Ալեքսանդրա թագուհու անվան ռազմական հոսպիտալ
Ալեքսանդրա թագուհու անվան ռազմական հոսպիտալ (անգլ.՝ Queen Alexandra Military Hospital), բացվել է 1905 թվականի հուլիսին։ Այն անմիջապես կառուցված է Թեյթ բրիտանական պատկերասրահի հյուսիսում՝ Լոնդոնի Վեսթմինսթեր քաղաքի Միլբանկ և Պիմլիկո թաղամասերի և Թեմզա գետի հարևանությամբ։ 1977 թվականին հոսպիտալը փակվեց, սակայն որոշ կառույցներ մնացին[1]։
![]() | |
Տեսակ | Հոսպիտալ և նախկին հիվանդանոց |
Տեղագրություն | Միլբանկ |
Վարչական միավոր | Վեստմինստեր |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1905 |
Անվանված է | Ալեքսանդրա Դանիացի |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
1905 թվականի հուլիսին հոսխպիտալը պաշտոնապես բացել են Էդվարդ VII թագավորը և նրա կինը` Ալեքսանդրա թագուհին, վերջինս Ալեքսանդրա թագուհու թագավորական բանակի բուժքույրական կորպուսի նախագահն էր[1][2][3]։
1907 թվականին Թեյթի պատկերասրահի հարավային մասում բացվեց Թագավորական բանակի բժշկական քոլեջը[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձավ Բրիտանական բանակի գլխավոր հոսպիտալը[2]։ Բացի զինված ուժերից վիրավորվածները, նաև հանդիպում էին խրամատային տենդի, ցրտահարության, խցանման և գազային գանգրենայի դեպքեր[2]։ Պատերազմից հետո այն ընդլայնվեց 200 մահճակալով և, Արքայական բանակի բժշկական քոլեջի հետ միասին, բացեցին թագավորական բանակի բժշկական կորպուսի և արտասահմանյան բրիտանական տարածքների, ինչպես նաև թագավորական նավատորմի և թագավորական օդուժի բժշկական սպաների համար ասպիրանտուրայի բաժինը[2] : Դա բրիտանական միակ հաստատությունն էր, որը դասավանդում էր ռազմական վիրահատություն[2]։
Վեսթմինսթերի հիվանդանոցի հետ ամուր կապեր կային այն ժամանակվա հարևանության պատճառով (գտնվում է Սանկտաուրի փողոցում և 1939 թվականից՝ Հորսֆերի փողոցում) և նաև բանակի բժշկական ծառայություն, որին միացել էր նեոպլաստիկ կլինիկան[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմում հիվանդանոցն իր քոլեջի հետ միասին կառուցեց մեծ տարածք, որը ռմբակոծման համար խոցելի էր, բայց միայն մակերեսային վնաս է ստացել[2]։ Պատերազմից հետո ստեղծվել է անոթային վիրաբուժական ստորաբաժանում Սուրբ Մերիի հիվանդանոցի հետ, Պադդինգթոնը և հետբուհական դասընթացները շարունակվել են բանակի բժշկական սպաների համար՝ վիրաբուժության, արևադարձային հիվանդությունների և պաթոլոգիայի (կանխարգելման և ախտորոշման գործում օգնության համար), իսկ մյուս շարքերը ստացել են ավելի շատ տեխնիկական բժշկական պատրաստվածություն[2]։
1957 թվականին հիվանդանոցը ընդլայնվեց 300 մահճակալով, երկու գործող թատրոնով և 11 բաժանմունքով, այդ թվում՝ մեկը երեխաների համար[2]։ Բուժեղբայրները արքայական բանակի բժշկական կորպուսներից էին, իսկ բուժքույրեր Ալեքսանդրա թագուհու թագավորական բանակի բուժքույրերի կորպուսից[2]։
Հիվանդանոցը փակվել է 1977 թվականին, այն բանից հետո, երբ ծառայությունները տեղափոխվեցին Վուլիջի Եղիսաբեթ թագուհու անվան զինվորական հոսպիտալ[2]։ Թագավորական բանակի բժշկական քոլեջը մնաց Միլբանկում, մինչ 2005 թվականին դասավանդումը տեղափոխվեց Ալեքսանդրա թագուհու անվան Քոշամի հոսպիտալ՝ Պորտսմուտի մոտ[2]։
2005 թվականին Միլբանկի ավելի ընդարձակ պահպանված տարածքի վրա Վեստմինստերի քաղաքային խորհուրդը ստեղծեց «պահպանման աուդիտ»։ Հաշվետվությունում հիվանդանոցի շենքը նկարագրվել է հետևյալ կերպ․
Հոսպիտալացման վայրի մի մասն ի սկզբանե օգտագործվել է Թեյթի ընդարձակման համար, ասակայն շենքերի մեծ մասը մնացել է։ Դրանք Թեյթի վարչությունների տարբեր ստորաբաժանումներն են, ինչպես նաև գրադարանը, հանդիպումների սենյակները և պահպանողական գիտության բաժինը։ Մատուռը մնում է, բայց դրա վիտրաժային պատուհանը, որը պատկերում է Հիսուս Քրիստոսի Համբարձումը, զգուշությամբ տեղափոխվեց Եղիսաբեթ թագուհու անվան Վոլվիչի զինվորական հոսպիտալ։ Թեյթի շրջակայքում գտնվող տարածքը, ներառյալ նախկին ռազմական հոսպիտալը, նախկին Թագավորական բանակի բժշկական քոլեջը և հարակից այլ տարածքները, պահպանման տարածք է, չնայած 2005 թվականին, միայն հիվանդանոցի շենքերը նշված չէին[1][4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Queen Alexandra's Military Hospital»։ QARANC։ Վերցված է հոկտեմբերի 13, 2018
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 «Queen Alexandra's Military Hospital»։ Lost Hospitals of London։ Վերցված է հոկտեմբերի 13, 2018
- ↑ «Queen Alexandra Military Hospital»։ National Archives։ Վերցված է հունիսի 11, 2019
- ↑ «Millbank Conservation Area»։ Westminster City Council։ հունվարի 1, 2005։ Վերցված է հոկտեմբերի 13, 2018