Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս

Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս (իսպ.՝ Alejandro Ferrant y Fischermans, սեպտեմբերի 9, 1843(1843-09-09)[1][2], Մադրիդ, Իսպանիա - հունվարի 20, 1917(1917-01-20)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նկարիչ[5]։

Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս
իսպ.՝ Alejandro Ferrant y Fischermans
Ի ծնեիսպ.՝ Alejandro Ferrant y Fischermans
Ծնվել էսեպտեմբերի 9, 1843(1843-09-09)[1][2]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Վախճանվել էհունվարի 20, 1917(1917-01-20)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Real Academia de España en Roma?
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչLuis Ferrant y Llausás?[3]
ԱշակերտներՆիկանոր Պինյոլ, Miguel Hernández Nájera? և María Galán Carvajal?[4]
Պարգևներ
ԱնդամակցությունRoyal Galician Academy of Fine Arts?
 Alejandro Ferrant y Fischermans Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանսը ծնվել է 1843 թվականի սեպտեմբերի 9-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Գեղանկարչություն սովորել է քեռու՝ նկարիչ Լուիս Ֆեռանտա Լյաուսասի մոտ, ինչպես նաև Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում[6]։ Այնուհետև ստանալով կրթաթոշակ՝ մեկնում է սովորելու Հռոմի գեղարվեստի իսպանական ակադեմիա, որտեղ աշխատում և սովորում է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ֆրանսիսկո Պրադիլյան, Կաստո Պլասենսիան, Մանուել Կաստելյանոն, Էդուարդո Սանչես Սոլան և Խաիմե Մորերան։

Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանսը եղել է Մադրիդի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը, որը 1971 թվականին միավորվեց Պրադո թանգարանի հետ[5]։

Նկարում էր կրոնական և պատմական թեմաներով, հետաքրքրվում էր նաև ժանրային և դեկորատիվ գեղանկարչությամբ։ 1911-1912 թվականներին նկարչական դասեր է տվել արգենտինացի նկարիչ Խորխե Լարկոյին (1897-1967), ով հետագայում դարձավ նշանավոր ակվարելիստ[7]։

«Կարդինալ Ֆրանսիսկո Խիմենես ի Սիսներոսն այցելում է Գթության հոսպիտալ» նկարի համար 1892 թվականին Իսպանիայի Գեղեցիկ արվեստների ազգային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։ Որդին՝ Անխել Ֆեռանտը, Իսպանիայի առաջատար քանդակագործ-ավանգարդիստներից էր։

Կտավներ խմբագրել

  • La última comunión de San Fernando.
  • Sibilas y Profetas en la cúpula de San Francisco el Grande, de Madrid.
  • El Entierro de San Sebastián.
  • Cisneros, fundador del hospital de Illescas
  • La Familia en el Jardín
  • La disputa del Sacramento, pintado a medias con Pradilla
  • Desfile de las tropas francesas delante del pabellón español en el Palacio del Trocadero
  • La Ciociara
  • El escultor Ricardo Bellver
  • Tríptico con temas de la vida de san Francisco
  • El pintor Francisco Pradilla
  • El compositor Arrieta
  • Don Alfonso XII,
  • Una cabeza de estudio
  • Un episodio de la vida de san Francisco de Asís
  • Retrato de Alfonso XII
  • Retrato de Casto Plasencia
  • El escribiente de cartas
  • Entierro de Fortuny
  • Ramón Tusquets
  • Morell

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 https://www.museodelprado.es/aprende/enciclopedia/voz/ferrant-y-fischermans-alejandro/211fc039-63d4-4b15-9533-a9a79161e8fb
  4. https://apintoresyescultores.es/maria-galan-carvajal/
  5. 5,0 5,1 Pintores del siglo XIX (diccionario de arte). España: Libsa, 2001. ISBN 84-7630-842-6.
  6. «Biography of Alejandro Ferrant y Fischermans (1843-1917)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. ««Pintores argentinos: Jorge Larco», artículo en el sitio web Pintores Latinoamericanos. Muestra varias obras de Larco». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս» հոդվածին։