Ալեխանդրո Ջամատեի

քաղաքական գործիչ

Ալեքսանդրո Էդուարդո Ջամատեի Ֆալյա (իսպ.՝ Alejandro Eduardo Giammattei Falla, մարտի 9, 1956(1956-03-09)[2][3], Գվատեմալա Սիթի, Գվատեմալա), գվատեմալացի քաղաքական գործիչ, Գվատեմալայի նախագահ (2020 թվականից)։ Գվատեմալայի քրեակատարողական համակարգի տնօրեն (2006-2008), «Առաջ» կուսակցության գլխավոր քարտուղար։

Ալեխանդրո Ջամատեի
 
Կուսակցություն՝ Vamos?, Fuerza?[1] և Social Action Centre?
Կրթություն՝ Սան Կառլոս դե Գուատեմալա համալսարան և Q5975088?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 9, 1956(1956-03-09)[2][3] (68 տարեկան)
Ծննդավայր Գվատեմալա Սիթի, Գվատեմալա
Քաղաքացիություն  Գվատեմալա և  Իտալիա
Ամուսին Rossana Caceres?[4]
Զավակներ Marcela Giammattei?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան[6] և Order of Brilliant Jade[5]

Աշխարհագրություն խմբագրել

Ալեքսանդրո Ջամատեին ծնվել է 1956 թվականի մարտի 9-ին Գվատեմալայի մայրաքաղաքում։ Սովորել է Գվատեմալայի մասնավոր ճեմարանում[7]։ 1980 թվականից բժշկություն է սովորել Սան Կառլոսի համալսարանում։

1982-1986 թվականներին աշխատել է որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխկապակցված ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Համաամերիկյան առողջապահական կազմակերպության խորհրդատու։ 1986-1990 թվականներին ծառայել է Գվատեմալայի մունիցիպալ հրշեջ ծառայությունում, ինչպես նաև եղել Է Գվատեմալայի մունիցիպալիտետի քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության տնօրենը։ 1990 թվականից հետո նշանակվել է քաղաքային ջրամատակարարման ընկերության գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Նա սկսեց իր քաղաքական կյանքը՝ մասնակցելով 1985, 1988 և 1990 թվականների ընտրությունների ընտրական գործունեությանը՝ որպես ընտրական գործընթացների գլխավոր համակարգող՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:Ճանաչում է ստացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ նախկին փոխնախագահ Արտուրո Էրբրյուգերի շնորհիվ։ 2000 թվականից աշխատել է որպես մի քանի ընկերությունների և մասնավոր ծառայությունների խորհրդատու, երբ նաև դարձել է մի քանի ձեռնարկությունների սեփականատեր[8]։

2006 թվականին նշանակվել է Գվատեմալայի քրեակատարողական համակարգի տնօրեն, որտեղ ծառայել է մինչև 2008 թվականը։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ունեցել է մի քանի կոնֆլիկտներ և մեղադրանքներ, որոնց արդյունքում կարճ ժամանակով հայտնվել է բանտում[9]։

Չորս անգամ առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ 2007, 2011, 2015 և 2019 թվականներին[10][11]։ 2007 թվականի ընտրություններում նա Ազգային մեծ դաշինքի (GANA) թեկնածու էր, երբ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ ստանալով ձայների 17,23%-ը։ 2011 թվականի հաջորդ ընտրություններում նա Սոցիալական գործողությունների կենտրոն կուսակցության թեկնածուն էր, բայց մի շարք խնդիրների պատճառով ջախջախիչ պարտություն կրեց՝ հավաքելով ձայների ընդամենը 1,04%-ը, մինչդեռ կուսակցությունը կորցրեց իր բոլոր խորհրդարանական տեղերը։ 2015թվականի ընտրություններին մասնակցել է «Ուժ» կուսակցությունից և ստացել ձայների 6,53%-ը՝ ավարտելով 14 թեկնածուներից 4-ը։

2017 թվականին հիմնադրել է «Առաջ» կուսակցությունը, որից առաջադրվել է 2019 թվականի նախագահական ընտրություններում[12][13][14]։ Առաջին փուլից հետո ստացել է ձայների 13,95%-ը և դուրս եկել ընտրությունների 2-րդ փուլ։

2019 թվականի օգոստոսի 11-ին նա հաղթեց երկրորդ փուլում՝ 57,9% արդյունքով, նրա մրցակից Սոցիալ-դեմոկրատ Սանդրա Տորեսը ընդունեց պարտությունը[15]։

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսանդրո Ջամատեին ամուսնացել է Ռոզանա Կասերեսի հետ 1989 թվականի փետրվարի 11-ին, և նրանք ունեն երեք երեխա՝ Մարսելա, Էստեֆանո և Ալեքսանդրո Ջամատեիները[16]։ Ալեքսանդրոն և Ռոզաննան ամուսնալուծվել էին այն ժամանակ, երբ Ալեքսանդրոն սկսեց իր նախագահական քարոզարշավը 2019 թվականին[17]։ Ամուսնալուծության արդյունքում Մարսելան դարձել Է Գվատեմալայի առաջին տիկինը[18]։

Ալեքսանդրո Ջամատին մեջբերում է Մահաթմա Գանդիին՝ որպես աշխարհի իր ամենասիրված մարդը[19]։

Ջամատին տառապում է բազմակի սկլերոզով և հենակներ է օգտագործում քայլելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://eleccionesgt.aquitodito.com/video-alejandro-giammattei-indica-porque-acepta-la-candidatura-con-partido-fuerza/
  2. 2,0 2,1 https://vamosguatemala.com/nosotros/alejandro-giammattei/
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://todopormiguate.wordpress.com/tag/roxana-caceres-de-giammattei/
  5. https://es.rti.org.tw/news/view/id/94551
  6. https://www.president.gov.ua/documents/2712023-46729
  7. https://web.archive.org/web/20120206210020/http://www.giammatteipresidente.com/home/?page_id=6 Habla sobre la juventuda a comparación de la de él
  8. «Alejandro Giammattei». web.archive.org. 2012 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  9. https://www.cubaencuentro.com, Cubaencuentro com & Manuel Desdin. «Álvaro Colom gana la presidencia». www.cubaencuentro.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  10. «Elecciones Guatemala 2011». web.archive.org. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  11. «Biografía « Alejandro Giammattei | Presidente 2012 – 2016». web.archive.org. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  12. «Reaparece Alejandro Giammattei con el partido político «Vamos»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  13. «Reaparece Giammattei». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  14. «El regreso de Alejandro Giammattei con el partido Vamos». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  15. «Election présidentielle au Guatemala : victoire du conservateur Giammattei». lemonde.fr (ֆրանսերեն). 2019 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Alejandro Giammattei». web.archive.org. 2012 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. elPeriodico de Guatemela. «Giammattei, el médico derechista que gobernará Guatemala». elPeriodico. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. «Hija de Giammattei acompañará a su padre en la toma de posesión | Soy502». www.soy502.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. Guatemalans elect Alejandro Giammattei in a lacklustre presidential vote // The Economist. — ISSN 0013-0613. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2020.