Ալեն Ռու (ֆր.՝ Alain Roux, մարտի 27, 1968(1968-03-27), Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի շեֆ խոհարար, The Waterside Inn ռեստորանի սեփականատեր, Ռու հայտնի ընտանիքի անդամ, Միշել Ռուի որդին։

Ալեն Ռու
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1968(1968-03-27) (56 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունշեֆ խոհարար
Ծնողներհայր՝ Միշել Ռու

Կենսագրություն խմբագրել

Ալենը Ռու հայտնի ընտանիքի անդամ է։ Միշել Ռուի որդին է՝ Ալբեր Ռուի եղբորորդին և Ալբերի որդու՝ Միշել Ռուի խորթ եղբայրը[2]։

Ալենն առաջին անգամ որոշել է խոհարար դառնալ 14 տարեկան հասակում։ Նրա հայրը՝ խոհարար Միշել Ռուն, ինչպես ինքն է խոստովանել, եղել է «յոթերորդ երկնքում» և միևնույն ժամանակ «անհանգստացած»[2]։ Ալենը ութ տարի ապրել է Ֆրանսիայում՝ սովորելով տարբեր ռեստորաններում։ 1984 թվականին նրան ուղարկել են Փարիզի Pâtisserie Millet, որտեղ նա պետք է փորձաշրջան անցներ որպես հրուշագործ։ Նա այնտեղ է մնացել մինչև 1986 թվականը։ Իր կարիերայի ֆրանսիական շրջանի մնացած մասը Ալենն անցկացրել է տարբեր հեղինակավոր ռեստորաններում, այդ թվում՝ Restaurant Pic-ում, Le Domaine d’Orvault-ում, La Bonne Etape-ում, Château de Montreuil-ում և La Côte Saint-Jacques-ում։ Սրանք բոլորն էլ ունեցել են երեք աստղ «Միշլենի կարմիր գիդ»-ում[1][3]։ Գտնվելով Ֆրանսիայում՝ նա կատարել է զինվորական ծառայություն՝ աշխատելով որպես շեֆ խոհարար Ելիսեյան պալատում[3]։

1992 թվականին՝ 23 տարեկան հասակում, վերադարձել է ընտանիքի մոտ՝ Բերքշիրի կոմսություն՝ Waterside Inn, որտեղ դարձել է դեմի շեֆ (շեֆ խոհարարի օգնական)։ 1995 թվականին դարձել է սու-շեֆ, իսկ 2002 թվականին Waterside Inn սեփականատիրության պաշտոնում փոխարինել է հորը[1][2][4]։ 2000 թվականին դարձել է Relais Desserts հրուշակագործների միջազգային միության անդամ[3]։

2010 թվականին նրա Waterside Inn-ը դարձել է վերջին 25 տարվա ընթացքում Ֆրանսիայի սահմաններից դուրս առաջին ռեստորանը, որը ստացել է Միշլենի երեք աստղ[5]։ Ալենը հանդիսանում է Roux Scholarship խոհարարական մրցախաղի դատավորներից մեկը[6][7] և MasterChef: The Professionals-ում մասնակցել է որպես խոհարար-դատավոր[8]։ 2011 թվականին Eurostar գնացքի բիզնես պրեմիերայի համար նա մշակել է նոր մենյու[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Alain Roux, Esq's Biography». Debrett's. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Wood, Joanna (2007 թ․ օգոստոսի 23). «Michel and Alain Roux: A profile». Caterer and Hotelkeeper. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Carter, Simon; Darwood, Daniel (2009 թ․ նոյեմբերի 27). «Chef Interview: Alain Roux (November 2009)». Fine Dining Guide. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Ruddick, Peter (2012 թ․ մայիսի 16). «Alain Roux on three Michelin stars: Things are never for life». Big Hospitality. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Michel and Alain Roux celebrate 25 years of three Michelin stars at the Waterside Inn». Guide Girl. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «The Roux Scholarship 2011 — judges Alain Roux and Michel Roux Jnr». Table Talk. 2011 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Alain Roux». The Roux Scholarship. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Claire Lara wins Masterchef: The Professionals 2010». Guide Girl. 2010 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Eurostar upgrades its Business Premier Class». Easy Voyage. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել