Ալգիմանտաս Վլադո Ստոշկուս (լիտ.՝ Algimantas Vlado Stoškus [1], մայիսի 24, 1925(1925-05-24)[4][2][3], Կաունաս, Լիտվա - հոկտեմբերի 23, 1998(1998-10-23)[2][3], Վիլնյուս[5]), լիտվացի արվեստագետ, մոնումենտալ արվեստի, վիտրաժի վարպետ, մանկավարժ։ Լիտվական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1965), Լիտվայի ժողովրդական արվեստագետ (1975)[6]։ Եղել է Լիտվայում հաստ ձուլված ապակով և ցեմենտով հավաքված վիտրաժի տեխնիկայի ստեղծողն ու առաջատարը[7]։ Ստեղծագործական վերջին շրջանում ստեղծել է տարածական վիտրաժներ[8]։


Algimantas Vlado Stoškus
Ալգիմանտաս Ստոշկուս
Ծնվել էմայիսի 24, 1925
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1998
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
Ազգությունլիտվացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Լիտվա Լիտվա
ԿրթությունԿաունասի Դեկորատիվ-կիրառարական արվեստի ինստիտուտ
Մասնագիտությունարվեստագետ, մանկավարժ, վիտրաժի վարպետ,
Ոճմոնումենտալ արվեստ
Ժանրվիտրաժ
Ուշագրավ աշխատանքներՄայր հող, Կյանքի երգը
Ակտիվ շրջան1951 թվականից
ՈւսուցիչՍտասիս Ուշինսկաս
ԱշակերտներԱ․ Գարբաուսկաս,
Ս․ Կազիմերայտիս,
Բ․ Բրուժաս
Կ․ Շատունաս,
Գ․ Բագինսկենե,
Ի Լիպենե

Կենսագրություն խմբագրել

Ալգիմանտաս Ստոշկուսը ծնվել է 1925 թվականի մայիսի 24-ին Կաունասում ուսուցիչների ընտանիքում։ Նկարչական հակումները վաղ են բացահայտվել։ Սկսել է նկարել գիմնազիայում սովորելու տարիներին՝ գծանկարին զուգահեռ նկարել է յուղաներկով։ Նրա նկարները ցուցադրվել են «Մանսարդ» գեղարվեստական սալոնում։ 1944 թվականին Ստոշկուսը ընդունվել է Կաունասի Դեկորատիվ-կիրառարական արվեստի ինստիտուտ՝ մոնումենտալ գեղանկարչության և վիտրաժի բաժանմունք։ Սովորել է պրոֆեսոր Ստասիս Ուշինսկասի (լիտ.՝ Ushinskas Stasis) մոտ։ 1948 թվականից ուսմանը զուգահեռ սկսել է դասավանդել՝ սկզբում գծանկար, ապա կոմպոզիցիա և աշխատանք նյութով։ 1951 թվականից ինստիտուտի հետ մեկտեղ տեղափոխվել է Վիլնյուս, և այնտեղ շարունակել մանկավարժական աշխատանքը Լիտվայի գեղարվեստի ինստիտուտում[9]։

Ստոշկուսը մեծ ներդրում ունի լիտվական վիտրաժի դպրոցի ստեղծման գործում։ Նրա աշակերտներից են եղել Ա․ Գարբաուսկասը, Ս․ Կազիմերայտիսը, Բ․ Բրուժասը, Կ․ Շատունասը, Գ․ Բագինսկենեն, Ի Լիպենեն և ուրիշները[10]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ստեղծագործական շրջանի սկզբից արվեստագետը մեծ ուշադրություն է դարձրել վիտրաժի և ճարտարապետության փոխկապակցությանը, նյութի դերին և նրա մշակման ձևերին։

Ստոշկուսի ստեղծագործական ուղին կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի շրջանի՝ 1951-1957 թվականներ՝ ստեղծագործական կրեդոյի փնտրումներ, 1958-1965 թվականներ, վիտրաժի արվեստում նոր նյութերի օգտագործում, 1966-1970 թվականներ՝ կոմպոզիցիոն ուղիների և գունային ու պլաստիկ որոշումների փնտրում, իսկ 1970-ական թվականներից հետո՝ ստեղծագործական ծաղկման շրջան։

Մեծ գնահատական են ստացել Ստոշկուսի աշխատանքները Փարիզի, Լոնդոնի, Մոնրեալի, Օսակայի միջազգային ցուցահանդեսներում։

Աշխատանքներից խմբագրել

  • «Մայր հող» (1960-1961, Կաունասի վիտրաժի և քանդակի պատկերասրահ)[8],
  • «Կյանքի երգը» (1963-1965, Կաունասի վիտրաժի և քանդակի պատկերասրահ)[11],
  • «Հանգիստ» (1965, Գուրզուֆի Կորովինի անվ, ստեղծագործական տուն)
  • Լենինյան հուշահամալիր Ուլյանովսկում (1969-1970)[7]։

Մրցանակներ խմբագրել

  • Լիտվայի պետական մրցանակ (1978)[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Persons ino-Stoskus Algimantas Vlado(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 LIMIS (լիտ.)
  3. 3,0 3,1 3,2 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  4. https://www.degruyter.com/view/AKL/_00042675
  5. Personaliju-zodynas
  6. Большой Энциклопедический словарь. 2000.
  7. 7,0 7,1 Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969-1978
  8. 8,0 8,1 Будрис С. Альгимантас Стошкус (Альбом репродукций). Вильнюс, 1970. 37 с. с ил
  9. «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В.М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986.
  10. Альгимантас Стошкус : альбом репродукций = Algimantas Stoskus: reprodukciju albumas / авт. текста Раманаускайте Людвика. – Вильнюс, 1989. – 188 с,: ил.
  11. Илюстрация "Стошкус А. «Песня жизни»" в Большой Советской Энциклопедии
  12. Visuotinė lietuvių enciklopedija, Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2012, t. 22, p. 565.