Աիդա Գյումրեցի
Աիդա Գյումրեցի (ծննդյան անուն ազգանունը՝ Աիդա Թադևոսի Գևորգյան, Պոդկոլզինա Աիդա Ֆադեևնա, 1916, Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 2001[1]), հայ գրող։ Գրել է «Տղամարդկային համբերություն» գիրքը։
Աիդա Գյումրեցի | |
---|---|
Ծննդյան անուն | Աիդա Թադևոսի Գևորգյան |
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 2001 |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Աշխատավայր | Բանվոր |
Աիդա Գյումրեցի Վիքիքաղվածքում | |
Աիդա Գյումրեցի Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱիդա Գևորգյանը ծնվել է 1916 թվականին Կարսի մարզի Կարսի գավառի Ղոշավանք գյուղում, Թադևոս վարժապետի ընտանիքում։ Դեռ մեկ տարեկան չկար, երբ կորցրել է մորը և մեծացել է հորաքրոջ մոտ՝ Զարիշատ գյուղում։ Երբ թուրքերը արշավել են Կարս, հորաքրոջ ընտանիքը փախել է Ալեքսանդրապոլ։ Աիդան սովորել է Ալեքսանդրոպոլի դպրոցներից մեկում։ 1926 թվականի երկրաշարժից հետո ավագ քույրը՝ Լիզան, նրան տարել է Թբիլիսի, իսկ մի քանի տարի անց՝ Մոսկվա, որտեղ ստացել է բարձրագույն կրթություն։ 1933 թվականին հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ գիտությունների թեկնածու, Պատրիս Լումումբայի համալսարանի դասախոս Ալեքսանդր Պոդկոլզինին, որի մասին գրում է.
Ես և նա, ինչպես հոգին հոգու հետ, ապրեցինք 41 տարի, մեծացրինք երկու զավակների։ |
Մինչև Մոսկվայում հաստատվելը, ամուսինները դժվարին ուղի են անցել Սիբիրից մինչև Կենտրոնական Ռուսիայի խորքերը։ Մոսկվայում Աիդա Գևորգյանը եղել է «Բանվոր» թերթի սեփական թղթակիցը[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԱիդա Գյումրեցու ստեղծագործությունների թեման հեղափոխությունն է, ինտերնացիոնալիզմը, հերոսները՝ երիտասարդները, հասարակական մեծ փոփոխությունների՝ 20-րդ դարի տարբեր ազգության մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրաբերում են ժողովրդի երջանկությանը։ Գյումրեցու «Ալ կակաչներ գորշ ժայռերին» վեպը հրատարակվել է 1984 թվականին։ «Մոլոդայա գվարդիան» գիրքը հրատարակել է ռուսերեն։ Գյուրեցու այս և նախորդ գրքերը նվիրված են ռուսական հեղափոխության անհայտ զինվորներին, որոնց կյանքի գնով է ստեղծվել առաջին սոցիալիստական պետությունը։ Գյուրեցու «Մարտյան առավոտ» պատմվածքը լույս է տեսել ռուսերեն՝ «Պոդվիգ» ամսագրում, լատվերեն՝ «Զվյագզնե» ամսաթերթում և հայերեն՝ «Բանվորում»։
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Գյումրեցի Աիդա, (Պոդկոզինա Աիդա Ֆադեևնա), 1916-2001 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Երևան, «Հայաստան»։ 1988, 367 էջ։
- ↑ Գյումրեցի Աիդա; Սարգսյան, Դ Դ (1972). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Մինասի տան գաղտնիքը։ Վեպ. Երևան: Հայաստան.
- ↑ Գյումրեցի Աիդա; Գասպարյան, Անուշավան Վարդանի (1978). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Հեռավոր աստղի լույսը։ Վեպ. Երևան: Սովետական գրող.
- ↑ Գյումրեցի, Աիդա; Սաֆյան, Սպարտակ Գևորգի (1981). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Ստվերներն անհետանում են։ Վիպակ. Երևան: Սովետական գրող.
- ↑ Գյումրեցի Աիդա; Ավագյան, Էդուարդ Սամվելի; Մանդակունի, Վաղինակ Քրիստափորի (1988). Գրիգորյան, Շ. Ա.; Սարգսյան, Ա. Ս. (eds.). Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Վեպ. Երևան: Հայաստան. ISBN 9785540000802.
- ↑ Գյումրեցի, Աիդա (1990). Տղամարդկային համբերություն։ Վեպ. Արևիկ. ISBN 9785807703118.
- ↑ Գյումրեցի, Աիդա; Ավագյան, Էդուարդ Սամվելի; Հակոբյան, Խորեն Զավենի (1990). Օհանյան, Գ. Ս. (ed.). Տղամարդկային համբերություն։ Վեպ. Translated by Գրիգորյան, Շ. Երևան: Արևիկ. ISBN 9785807703118.(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Գյումրեցի» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Գյումրեցի» հոդվածին։ |