Աիդա Սերգեյի Սերոբյան (դեկտեմբերի 15, 1952(1952-12-15), քաղաք Մախարաձե (Վրաստան)), ազատամարտիկ, բուժքույր։ Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ (1998 թվականից)։ Ավարտել է Երևանի բժշկակական ուսումնարանը (1981 թվական) և Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտ (1999 թվական)։ 1992-1994 թվականներին եղել է Հաթերքի պարտիզանական ջոկատի, «Արցախ» փրկարարական ծառայության մասնակից։ 1990 թվականից՝ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության հատուկ մարտական ստորաբաժանման բուժքույր։ 1992-1994 թվականներին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Մարտակերտի, Աղդամի, Շուշիի, Քելբաջարի, Ֆիզուփի, Կուբաթլոփ, Զանգելնի, Ջաբրայիլի շրջանների և «Արծիվ» մահապարտների կազմում։ 1992 թվականի օզոստոսին մասնակցել է Չլդրան-Կիչան ու Վաղահաս գյուղերի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի «Մարտական ծառայության համար» մեդալներով։

Աիդա Սերոբյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1952(1952-12-15) (71 տարեկան)
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ

2011 թվականին պարգևատրվել է Արիության մեդալով[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։

Ծանոթագրություններ խմբագրել