Ալեքսանդրա Դիմիտրիևնա Բիրյուկովան (հուլիսի 10, 1895(1895-07-10)[1], Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1967(1967-02-09), Ռիչմոնդ Հիլ, Յորք, Օնտարիո, Կանադա), ռուսական ծագմամբ կանադացի ճարտարապետ[3]։ Հայտնի է որպես Օնտարիո նահանգի ճարտարապետների ասոցիացիայի կին անդամ (1931)[4]։

Ալեքսանդրա Բիրյուկովա
ռուս.՝ Александра Дмитриевна Бирюкова
Ծնվել էհուլիսի 10, 1895(1895-07-10)[1]
ԾննդավայրՎլադիվոստոկ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 9, 1967(1967-02-09) (71 տարեկան)
Վախճանի վայրՌիչմոնդ Հիլ, Յորք, Օնտարիո, Կանադա
Ոճ(եր)ար-դեկո
Ճյուղ(եր)ար-դեկո
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1914)[2]

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Բիրյուկովան ծնվել է 1895 թվականի հուլիսի 10-ին, Վլադիվոստոկում։ Նրա հայրը՝ Դմիտրի Բիրյուկովը, աշխատում էր Տրանս-Սիբիրյան երկաթուղու շինարարությունում որպես ինժեներ։ 1911-1914 թվականներին Պետրոգրադի կայսերական արվեստի ակադեմիայում Բիրյուկովան ստացել է իր առաջին ճարտարապետական կրթությունը[5]։

Հեղափոխությունից հետո Բիրյուկովների ընտանիքը արտագաղթել է Հռոմ, հավանաբար որոշ ժամանակ անցկացնելով Հոնկոնգում[4]։ Հռոմում 1922 թվականից մինչև 1925 թվականը նա շարունակել է ուսումը ճարտարապետության բարձրագույն դպրոցում, 1924-1929 թվականներին վերապատրաստվել է իտալացի ճարտարապետ Արնալդո Ֆոսկինիի ղեկավարությամբ (իտալ.՝ Arnaldo Foschini)[3][6]:

1929 թվականի վերջին, ծնողների մահից հետո, Ալեքսանդրան քրոջ՝ նկարիչ Յուլիա Բիրյուկովայի հետ (1897-1972) տեղափոխվել է Տորոնտո (այլ տվյալներով՝ Յուլիա Բիրյուկովան տեղափոխվել է Կանադա առաջինը, իսկ հետո նրա մոտ է եկել Ալեքսանդրան, հնարավոր է նաև, որ այնտեղ արդեն ապրել են նրանց հարազատները)[4][6][7]։ Յուլիայի Տորոնտո ժամանումը, որպես հայտնի եվրոպական նկարիչ, լայնորեն լուսաբանվել է մամուլում, օրինակ՝ «Globe and Mail»-ում և «Toronto Star»-ում, որոնք գրում էին, որ իրենց համար պատիվ էր, որ նման նկարիչն այժմ Տորոնտոն անվանում է իր տունը։ Այստեղ նա արագորեն գտել է աշխատանք, մտերմացել տեղացի նկարիչների հետ։ Նրա գործերը սկսել են ցուցադրվել ցուցահանդեսներում։

Տորոնտոյում Ալեքսանդրան գրեթե անմիջապես սկսել է մասնավոր ճարտարապետական գործունեություն ծավալել։ Քրոջ ծանոթությունների շնորհիվ նա նաև արագ ծանոթացել է տեղի առաջատար նկարիչների և ճարտարապետների, մասնավորապես «Յոթնյակի խմբի» ներկայացուցիչների հետ[4][7]։ Առաջինը և, ինչպես հետագայում պարզվել է, Բիրյուկովայի միակ պատվերը կանադացի նկարիչ Լոուրեն Հարիսի առանձնատան նախագիծն էր, որը նա կատարել էր 1930 թվականին։ Սկզբում Հարիսը պատվիրել է Դուգլաս Քերթլանդի ճարտարապետական նախագիծը, սակայն հետո Բիրյուկովան գրավել է նրա ուշադրությունը։ Ար-դեկոյի ոճով եռահարկ շենքը կառուցվել է 1931 թվականին, այն շատ էր առանձնանում քաղաքի կառուցապատման ֆոնին առավել ավանդական ոճով[8]։

1931 թվականին, «Ճարտարապետների մասին» օրենքի համաձայն (անգլ.՝ Architects Act), որը պահանջում է, որ Օնտարիոյի բոլոր պրակտիկ ճարտարապետները գրանցվեն Օնտարիո նահանգի ճարտարապետների ասոցիացիային (անգլ.՝ Ontario Association of Architects (OAA)), Ալեքսանդրա Բիրյուկովան դիմել է միությանն անդամակցելու համար, ինչը միաձայն հաստատվել է ճարտարապետներ Դուգլաս Կերտլանդի և Ֆերդինանդ Հերբերտ Մարանիի կողմից (անգլ.՝ Marani, Ferdinand Herbert )[4][7]: Նա առաջին կինն էր, որը անդամակցել է Օնտարիոյի ճարտարապետների ասոցիացիային։

Չնայած նրան, որ իր առաջին պատվերը բավականին հեղինակավոր էր, Ալեքսանդրան այլևս պատվերներ չի ստացել։ Հնարավոր պատճառների թվում հետազոտողները նշում են Մեծ ճգնաժամի ազդեցությունը, որի պատճառով շինարարության ծավալները նվազել են, ճարտարապետության նկատմամբ չափազանց մոդեռնիստական մոտեցումը բավականին պահպանողական քաղաքում, ինչպես նաև այն, որ նա կին էր և օտարերկրացի[4][7]։ 1934 թվականին Բիրյուկովան հեռացել է Օնտարիոյի ճարտարապետների ասոցիացիայից։

Դրանից հետո Բիրյուկովան այլևս չի զբաղվել ճարտարապետական գործունեությամբ։ 1930-ականների կեսերին նա աշխատել է բժշկության ոլորտում և մինչև թոշակի անցնելը 1960-ական թվականներին աշխատել որպես բուժքույր Տորոնտոյի տուբերկուլյոզի հիվանդանոցում (այժմ՝ West Park Hospital): Հետազոտողները նշում են, որ նրանք, ովքեր այդ ժամանակ ճանաչում էին Բիրյուկովային, չէին գիտակցում, որ նա ճարտարապետ է[3][4][7]։ Բիրյուկովան մահացել է Ռիչմոնդ Հիլ քաղաքում 1967 թվականի փետրվարի 9-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hill R. G. Biographical Dictionary of Architects in Canada 1800-1950 — 2009.
  2. http://cwahi.concordia.ca/sources/artists/displayArtist.php?ID_artist=5704
  3. 3,0 3,1 3,2 Лейкинд О. Л. (2014 թ․ հուլիսի 21). «БИРЮКОВА Александра Дмитриевна». «Искусство и архитектура Русского зарубежья». Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Ontario's First Female Architects (Part 2): Alexandra Biriukova» (անգլերեն). Ontario Association of Architects. 2015 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  5. «Biriukova, Alexandra». Canadian Women Artists History Initiative (անգլերեն). Concordia University. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  6. 6,0 6,1 «Biriukova, Alexandra» (անգլերեն). Bibliographical Dictionary of Architects in Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 KAITLIN WAINWRIGHT (2016 թ․ մայիսի 28). «Historicist: A Building of Her Own» (անգլերեն). Torontoist. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  8. CAROLYN IRELAND (2009 թ․ մարտի 31). «Lawren Harris' Forest Hill masterpiece». Home of the Week (անգլերեն). Globe and Mail. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.