Ալգիս Յանկաուսկաս
Ալգիս Յանկաուսկաս (լիտ.՝ Algis Jankauskas, սեպտեմբերի 27, 1982[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, «Սուդուվա» ակումբի պաշտպան։ Հանդես է գալիս Լիտվայի հավաքականում։
| |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ազգությունը | լիտվացի | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1982 (40 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Սուդուվա | ||||||||
Համար | 33 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Ակումբային կարիերաԽմբագրել
Ալգիս Յանկաուսկասը Վիլնյուսի «Ժալգիրիս» ակումբի սան է։ Մեծահասականների մակարդակում սկսել է ելույթ ունենալ «Ժալգիրիս 2» և «Պոլոնիա» ակումբներում. առաջինի կազմում անցկացրել է երկու, իսկ երկրորդի կազմում երեք խաղ Լիտվայի առաջնության բարձրագույն լիգայի շրջանակներում։ 2003 թվականին առաջին անգամ խաղացել է «Ժալգիրիսի» հիմնական կազմում՝ մասնակցելով երկրի առաջնությանը։ Ակումբի կազմում նա դարձել է Լիտվայի Սուպերգավաթի առաջնության հաղթող։
2004 թվականի ամռանը տեղափոխվել է Պերմի «Ամկար» ակումբ, որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը՝ 2004 թվականի հուլիսի 18-ին խաղալով «Սատուրնի» դեմ[2]։ Մասնակցելով առաջնության չորս խաղերին և Ռուսաստանի Գավաթի առաջնությամ մեկ խաղի՝ պաշտպանը կորցրել է իր տեղը ակումբի հիմնական կազմում, որտեղ վերադարձել է միայն կես տարի անց։ Երկրորդական կազմերի առաջնությունում նա անցկացրել է 24 հանդիպում և խփել մեկ գոլ։
2006 թվականին Յանկաուսկասը վերադարձել է Լիտվա և միացել «Վետրա» ակումբին, որի կազմում խաղացել է չորս տարի և եղել է թիմի ավագ[3]։ Երկու անգամ մասնակցել է երկրի գավաթի առաջնության եզրափակչին (2008 և 2010)։ Ակումբի կազմում խաղացել է մինչև նրա կազմալուծումը 2010 թվականի ամռանը։ Յանկաուսկասը ցանկացել է տեղափոխվել Մինսկի «Դինամո» կամ Գդանսկի «Լեխիա», սակայն չի ընտրվել[4]։
2010 թվականից մինչև 2015 թվականը խաղացել է «Ժալգիրիս» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագ[5]։ Ակումբի կազմում երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, չորս անգամ՝ Լիտվայի գավաթակիր
2016 թվականից հանդես է գալիս «Սուդուվու» ակումբում։
Կարիերան հավաքականումԽմբագրել
Լիտվայի հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի մայիսի 31-ին՝ մասնակցելով Էստոնիայի հավաքականի դեմ խաղին, որ անցկացվել է Բալթիկայի գավաթի առաջնության շրջանակներում[6]։ Հաջորդ անգամ նա հավաքականի կազմում խաղացել է 2012 թվականին։ Լիտվայի հավաքականի կազմում Յանկաուսկասն անցկացրել է ընդհանուր առմամբ երեք խաղ։ 2011 թվականին նա երկրի երկրորդ հավաքականի կազմում մասնակցել է երեք խաղի։
ՁեռքբերումներԽմբագրել
- Լիտվայի չեմպիոն (3) - 2013, 2014, 2015
- Լիտվայի գավաթակիր (4) - 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
- Լիտվայի սուպերգավաթակիր (2) - 2003, 2013
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Статистика матча Амкар-Сатурн. sportbox.ru
- ↑ Футболист сборной Литвы приехал на просмотр в минское «Динамо»(չաշխատող հղում)
- ↑ Jankauskas na testach w Lechii(չաշխատող հղում)
- ↑ ««Жальгирис»: восставший из мертвых. Литовская лига А»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2016-07-30
- ↑ Статистика матча Литва-Эстония. national-football-teams.com