Ալեքսանդր Ալեքսանյան (ազատամարտիկ)

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Ալեքսանյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Ալեքսանյան (5 նոյեմբերի, 1968, Բաքու - 16 սեպտեմբերի, 1996), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ալեքսանդր Համիկի Ալեքսանյան
5 նոյեմբերի, 1968 - 16 սեպտեմբերի, 1996
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բաքու
Մահվան վայրԼՂՀ
Պաշտոնվաշտի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Ալեքսանյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 5-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի ռուսական դպրոցներից մեկը։ 1986-88 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Ընտանիքով Բաքվից Մարտունի է բռնագաղթել Ղարաբաղյան շարժման սկզբին։ Մասնակցել է Քարվաճառի, Ավդալ-Գյուլափլուի, Հորադիզի, Մարտակերտի, Մաճկալաշենի, Ղուրուչուխի ռազմական գործողություններին։ Հրադադարի հաստատումից հետո նշանակվել է հետախուզական վաշտի հրամանատար։ 1996 թ. սեպտեմբերի 14-ին ծանր վիրավորվել և մահացել է նույն թվականի նոյեմբերի 16-ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալեքսանդր Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.