Ալբերտ Քայնե դ’Անվերի դիմանկարը

Ռենուարի նկար

Ալբերտ Քայնե դ’Անվերի դիմանկարը (ֆր.՝ Albert Cahen d’Anvers), նկարը նկարվել է 1881 թվականին և պատկանում է ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir) վրձնին։ Գտնվում է Լոս Անջելեսի Փոլ Գեթիի թանգարանում։ Նկարի չափը՝ 80 × 63,8 սանտիմետր[2] (ուրիշ տվյալներով՝ 79,8 × 63,7 սանտիմետր)[3]։

Ալբերտ Քայնե դ’Անվերի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար[1]
տարի1881[1]
բարձրություն80 սանտիմետր
լայնություն63 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԳեթի կենտրոն[1]
հավաքածուՓոլ Գեթթի թանգարան[1]
հիմնական թեմաAlbert Cahen?
Ծանոթագրություններ
 Albert Cahen d'Anvers (1881) by Pierre-Auguste Renoir in the Getty Center Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Նկարի վրա պատկերված է կոմպոզիտոոր Ալբերտ Քայնե դ’Անվերը, ով նկարում 35 տարեկան է։ Խելացի և ինքնավստահ, ծխախոտը ձախ ձեռքին նստած է սպիտակ աթոռի վրա՝ կապույտ երիզով, ծաղկավոր բույսերի տարօրինակ միահյուսմամբ պաստառի ֆոնին։ Նրա դեմքի կարևոր մանրուքը փարթամ բեղերն են։ Այդ ժամանակ տղամարդու դեմքի մազերը համարվում էին սեքսուալության կարևոր գործոններից։

Պատմություն խմբագրել

1878 թվականի վերջին Պյեր Ուգյուստը Ռենուարը հանդիպել է ազդեցիկ արվեստաբան և հրատարակիչ, ինչպես նաև հրեական տոհմի հովանավոր և արվեստի կոլեկցիոներ Շարլեմ Էֆրուսիին։ 1880-1881 թվականններին Ռենուարը նկարել է Էֆրուսիի ընտանիքի անդամների, ինչպես նաև նրա ընկերների դիմանկարների շարքը։

Շարլեմ Էֆրուսին Ռենուարին ծանոթացրել է իր սիրելիին՝ Լուի Քայնե դ’Անվերի հետ, ով հրեական բանկային մեկ այլ արքայատոհմի բանկատիրոջ՝ Լուիս Քան դ'Անվերի կինն էր։ Երրորդ և վերջին ընտանիքի անդամը, ով պատկերված էր նկարում կոմպոզիտոր Ալբեր Քայնե դ’Անվերն էր՝ Լուի եղբայրը[4]։

Ռենուարը այս նկարը նկարել է իր ընկերոջ՝ Պոլ Բերարդի գյուղական կալվածքում, որը գտնվում էր Դեպից ոչ հեռու՝ Նորմանդիայում։ Նկարիչը այն ավարտել և ստորագրել է 1881 թվականի սեպտեմբերի 9-ին[3]։ 1881 թվականից նկարը գտնվում էր Ալբերտ Քան դ'Անվերի մոտ։ 1903 թվականին նրա մահից հետո կտավը շարունակում էր պատկանել նրա հարազատներին։ Ենթադրաբար այն ժառանգել էր նրա եղբորորդին՝ Հուբերտ Քաեն դ'Անվերը (ֆր.՝ Hubert Cahen d’Anvers):

Հայտնի է, որ նկարը որոշ ժամանակ գտնվել է Ցյորիխում՝ Ժոզեֆ Շտգմանի հավաքածույի մեջ (Josef Steegmann կամ Joseph Steegman), իսկ հետո, 1971 թվականին Էռնստ Բեյլերի Բազելի պատկերասրահի միջոցով այն տեղափոխվել է Ժնևի մասնավոր հավաքածույի մեջ։ 1988 թվականին Բեյլերի պատկերասրահի միջոցով նկարը վաճառվել է և տեղափոխվել շվեցարական Փոլ Գեթիի թանգարանի մասնավոր հավաքածույի մեջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.getty.edu/art/collection/objects/818/pierre-auguste-renoir-albert-cahen-d'anvers-french-1881/
  2. «Albert Cahen d'Anvers — Pierre-Auguste Renoir, 1881» (HTML) (անգլերեն). The Getty Museum. Վերցված է 22.02.2015-ին.
  3. 3,0 3,1 Colin B. Bailey, Linda Nochlin, Anne Distel. Renoir's Portraits: Impressions of an Age. — New Haven and London/ Ottawa: Yale University Press/ National Gallery of Canada, 1997. — С. 178—180. — 384 с. — ISBN 9-780-888-84668-6
  4. Elizabeth Melanson. «The Influence of Jewish Patrons on Renoir's Stylistic Transformation in the Mid-1880s» (HTML). Nineteenth-Century Art Worldwide (Volume 12, Issue 2, 2013) — www.19thc-artworldwide.org. Վերցված է 24.02.2015-ին.
  5. «Museum Collection Provenance: Pierre-Auguste Renoir — Albert Cahen d'Anvers» (HTML) (անգլերեն). The Getty Museum. Վերցված է 22.02.2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել