 1918 թվականին ստանձնել 3-րդ Ուկրաինական կորպուսի հրամանատարությունը նրա ձևավորման փուլում։ 1918 թվականի հոկտեմբերին փախել է Ղրիմ, գտնվելով գեներալ Բորովսկու Կամավորական բանակի Ղրիմ-Ազովյան շտաբում, որից հետո մեկնել է Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարի շտաբ, գտնվել է նրա տրամադրության տակ` կատարելով զանազան պատասխանատու հանձնարարություններ[1][2]։

Էմիգրացիա խմբագրել

1920 թվականի նոյեմբերին Վրանգելի բանակի Ղրիմից էվակուացիայի ժամանակ, Բերեզովսկին մեկնում է Կոստանդնուպոլիս։ Շուտով տեղափոխվում է Բեռլին և այնտեղ զբաղեցնում Գլխավոր շտաբի ռուս սպաների ընկերության բեռլինյան բաժնի նախագահի պաշտոնը։ 1938 թվականի 2-րդ կեսին նշանակվում է Գերմանիայում ռուս զինվորականների միության 3-րդ բաժնի պետ և Միավորման պետի տեղակալ։

Մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 15-ին, թաղված է Բեռլինի Տեգել գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Клюндер, Александр. «БЕРЕЗОВСКИЙ Александр Иванович | Кладбище Тегель». pogost-tegel.info. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Березовский Александр Иванович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Я. Тынченко. Украинские Вооружённые Силы. К: Темпора, 2009. С. 246.

Արտաքին հղումներ խմբագրել