Բացել գլխավոր ցանկը

Ալբորան (իսպ.՝ Alborán), փոքր հրաբխային կղզի Միջերկրական ծովի արևմտյան մասում Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Իսպանիան կառավարում է կղզին 1540 թվականից։ Կղզին չունի մշտական բնակչություն՝ բացառությամբ Իսպանիայի զինվորական կայազորը։ Կղզու պատկանելության հարցը ներկայումս վեճի առարկա է Մարոկկոյի և Իսպանիայի միջև։

Picto infobox map.png
Ալբորան
իսպ.՝ Alborán

35°56′42″ հս․. լ. 3°02′12″ ամ. ե. / 35.945° հս․. լ. 3.036667° ամ. ե. / 35.945; -3.036667Կոորդինատներ: 35°56′42″ հս․. լ. 3°02′12″ ամ. ե. / 35.945° հս․. լ. 3.036667° ամ. ե. / 35.945; -3.036667
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Մակերես 0,0712 կմ2
Ամենաբարձր կետը 15 մ
Բնակչություն (2006) 0 մարդ
##Ալբորան (Իսպանիա)
Red pog.svg

Բովանդակություն

ՏեղեկագրությունԽմբագրել

  • Աշխարհագրական կոորդինատները 35°56′42″ հս․ լ. 3°02′12″ ամ. ե. / 35.94500° հս․. լ. 3.03667° ավ. ե. / 35.94500; 3.03667:
  • Մակերեսը մոտավորապես 712000 մ²:
  • Բարձրությունը ծովի մակերևույթից. կղզին ծովի մակերևույթից 15 մետր բարձրության վրա գտնվող գրեթե ամբողջովին հարթ ժայռեղեն հարթակ է:
  • Դիրքը կղզին 90 կմ հեռավորության վրա է իսպանական Ալմերիայից և 50 կմ Տլետա-Մանդարիի հրվանդանից Մարոկկոյի ափից։

Կղզուց մոտավորապես 100 մ հյուսիս-արևելք գտնվում է Լա-Նուբե կղզին։

Կղզին գտնվում է սեյսմիկ գոտում՝ Աֆրիկյան և Եվրոպական երկրաբանական հարթակների խաչմերուկում և համարվում է տարբեր ուժգնության երկրաշարժերի էպիկենտրոն։ 1899 թվականին կղզում հայտնաբերվել է նոր հանածո և անվանվել է ալբորանիտ։

2003 թվականին Անդալուսիայի խորհրդարանը օրենք է ընդունել կղզին ու նրա շրջակա ջրերը ազգային բնական արգելոց հռչակելու մասին։

Վարչականորեն կղզին մտնում է Անդալուսիայի Ալմերիա պրովինցիայի նույնանուն համայնքի կազմի մեջ։

Կղզու բուսականությունըԽմբագրել

1999 թվականին կղզում հայտնաբերվել է կաղամբազգիների ընտանիքին պատկանող Diplotaxis siettiana բույսը, որը 1979 թվականից ի վեր համարվում էր վերջնականապես ոչնչացած[1][2]:

ՊատմությունԽմբագրել

Կղզու անունը գալիս է թունիսեցի ծովահեն Ալ-Բորանիի անունից, ով օգտագործում էր կղզին որպես խարիսխային կայան, նավերի բազա հարձակումների համար, Ջիբրալթարի նեղուցը և Իսպանայի ափամերձ բնակելի տարածքներ անցնելու համար։ Ալբորանը գրավվել է 1540 թվականին Իսպանիայի կողմից, երբ մի Իսպանական գալլերի ջոկատ Բեռնարդինո Դե Մենդոսի հրամանատարությամբ խլեցին կղզին Բերբերի ծովահեններից, 16 նավակներից և 2500 մարդուց կազմված նավատորմով։ Նավատորմը սկզբում կառավարում էին Կառամանը և Ալի Խամետան, բայց հետո կառավարում էր հայտնի ծովահեն Բարբարոսին ով վերադարձել էր Ալժիրից: Երկար, դաժան կռվի ժամանակ մահացել է 650 մարդ, հաղթանակը եղել է Իսպանիայի կողմը և կղզին միացել է Իսպանիային։

Կղզու Առաջին մանրամասն նկարագրությունը 1898 թվականին տվել է Ավստրիայի դուքս Լյուդվիգ Սալվատորը։

Չնայած նրա մեծ չափերին կղզին արժեքավորվում է իր ստրատեգիական դիրքով հյուսիսային մուտքից Ջիբրալթարի նեղուցից: 1960 թվականի կեսերին մի քանի խորհրդային նավեր փորձել են մշտական բազա հաստատել հավանաբար հսկելու նեղուցի անցնող նավերին։ Իսպանացիները կայազոր են կանգնեցրել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել