Ալեքսանդր Աբրահամյան (հետախույզ)

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Աբրահամյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Սողոմոնի Աբրահամյան (օգոստոսի 11, 1963, Քարինտակ, Շուշիի շրջան), հայ ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի Սիսիանի մասնաճյուղը (1986)։ 1982-1984 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

Ալեքսանդր Աբրահամյան
օգոստոսի 11, 1963(1963-08-11)[1] (60 տարեկան) -
ԾննդավայրՔարին տակ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ[1] և Քարինտակի ինքնապաշտպանություն[1]
Պարգևներ

1988-1994 թվականներին Քարինտակի կամավորական ջոկատի և Շուշիի ՊՇ ստորաբաժանումների (հետախույզ) կազմերում մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո  (էջ 29