Ալբեր Սեշե
Ալբեր Սեշե (ֆր.՝ Albert Sechehaye, հուլիսի 4, 1870[1][2], Ժնև, Շվեյցարիա - հուլիսի 2, 1946[1][2], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի լեզվաբան։
Ալբեր Սեշե ֆր.՝ Albert Sechehaye | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1870[1][2] Ժնև, Շվեյցարիա |
Մահացել է | հուլիսի 2, 1946[1][2] (75 տարեկան) Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Ալմա մատեր | Ժնևի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][3] |
Ազդվել է | Ֆերդինանդ դը Սոսյուր |
Գյոթինգենի համալսարանի փիլիսոփայության դոկտոր (1902 թվականին), Ժնևի համալսարանի պրոֆեսոր (1929 թվականից), Ժնևի լեզվաբանական ընկերության նախագահ (1941-1946 թվականներին)։ Աշակերտել է Ֆերդինանդ դը Սոսյուրին, դարձել նրա ուսմունքի հետևորդ։ Առաջինը Սեշեն է շարադրել սոցիոլոգիական ուղղության Ժնևի դպրոցի հայացքները։ Հատկապես շատ է զբաղվել լեզվի տեսության հարցերով։ Անդրադարձել է նաև նախադասության տրամաբանական կառուցվածքին, լեզվի մեջ արհեստական ու սոցիալական գործոնների, ինչպես և տրամաբանականի ու քերականականի փոխհարաբերության հարցերին, լեզվական նշանի ըմբռնմանը, համաժամանակյա (սինխրոնիկ) ու տարաժամանակյա (դիախրոնիկ) պլանների մեկնաբանությանը։ Սեշենի կարծիքով խոսակցական լեզուն բաղկացած է քերականական և արտաքերականական տարրերից ըստ պատմական հաջորդականության սրանց համապատասխանում են «նախաքերականական լեզուն» և «կազմակերպված լեզուն», առաջինի դեպքում ստեղծվում են արտահայտման նշանները, որոնք կապված են հուզազգայական (աֆեկտիվ) կողմի հետ և դրսևորվում են անհատական ոլորտում, իսկ երկրորդի դեպքում օգտագործվում են այդ նշանները, որոնք արդեն կապված են մտավոր (ինտելեկտուալ) կողմի հետ և դրսևորվում են սոցիալական պլանում։ Սեշեն փորձել է նաև ուրվագծել լեզվաբանության առանձին ճյուղերի խնդիրները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 298)։ |