Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ

Ալբանիայի մշակութային հուշարձան

Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ (ալբ․՝ Galeria Kombëtare e Arteve), թանգարան և ազգային պատկերասրահ Ալբանիայում, որը գտնվում է երկրի մշակույթի նախարարության վերահսկողության տակ[1]։

Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակթանգարան, պատկերասրահ և պատմության հուշարձան
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանայի գավառ և Տիրանա
ՎայրՏիրանա
Կազմված էNational Gallery of Arts Library?
ՀասցեBulevardi Dëshmorët e Kombit, Tirana 1001
Հիմնադրվել է1946
ՏնօրենԱրտան Շաբանի
Կայքgaleriakombetare.gov.al
Քարտեզ
Քարտեզ

Համարվում է Ալբանիայի Հանրապետությունում գործող ամենակարևոր մշակութային տներից մեկը։

Պատմություն խմբագրել

Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահը ստեղծվել է ալբանացի մի խումբ արվեստագետների և երկրի արվեստի կոմիտեի նախաձեռնությամբ՝ 1946 թվականին, որպես ալբանացի հայտնի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես։

Չնայած թանգարանի բացմանը, մինչ 1954 թվականի հունվարի 11-ը թանգարանը չուներ պետական հովանավորություն և գործում էր մշակութային նախարարությունից անկախ։

Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարի 11-ին Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում։

Ներկայումս թանգարանում գործում են երկու հիմնական ցուցասրահներ՝ արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքների մշտական ցուցահանդես և ալբանացի (ինչպես նաև օտարերկրյա) արվեստագետների ժամանակավոր ցուցահանդես։

Պատկերասրահ այցելողները կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն ալբանական կերպարվեստի զարգացման վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Library Արխիվացված 2016-05-03 Wayback Machine Galeria Kombetare e Arteve. Abgerufen am 25. Januar 2016 (englisch): „The library of the National Gallery was built in 1999 as an additional opportunity and venue for the artistic and cultural information […]. It was established with the help of many international institutions and organizations and holds over 2200 titles of books, magazines, catalogues and videotapes
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։