Ալաստեր Ռեյդ (անգլ.՝ Alastair Reid մարտի 22, 1926(1926-03-22)[1][2], Whithorn, Whithorn, Wigtownshire, Դամֆրիս ընդ Գալոուեյ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3] - սեպտեմբերի 21, 2014(2014-09-21)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), շոտլանդացի բանաստեղծ, հարավ-ամերիկյան գրականության գրականագետ։ Հայտնի է բանաստեղծությունների թեթևամիտ ոճով, ինչպես նաև հարավ-ամերիկյան բանստեղծներ Խորխե Լուիս Բորխեսի և Պաբլո Ներուդայի գործերի թարգմանությամբ։ Թեև առավելապես հայտնի է իր թարգմանություններով, Ռեյդը կենդանության օրոք ճանաչման է հասել նաև իր բանաստեղծություններով։ Ապրել է Իսպանիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Մարոկկոյում, Արգենտինայում, Մեքսիկայում, Չիլիում, Դոմինիկյան Հանրապետությունում և Միացյալ Նահանգներում։ Ուիլյամ Շոնի խմբագրությամբ նա գրել է «The New Yorker» ամսագրի համար, սակայն նրա հիմնական եկամուտը ստացվում էր դասավանդումից։

Ալաստեր Ռեյդ
Ծնվել էմարտի 22, 1926(1926-03-22)[1][2]
ԾննդավայրWhithorn, Whithorn, Wigtownshire, Դամֆրիս ընդ Գալոուեյ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էսեպտեմբերի 21, 2014(2014-09-21)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ԱշխատավայրThe New Yorker
Պարգևներ և
մրցանակներ

Կյանք խմբագրել

Ռեյդը ծնվել է Շոտլանդիայի Ուիթբորն քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Թագավորական նավատորմում՝ ապակոդավորելով ծածկագրեր։ Պատերազմից հետո Սենտ-Էնդրյուս համալսարանում դասական գրականություն է ուսումնասիրում, ապա նաև դասավանդում Նյու Յորքի Սառա Լոուրենս քոլեջում։ 1950-ականների կեսերին տեղափոխվում է Մալյորկա, որտեղ որոշ ժամանակ աշխատում է Ռոբերտ Գրեյվսի մոտ՝ որպես քարտուղար[5]։ 1984 թվականին «The Wall Street Journal»-ին տրված հարցազրույցի ժամանակ Ռեյդը խոստովանել է, որ «New Yorker»-ի համար Իսպանիայից իր ռեպորտաժի բազմաթիվ մանրամասներ հորինել է, ներառյալ վայրեր հորինելը և մի շարք կերպարներին որոշ արտահայտություններ վերագրելը։ Նա նշել է, որ այս ստերը փորձ է ներկայացնելու «ավելի մեծ ճշմարտություն, որի մի մասն են կազմում փաստերը»[6]։ Ռեյդը հրատարակել է ավելի քան քառասուն գիրք՝ բանաստեղծություններ, թարգմանություններ և ուղեգրություններ[5], ներառյալ «Ounce Dice Trice», բառացի՝ «Ունցիա, զառախաղ, երեք անգամ» գրական անհեթեթ մանկական բառախաղերի գիրքը և «Դուրսուներս․ ընտիր արձակ» ու «Ներսուդուրս․ ընտիր պոեզիա և թարգմանություններ» (երկուսն էլ 2008 թվականին) գրքերը[7]։ 1980-ական և 1990-ական թվականներին Ռեյդն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Դոմինիկյան Հանրապետության Սամանա շրջանում՝ կոճապղպեղի պլանտացիայում, մինչև 2003 թվականը, երբ շրջանում բուռն ծաղկում ապրեց զբոսաշրջությունը[8][9][10]։ Ռեյդը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, 88 տարեկան հասակում՝ թոքաբորբի բուժման ընթացքում ստամոքսային արյունահոսության պատճառով[11][12][13]։ Նրանից են մնացել իր երեխաները՝ Մայքլ Ռիդ Հանթերը և Ջասպեր Ռեյդը և կինը՝ Լեսլի Քլարկը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. 5,0 5,1 «Alastair Reid – obituary». The Daily Telegraph. London. 2014 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. Maureen Dowd (1984 թ․ հունիսի 19). «A WRITER FOR THE NEW YORKER SAYS HE CREATED COMPOSITES IN REPORTS». The New York Times.
  7. «Ounce Dice Trice». New York Review Books. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  8. «About Alastair Reid». The Poetry Archive. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. Cid, Ana (2014 թ․ հոկտեմբերի 15). «Alastair Reid, el poeta "Patapelá" que vivió 20 años en Samaná» (Spanish). Acento. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. McGrath, Charles (2014 թ․ սեպտեմբերի 24). «Postscript: Alastair Reid (1926–2014)». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. «Alastair Reid in the New Yorker». The New Yorker.
  12. Campbell, James (2014 թ․ սեպտեմբերի 26). «Alastair Reid obituary». The Guardian.
  13. Weber, Bruce (2014 թ․ սեպտեմբերի 25). «Alastair Reid, a Restless Poet and Essayist, Is Dead at 88». The New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. «The cause was a gastric bleed he suffered during treatment for pneumonia, said his wife, Leslie Clark. Described as a man with "itchy feet", Mr. Reid lived, often not for very long, in a variety of places — Switzerland, Argentina, Mexico, Chile, the Dominican Republic and England among them — before settling in Greenwich Village for the last decades of his life. He was restless as a man of letters as well.»
  14. son

Այլ աղբյուրներում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել