Ալեքսանդրա Փոփ

գերմանացի ֆուտբոլիստ

Ալեքսանդրա Փոփ (գերմ.՝ Alexandra Popp, ապրիլի 6, 1991(1991-04-06)[1][2], Վիտտեն, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), հարձակվողի դիրքում հանդես եկող գերմանացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի խաղացող, Գերմանիայի հավաքականի խաղացող։

Ալեքսանդրա Փոփ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 6, 1991(1991-04-06)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Վիտտեն, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 174 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ալեքսանդրա Պոպը ազգային հավաքականի մարզաշապիկով (2019)

Ալեքսանդրա Փոփն իր կարիերան սկսել է «Շվարց-Վայս» ֆուտբոլային ակումբում Սիլշեդեից, որից հետո տեղափոխվել է «Ռեկլինգհաուզեն» թիմ։ 2008 թվականին պայմանագիր է կնքել Առաջին Բունդեսլիգայի «Դույսբուրգ 2001» ակումբի հետ։ «Դույսբուրգ»-ի կազմում Ալեքսանդրա Փոփը դարձավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (2008/09), Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր (2009/10), Գերմանիայի գավաթի կրկնակի հաղթող (2008/09, 2009/10): Միևնույն ժամանակ նա պարգևատրվել է Ֆրից Վալտերի արծաթե մեդալով[3]։ 2012 թվականից խաղում է «Վոլֆսբուրգում»։

Կարիերա հավաքականում խմբագրել

2006 թվականից Ալեքսանդրա Փոփը հանդես է եկել Գերմանիայի տարբեր պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2010 թվականի փետրվարի 17-ին Փոփն իր դեբյուտը նշեց հիմնական ազգային հավաքականի կազմում ԿԺԴՀ-ի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփեց 2010 թվականի փետրվարի 26-ին Ֆինլանդիայի հավաքականի դարպասներին[4]։

Աշխարհի 2019 թվականի առաջնությունում, որը հունիսին անցկացվեց Ֆրանսիայում, Ալեքսանդրան խփեց իր թիմի չորս գոլերից մեկը խմբային փուլի երրորդ խաղում Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ՝ Գերմանիան հաղթեց 4:0 հաշվով։ Նիգերիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակչում Փոփը կրկին գոլի հեղինակ դարձավ, իսկ նրա թիմը հաղթեց 3:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ձեռքբերումներ խմբագրել

 
Ալեքսանդրա Փոփ՝ 2013 թվականին DFB գավաթի հաղթանակից հետո

Ակումբային խմբագրել

«Դույսբուրգ 2001» խմբագրել

  • ՈՒԵՖԱ-ի գավաթ՝ հաղթող (1) 2008/09
  • Գերմանիայի առաջնություն՝ արծաթե մեդալակիր (1) 2009/10
  • Գերմանիայի գավաթ՝ հաղթող (2) 2008/09, 2009/10

«Վոլֆսբուրգ» խմբագրել

  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա՝ հաղթող (2) 2012/13, 2013/14
  • Գերմանիայի առաջնություն՝ չեմպիոն (5) 2012/13, 2013/14, 2016/17, 2017/18, 2018/19
  • Գերմանիայի գավաթ՝ հաղթող (6) 2012/13, 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18, 2018/19

Հավաքականում խմբագրել

  • Ամառային օլիմպիական խաղերի հաղթող (1)՝ 2016
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 2022
  • Ալգարվեի գավաթ՝ հաղթող (2)՝ 2012, 2014
  • Աշխարհի առաջնություն (մինչև 20 տարեկան)՝ հաղթող (1) 2010
  • Աշխարհի առաջնություն (մինչև 17 տարեկան)՝ բրոնզե մեդալակիր (1) 2008
  • Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան)՝ հաղթող (1) 2008

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 «Hegering und Popp ausgezeichnet» (գերմաներեն). RP Online. 2009 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  4. «SPIELERPROFIL: ALEXANDRA POPP». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Ministerpräsidentin Hannelore Kraft verleiht den Verdienstorden des Landes Nordrhein-Westfalen an 22 Bürgerinnen und Bürger». nrw.de. 2011-11-07. Վերցված է 2014-06-14-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Popp and Kulig in dreamland». FIFA.com. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  7. «Popp and Kulig in dreamland». FIFA.com. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  8. «Fußballerin des Jahres 2014: Das Ergebnis» (գերմաներեն). kicker.de. 2014 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «Beth Mead finishes as UEFA Women's EURO 2022 Top Scorer». UEFA.com. Union of European Football Associations. 2022 թ․ հուլիսի 31. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.