Ալեքսանդր Բալին
Ալեքսանդր Իվանովիչ Բալին (ռուս.՝ Александр Иванович Балин, փետրվարի 27, 1890, Տոմսկ, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1937, Իրկուտսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, բանաստեղծ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Ալեքսանդր Իվանովիչ Բալին ռուս.՝ Александр Иванович Балин | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1890 |
Ծննդավայր | Տոմսկ, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1937 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Իրկուտսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն![]() |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1908-1937 |
Ուշագրավ աշխատանքներ | Берег (1934) Возвращение |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բալինը ծնվել է 1890 թվականի փետրվարի 27-ին (այլ աղբյուրների[1][2] համաձայն՝ փետրվարի 28-ին) Տոմսկ քաղաքում։ Ավարտել է Կազանի համալսարանը։
1923 թվականից ապրել ու աշխատել է Իրկուտսկում։
1937 թվականին բռնադատվել է։ Մահացել է 1937 թվականի դեկտեմբերի 6-ին։ Հետմահու հայտարարվել է անմեղ։
Ստեղծագործություն
խմբագրելԱլեքսանդր Բալինի բանաստեղծություններն սկսել են տպագրվել 1908 թվականին։
Ալեքսանդր Բալինի ստեղծագործությունները տպագրվել են «Будущая Сибирь», «Красные зори», «Сибирские огни», «Сибирский рассвет» ամսագրերում, «Новая Сибирь», «Переплав», «Прибайкалье», «Сверстники», «Стремительные годы», «Хвойный ветер» կոլեկտիվ ժողովածուներում ու ալմանախներում, ինչպես նաև Բառնաուլի, Վլադիվոստոկի, Իրկուտսկի, Կազանի, Տոմսկի լրագրերում։
1934 թվականին լույս է տեսել Ալեքսանդր Բալինի առաջին գիրքը՝ «Берег» (հայերեն՝ Ափ) բանաստեղծությունների ժողովածուն, որ նրա կենդանության օրոք հրատարակված միակ գիրքն է[1]։
1960-ական թվականներին Ալեքսանդր Բալինի բանաստեղծությունները նորից սկսում են տպագրվել «Сибирские огни» ամսագրում, «Ангара» ալմանախում, «Восточно-Сибирская правда» և «Советская молодёжь» թերթերում։
1965 թվականին Ալեքսանդր Բալինի բանաստեղծություններն ընդգրկվեցին «20-30-ական թվականների բանաստեղծները» (ռուս.՝ «Поэты 20—30-х годов») ժողովածուում, որ լույս տեսավ Նովոսիբիրսկում «Սիբիրի քնարերգության գրադարան» (ռուս.՝ «Библиотека сибирской поэзии») շարքում։
1966 թվականին Իրկուտսկում Արևելասիբիրական գրքերի հրատարակչությունում (ռուս.՝ Восточно-Сибирское книжное издательство) լույս տեսավ Ալեքսանդր Բալինի բանաստեղծությունների «Վերադարձ» (ռուս.՝ «Возвращение»), որում ներառված էին նաև հուշեր բանաստեղծի մասին։
Մատենագրություն
խմբագրել- Берег։ Лирика. — Иркутск։ Востсибкрайиздат, 1934. — 64 с. — 3000 экз.[3]
- Возвращение։ Стихи. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1966. — 142 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Писатели Восточной Сибири. — 1973. — С. 63.
- ↑ Трушкин В. П. Рыцарь поэзии. — С. 250.
- ↑ Генеральный алфавитный каталог книг
Գրականություն
խմբագրել- Писатели Восточной Сибири։ Биобиблиографический указатель — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1973. — С. 63. — 332 с. — 5000 экз.
- Писатели Восточной Сибири։ Биобиблиографический указатель — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1983. — С. 39—40. — 268 с. — 5000 экз.
- Смирнов Р. И. А. И. Балин // Литературная Сибирь։ Критико-биобилиогр. словарь писателей Вост. Сибири / Сост. В. П. Трушкин, В. Г. Волкова. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1986. — Т. 1. — С. 231—232. — 304 с. — 10000 экз.
- Стародумов В. П. Александр Балин // Иркутск։ Бег времени։ в 2 т. — Т. 1։ Слово о городе. — Иркутск։ Сибирская книга, 2011. — С. 324—331. — 720 с. — 1000 экз.
- Трушкин В. П. Рыцарь поэзии // Трушкин В. П. Литературный Иркутск. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1981. — С. 249—260. — 352 с. — 5000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Բալինը Իրկիպեդիա կայքում