Բացել գլխավոր ցանկը

Ալեսանդրո Շյոպֆ (գերմ.՝ Alessandro Schöpf, փետրվարի 7, 1994(1994-02-07)[1], Umhausen, Imst District, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս գերմանական «Շալկե 04»-ի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում: Եվրո 2016-ի մասնակից է:

Football pictogram.svg
Ալեսանդրո Շյոպֆ
գերմ.՝ Alessandro Schöpf
20140905 U21 AUT BIH AT08 1103.jpg
Ալեսանդրոն 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեսանդրո Շյոպֆ
Ազգությունը ավստրիացի
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1994(1994-02-07)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Umhausen, Imst District, Տիրոլ, Ավստրիա
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 28
Պատանեկան կարիերա
2009-2012 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Գերմանիա Բավարիա II 63 (22)
2014-2016 Գերմանիա Նյուրենբերգ 51 (11)
2016-ներկա Գերմանիա Շալկե 04 57 (9)
Ազգային հավաքական
2016-ներկա Ավստրիա Ավստրիա 17 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 16, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 2, 2018

Ակումբայի կարիերաԽմբագրել

«Բավարիա»Խմբագրել

2009 թվականին ֆուտբոլիստը միացել է «Բավարիա»-ի ակադեմիային: Այնտեղ 3 տարի հանդես գալուց հետո ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ թիմի երիտարադական կազմում: «Բավարիա II»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012-13 մրցաշրջանի առաջին խաղում, որը տեղի է ունեցել «Աուգսբուրգ II»-ի դեմ: 2012-13 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման, իսկ «Բավարիա II»-ը մրցաշարային աղյուսակում գրավել է 2-րդ տեղը:

Հաջորդ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 11 գոլի հեղինակ:

«Նյուրնբերգ»Խմբագրել

2014 թվականի հուլիսին Շյոպֆը տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ»[2]: Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է «Էրցգեբիրգե»-ի դեմ խաղում[3]:

«Շալկե 04»Խմբագրել

2016 թվականի հունվարին Ալեսանդրո Շյոպֆը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Շալկե 04»: Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[4]:

Իր դեբյուտը նա նշել է հունվարի 30-ին կայացած «Դարմշտադտ 98»-ի դեմ խաղում, որի երկրորդ խաղակեսի ընթացքում նա փոխարինել է Լերոյ Սանեին: Փետրվարի 6-ին Ալեսանդրոն խփել է իր առաջին գոլը «Վոլֆսբուրգ»-ի դեմ կայացած խաղում:

Միջազգային կարիերաԽմբագրել

Ալեսանդրոն հանդես է եկել Ավստրիա Մ18, Մ19 և Մ21 հավաքականների կազմում:

Ավստրիայի ազգային հավաքականի կազմում Շյոպֆը իր դեբյուտը նշել է 2016 թվականի մարտի 27-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում: Նա խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին[5]: Հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրո 2016-ին:

ՁեռքբերումներԽմբագրել

  • Ռեգիոնալիգայի հաղթող - 2014

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Club holt Bayern-Talent Schöpf»։ kicker (German)։ 24 June 2014։ Վերցված է 4 August 2014 
  3. «Joker Mlapa bereitet Sylvestrs Treffer vor» (German)։ kicker։ 3 August 2014։ Վերցված է 4 August 2014 
  4. «Alessandro Schöpf erhält Vertrag bis zum 30. Juni 2019» [Alessandro Schöpf sign contract until 2019] (German)։ FC Schalke 04։ 7 January 2016։ Վերցված է 7 January 2016 
  5. «Austria vs. Albania 2 - 1»։ Վերցված է 26 March 2016 

Արտաքին հղումներԽմբագրել