Ալբերտ Մխիթարյան

Ֆրանսիայում բնակվող հայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Մուկուչի Մխիթարյան (1954, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ֆրանսիայում բնակվող հայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ։

Ալբերտ Մխիթարյան
Ծնվել է1954
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ֆրանսիա
ԿրթությունՀԱՊՀ (1981)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
 Albert Mkhitarian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Մխիթարյանը ծնվել է 1954 թվականին Գյումրիում։ Սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Ճարտարապետությանը զուգահեռ զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ։ 1998 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Ապրում և ստեղծագործում է Նիս քաղաքում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

1999 թվականին Նիսի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է Նիսի հայկական եկեղեցու բակում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով Ալբերտն ստեղծել է հարթաքանդակ (330×220 սմ) Նիսի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար[2]։ 2002 թվականին Կաննում ստեղծել է մոնումենտալ հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության[3][4] և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։

  Աշխատանքներիս մեջ գերակշռում են կանաչով գունավորված քանդակները։ Համաշխարհային քանդակագործության մեջ էլ քիչ է փիրուզային կանաչ գույնը։ Ի վերջո, դա ներկ չէ, այլ թթուներով բրոնզը հասցնում ես այդ գույնի։
- Ալբերտ Մխիթարյան
 

Ցուցահանդեսներ խմբագրել

Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Իրանում և ԱՄՆ-ում։ 2017 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին առաջին անգամ անհատական ցուցահանդես է ունեցել հայրենի քաղաքում՝ Գյումրիի Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում «Իմ կարոտը Գյումրիին» խորագրով։ Բազմաժանր ցուցահանդեսում Մխիթարյանը ներկայացրել է 20 քանդակ և 30 նկար[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Livre - Catalogue d'expositions». albert-mkhitarian-art.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Ալբերտ Մխիթարյանի ցուցահանդեսը Երեւանում. Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքին նրա հարթաքանդակն է». Հայաստանի Հանրային Ռադիո. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  3. Կաննում բացվել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան
  4. Armenia Place in Cannes, France
  5. «Նկարի ու քանդակի սիմֆոնիա». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել