Ալեքսանդրովո (գյուղ, Միխայլովսկի շրջան)

գյուղ Ռուսաստանի Միխայլովսկի շրջանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդրովո (այլ կիրառումներ)

Ալեքսանդրովո (ռուս.՝ Александрово), գյուղ Ռուսաստանի Ռյազանի մարզի Միխայլովսկի շրջանի կազմում։

Գյուղ
Ալեքսանդրովո
ռուս.՝ Александрово
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌյազանի մարզ
ՇրջանՄիխայլովսկի շրջան
ԲԾՄ201 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն13 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ49130
Փոստային դասիչ391730
ՍՎՏԲՀԴ61217876002
##Ալեքսանդրովո (գյուղ, Միխայլովսկի շրջան) (Ռուսաստան)
Red pog.png
##Ալեքսանդրովո (գյուղ, Միխայլովսկի շրջան) (Ռյազանի մարզ)
Red pog.png

Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմել է 13 մարդ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գյուղը գտնվում է Միխայլովից 25 կմ հարավ, Ռյազանից՝ 78 կմ հարավ-արևմուտք։ Հարավում Բոբրիկի տրակտատն է, հյուսիսում՝ 4,5 կմ հեռավորության վրա, Գրյազնոյե գյուղը, հյուսիս-արևելքում՝ Հին Կիրկինոն։ Գյուղը գտնվում է Կենտրոնական ռուսական լեռնաշխարհի արևելյան ստորոտում։ Բնակավայրի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից 201 մ է։ Գյուղից ոչ հեռու հոսում է Մոստոչեկ գետը և Քերդի վտակ Բոբրիկը։ Գյուղում կա լճակ։

ՏրանսպորտԽմբագրել

Գյուղը հարում է Մոսկվայի երկաթուղու Օժերելե - Պավելեց հատվածին։ Մոտակա կայարաններն են Լուժկովսկայան 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Վոլշուտան 4 կմ դեպի հարավ։ 10 կմ դեպի հյուսիս-արևելք անցնում է դաշնային E 119 M6 մայրուղին՝ Մոսկվա - Տամբով - Վոլգոգրադ - Աստրախան։

ԿլիմաԽմբագրել

Կլիման բարեխառն մայրցամաքային է, որը բնութագրվում է տաք, բայց անկայուն ամառներով, չափավոր դաժան և ձյունառատ ձմեռներով։ Քամու ռեժիմը ձևավորվում է շրջանառվող կլիմայական գործոնների և տարածքի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունների ազդեցության ներքո։ Մթնոլորտային տեղումները պայմանավորված են հիմնականում ցիկլոնային ակտիվությամբ և անհավասարաչափ բաշխված են ողջ տարվա ընթացքում։

Մոտակա խոշոր բնակավայրի՝ Ռյազան քաղաքի վիճակագրության համաձայն, հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -7,0 °C (ցերեկ) / -13,7 °C (գիշեր), հուլիսի +24,2 °C (ցերեկ) / +13,9 °C (գիշեր)[1]։

Տեղումները տարեկան մոտ 553 մմ են, առավելագույնը՝ ամռանը[1]։

Վեգետացիայի ժամանակաշրջանը մոտ 180 օր է։

ՍտուգաբանությունԽմբագրել

Գյուղն իր անունը ստացել է կալվածատեր Ալեքսանդրովի անունից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Статистика по сведениям 1961—1990 гг.» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին։ Վերցված է 2014-10-28 

Արտաքին հղումներԽմբագրել