Ալեքսանդրա Բրիեդե
Ալեքսանդրա Յանովնա Բրիեդե (օրիորդական ազգանունը՝ Կալնինյա, լատիշ․՝ Aleksandra Briede, հուլիսի 25, 1901[1][2], Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1992[2], Ռիգա, Լատվիա), լատվիացի, խորհրդային քանդակագործ[3]։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1972), Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970)։
Ալեքսանդրա Բրիեդե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1901[1][2] |
Ծննդավայր | Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 14, 1992[2] (91 տարեկան) |
Վախճանի վայրը | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան, Լատվիա, ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Aleksandra Briede Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդրա Բրիեդեն ծնվել է 1901 թվականի հուլիսի 12(25)-ին Լիբավայում (ներկայում՝ Լիեպայա, Լատվիա)։
1922 թվականին ավարտել է Լիեպայայի պետական գիմնազիան և Մշակույթի խրախուսման միության ստուդիան, որտեղ սովորել է Կարլիս Միեսնիեկի և Լ․ Լիբերտի մոտ, ավարտել է դեկորատիվ քանդակագործության արվեստանոցը, որտեղ սովորել է Ռ․ Մաուրի մոտ, իսկ 1931 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության արվեստանոցը, որտեղ սովորել է Բուրկարդ Ձենիսի և Կոնստանտին Ռոնչևսկու մոտ։
Մասնակցել է ցուցահանդեսների 1929 թվականից։
Նրա աշխատանքների թվում կան ժանրային կոմպոզիցիաներ, փոքր չափի քանդակների շարք։ Աշխատել է նաև մոնումենտալ քանդակի բնագավառում։
Եղել է Լատվիայի ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1944 թվականից), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958)։
Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 14-ին Ռիգայում։ Թաղված է 1-ին Անտառային գերեզմանոցում[4]։
Ընտանիք
խմբագրելԱմուսինը (1945 թվականից) - Յանիս Բրիեդիս (1902-1953), քանդակագործ։
Կոչումներ և պարգևներ
խմբագրել- Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1955)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1972)
- Լատվական ԽՍՀ պետական մրցանակ (1970)
- Լենինի շքանշան (1956)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1986)
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Антик-Форум. Александра Яновна Бриеде.
- ↑ Aleksandra Briede // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն
խմբագրել- Скульптор А.Я Бриедис. 1950. СССР. Советский художник
- Изобразительное искусство Латвийской ССР / Автор текста Микелис Иванов. — 1-е изд.. — Москва: «Советский художник», 1957. — С. 26, 35. — 5 000 экз.
- Каталог отдела латышского искусства / Вст. статья и общая редакция А. Ф. Эглит. — 1-е изд.. — Рига: Государственного музея латышского и русского искусства, 1961. — С. 96, 165, 195. — 212 с. — 2 000 экз.
- V. Ziedainis «Aleksandra Briede», — R.: «Latvijas Valsts izdevniecība», 1964, lpp.169.
- G. Kārkliņa «Aleksandra Briede», — R.: «Liesma», 1971, lpp.72
- Г. Карклинь «Александра Бриедис» — Р.: Москва «Изобразительное искусство», 1977, ст. 232.
- Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 — 1. sēj.
- Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 205—206. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
Արտաքին հղումներ
խմբագրել- ООР Արխիվացված 2019-05-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Բրիեդե» հոդվածին։ |