Ալեքսանդրա Գրիգորյան
Ալեքսանդրա Գրիգորյան (օգոստոսի 1, 2005[1] կամ հունվարի 8, 2005), հայ մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն[2], Աշխարհի 2023 թվականի պատանիների չեմպիոն։
Ալեքսանդրա Գրիգորյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 1, 2005[1] (18 տարեկան) կամ հունվարի 8, 2005 (19 տարեկան) |
Կենսագրություն խմբագրել
Ալեքսանդրա Գրիգորյանը 2022 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում։ 2023 թվականին նա իր նորամուտը նշել է Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ՝ մինչև 55 կգ քաշային կարգում և գրավել եզրափակիչ վեցերորդ տեղը։
2023 թվականի սեպտեմբերին նա մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ երկու վարժությունների հանրագումարում 190 կգ արդյունքով գրավել է վերջնական 7-րդ տեղը։
2023 թվականի նոյեմբերին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող[3][4]։
2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրան երկու վարժությունների հանրագումարում ոսկե մեդալ է նվաճել 196 կգ արդյունքով։ Նա առաջինն է եղել հրում վարժությունում (115 կգ)[2][5]։
Ձեռքբերումներ խմբագրել
Արդյունք | Քաշը | Տարի | Մրցույթի վայրը | Կտրուկ | Հրել | Ընդհանուր քաշը |
Ոսկի | մինչև 55 կգ. | 2024 թ | Սոֆիա, Բուլղարիա | 81.0 | 115.0 | 196.0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 IWF database
- ↑ 2,0 2,1 «19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն». armsport.am. 13.02.24.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Vikc, Serg (2024 թ․ փետրվարի 13). «Александра Григорян, Ангел Русев и Габриэл Маринов чемпионы Европы по тяжелой атлетике-2024. Результаты 2-го дня турнира». Sport-liga (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.