Ալեքսանդր Ավդեև

ռուս քաղաքական գործիչ

Ալեքսանդր Ավդեև (ռուս.՝ Александр Александрович Авде́ев, օգոստոսի 12, 1975(1975-08-12), Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, Կալուգայի նահանգապետի տեղակալ, Կալուգայի մարզի կառավարության անդամ (2015-2016)։ Օբնինսկ քաղաքի քաղաքապետը (2010-2015), 2016 թվականից՝ VII գումարման Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ։

Ալեքսանդր Ավդեև
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1998)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 12, 1975(1975-08-12) (48 տարեկան)
Ծննդավայր Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1975 թվականի օգոստոսի 12-ին աշխատավորների ընտանիքում։

Սովորել է № 17 դպրոցում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետում (1998)։ 1999 թվականին ավարտել է նույն համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետ-մենեջերի մասնագիտությամբ։

1999 թվականին աշխատանքի է ընդունվել Կալուգայի մարզի Փոքր ձեռնարկատիրության աջակցության պետական հիմնադրամում՝ որպես ֆինանսիստ վերլուծաբան։

2003-2004 թվականներին վերապատրաստվել է կառավարչական կադրերի պատրաստման նախագահական ծրագրով։ 2001-2006 թվականներին եղել է ֆինանսական վերլուծաբան, ապա «Էլիկոր խումբ» ընկերության ֆինանսավերլուծական բաժնի պետ։

2010 թվականի մարտի 23-ից՝ Օբնինսկ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ տնտեսական զարգացման գծով։ 2010 թվականի հունիսի 29-ին Օբնինսկի քաղաքային ժողովի որոշմամբ նշանակվել է Օբնինսկա քաղաքի վարչակազմի ղեկավար[1]։ 2015 թվականի սեպտեմբերի 19-ին վայր է դրել քաղաքապետի լիազորությունները։ Նույն թվականի սեպտեմբերից Ավդեևը զբաղեցնում էր Կալուգայի մարզի փոխնահանգապետի՝ Կալուգայի մարզի նահանգապետի վարչակազմի ղեկավարի պաշտոնը, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի սեպտեմբեր՝ Կալուգայի մարզի փոխնահանգապետի պաշտոնը։

2016 թվականի սեպտեմբերի 18-ի հաղթանակ է տարել Ռուսաստանի Դաշնության VII գումարման Պետական դումայի ընտրություններում՝ պատգամավոր է ընտրվել Կալուգայի № 99 միամանդատ ընտրատարածքից՝ ներկայացնելով «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը[2]։

Օրինաստեղծ գործունեություն խմբագրել

Պետական դումայի պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում 2016-2019 թվականներին դաշնային օրենքների նախագծերի վերաբերյալ 10 օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների համահեղինակ է դարձել[3]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Սվետլանա Վյաչեսլավովնա Ավդեևան է։

Պարգևներ խմբագրել

  • «Կալուգայի շրջանին մատուցած հատուկ ծառայությունների համար» II աստիճանի մեդալ
  • «Կալուգայի շրջանին մատուցած հատուկ ծառայությունների համար» III աստիճանի մեդալ
  • Հոբելյանական մեդալ «Կալուգայի մարզի 70-ամյակի» առթիվ
  • Ռուսաստանի Դաշնության դատախազության մեդալ՝ «Ռուսաստանի դատախազության 290 տարի»
  • Ռուսաստանի ԱԻՆ «Մարշալ Վասիլի Չույկով» մեդալ
  • Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վետերանների խորհրդի «Ռուսաստանի ծառայության համար» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Персоны: Авдеев Александр Александрович». raexpert.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Постановление Центральной избирательной комиссии Российской Федерации от 23 сентября 2016 г. № 56/541-7 г. Москва «Об установлении общих результатов выборов депутатов Государственной Думы Федерального Собрания Российской Федерации седьмого созыва»
  3. «Объекты законотворчества :: Система обеспечения законодательной деятельности». sozd.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ավդեև» հոդվածին։