Ալեքսանդրոս Կումունդուրոս

Ալեքսանդրոս Կումունդուրոս (հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος, 1817[1], Կամպոս, West Mani Municipality, Messenia Regional Unit, Պելոպոնես, Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands, Հունաստան - փետրվարի 26 (մարտի 10), 1883, Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ և դիվանագետ, Հունաստանի ազգայնական կուսակցության անդամ։

Ալեքսանդրոս Կումունդուրոս
հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος
Հունաստանի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հունաստանի ազգայնական կուսակցություն
Կրթություն՝ Աթենքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն Հունաստան Հունաստան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1817[1]
Ծննդավայր Կամպոս, West Mani Municipality, Messenia Regional Unit, Պելոպոնես, Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands, Հունաստան
Վախճանի օր փետրվարի 26 (մարտի 10), 1883
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն  Հունաստան
 
Ինքնագիր Изображение автографа

1865 թվականից՝ Հունաստանի թագավորության վարչապետ։ Համարվում է հույն ռազմական գործիչ և գեներալ Կոնստանտինոս Կումունդուրոսի և Հունաստանի քաղաքագետ Սպիրիդոն Կումունդուրոսի հայրը։

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1817 թվականի նոյեմբերի 20-ին Հունաստանի հարավում գտնվող Կամպոս գյուղում։ Ավարտել է Աթենքի պետական համալսարանը և ստացել է դիվանագետի որակավորում։

1850 թվականից Ալեքսանդրոս Կումունդուրոսը Հունաստանի խորհրդարանի անդամ է, որը շուտով աչքի է ընկնում իր հռետորական տաղանդով։ 1855 թվականին նա եղել է պալատի նախագահ և ապա որոշ ժամանա զբաղեցրել ֆինանսների նախարարի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո նա դարձել է Հունաստանի թագավորության արդարադատության նախարար, կրոնական գործերի նախարար, կրթության նախարար և վերջում՝ ներքին գործերի նախարար։

1865 թվականի մարտի 14-ին Կումունդուրոսը առաջին անգամ դարձել է կառավարության ղեկավար՝ ընտրվելով Հունաստանի վարչապետ։ Դրանից հետո նա դարձել է երկրի վարչապետ ևս յոթ անգամ։

Մահացել է 1883 թվականի փետրվարի 26-ին մայրաքաղաք Աթենքում։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.