Աիդա Խասանովա
Աիդա Իվանովնա Խասանովա (ուզբ.՝ Aida Ilyasovna Xasanova, օգոստոսի 4, 1983, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 23, 2023[1], Տաշքենդ, Ուզբեկստան[1]), ուզբեկստանցի սուսերամարտիկ, սուսերամարտի սպորտի վարպետ[2] և միջազգային մրցավար[3][4][5]։
Աիդա Խասանովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 4, 1983 |
Ծննդավայր՝ | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 23, 2023[1] (39 տարեկան) |
Մահվան վայր՝ | Տաշքենդ, Ուզբեկստան[1] |
Կենսագրություն Խմբագրել
Աիդա Խասանովան ծնվել է 1983 թվականին, Տաշքենդում։ Նա 1998, 1999, 2000, 2002 թվականներին եղել է Ուզբեկստանի սուսերամարտի չեմպիոն, իսկ 2008 թվականին հաղԱիդա Խասանովանթել է Ուզբեկստանի գավաթը[6]։ 2006 թվականին Իտալիայի Թուրին քաղաքում ներկայացնել է Ուզբեկստանը ճկասուսերի աշխարհի առաջնությունում, 2007 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան)։
2014 թվականին Խասանովան դարձել է Ուզբեկստանի սուսերամարտի պատմության մեջ առաջին միջազգային մրցավարը երեք զենքով՝ ճկասուսեր, թրասուսեր և խոցասուսեր։ Այդ ժամանակից ի վեր նա հանդիսացել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարը միջազգային խոշոր առաջնություններում և մրցաշարերում[7][8][9][10][11][12][13]։
2019 թվականին Խասանովան ընտրվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի առաջին մրցավարը Ուզբեկստանից և Կենտրոնական Ասիայից։ Նա նաև միակ կին մրցավարն էր, որը ներկայացնում էր Ասիան 2020 թվականի խաղերում[14]։
Աիդա Խասանովան մահացել է 2023 թվականի մայիսի 23-ին 40 տարեկան հասակում, կոսմետիկ վիրահատությունից հետո[15]։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ օրը նա կոսմետիկ վիրահատության է ենթարկվել Տաշքենդի մասնավոր կլինիկաներից մեկում։ Վիճակի վատթարացումից հետո բժիշկը հոսպիտալացրել է նրան, սակայն երեկոյան նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում[16]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Скончалась главный судья Федерации фехтования Узбекистана Аида Хасанова (ռուս.) — 2023.
- ↑ Ушёл прекрасный человек...
- ↑ «Аида Хасанова. Казанова узбекского спорта»
- ↑ «Узбекские спортсмены примут участие в гран-при по фехтованию»
- ↑ Главный судья Федерации фехтования Аида Хасанова умерла после операции в частной клиникеrepost.uz
- ↑ «Fencer - KHASANOVA Aida - UZBEKISTAN - FIE - International Fencing Federation»
- ↑ «Аида Хасанова. Казанова узбекского спорта - Федерация фехтования России»
- ↑ «В Ташкенте прошли соревнования на Кубок Посла Франции»
- ↑ «Mars | 2014 | EscrimeLiban - le Blog de l'Escrime au Liban»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին։ Վերցված է 2019-06-29
- ↑ «Kampfrichter / Schiedsrichter»
- ↑ «Открытый турнир по фехтованию в Бухаре»
- ↑ «Annual report» (PDF)։ static.fie.org
- ↑ «В Узбекистане пройдёт чемпионат мира по фехтованию»
- ↑ «Узбекский арбитр по фехтованию впервые приглашена на Олимпиаду»։ fergana.agency։ Վերցված է 2019-09-26
- ↑ «Некролог»։ www.fencing.uz։ Վերցված է 2023-05-26
- ↑ Главный судья Федерации фехтования Аида Хасанова умерла после операции в частной клинике