«Аигел» (հայերեն՝ Աիգել, ոճավորված որպես՝ АИГЕЛ), ռուսական էլեկտրոնային հիփ-հոփ դուետ։ Դուետի կազմում են Նաբերեժնիե Չելնիից խոսքերի հեղինակ և վոկալիստ Այգել Գայսինան և Սանկտ Պետերբուրգից էլեկտրոնային երաժիշտ Իլյա Բարամիան։ Դուետի անվանումը գալիս է վոկալիստի թաթարական անունից։

Աիգել
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Թաթարստան Թաթարստան
Ժանրեր
Գործունեություն2016-ներկա
ԼեյբլЗаплатка (2017—2018)
Կայքvk.com/aigelmusic
Անդամներ
Աիգել Գայսինա, Իլիա Բարամիա
 Aigel Վիքիպահեստում

Մասնակիցներ խմբագրել

Այգել Գայսինա խմբագրել

Այգել Գայսինան (թաթ.՝ Айгөл Гайсина) ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 9-ին թաթարական ընտանիքում, ապրել է Նաբերեժնիե Չելնիում։

Մասնագիտությամբ հնչյունավորման դերասանուհի է[1]։ Դեռ վաղ մանկուց գրել է բանաստեղծություններ, իկ երաժշտությամբ զբաղվել է 2003 թվականից[2]։ 2000-ականների կեսերից հայտնի է դարձել որպես թաթարական պոեզիայի թարգմանչուհի և երիտասարդ բանաստեղծուհի[3][4][5]։

2016 թվականին «Геликон+» հրատարակչությունը հրատարակել է «Դատ» (ռուս.՝ Суд) վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն[6], որոնք ստեղծվել են իրական պատմությունների և Այգելի ապրումների հիման վրա։ 2015 թվականին նրա երիտասարդ զուգընկերը մեղադրվել է սպանության փորձի մեղադրանքով, հետո դատապարտվել է 3 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում[1]։ Մի քանի հարցազրույցներում Այգելը հայտարարել է, որ դատավճիռն անարդար է համարում[7][8], ինչպես նաև այն մասին, որ տուժողը տեղեկանալով մեղադրյալի համար հնարավոր հետևանքների մասին, ցանկացել է հետ վերցնել դիմումը, սակայն չի կարողացել դա անել այն պատճառով, որ մեղադրանքը կրում է հանրային բնույթ[9]։ Տուժողը նաև հայտարարել է, որ դատավճիռն իրական ժամկետի տեսքով չափազանց խիստ է համարում[10]։ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին դատարանը որոշել է երիտասարդին պայմանականորեն վաղաժամկետ կերպով ազատ արձակել, որից հետո երգիչը գրել է «Две недели» երգի խոսքերը[11][12]։

Իլիա Բարամիա խմբագրել

Իլյա Բարամիան ծնվել է 1973 թվականի հունիսի 18-ին, ապրել է Սանկտ Պետերբուրգում։ Երաժիշտ է, ձայնային ինժեներ և երաժշտական պրոդյուսեր, 1997 թվականից զբաղվում է էլեկտրոնային երաժշտությամբ, հանդիսացել է «Ёлочные игрушки», «2H Company», «Самое большое простое число» խմբերի անդամ։ «Մայակ» յուրօրինակ ստեղծագործական արդյունաբերության դպրոցի «Ժամանակակից երաժշտություն և ձայնային ձևավորում» ուղղության համադրողն է[13]։

Խմբի պատմություն խմբագրել

2016 թվականի աշնանը Այգել Գայսինան Facebook-ի միջոցով կապ է հաստատել Իլյա Բարամիայի հետ և առաջարկել երաժշտություն գրել «Դատ» բանաստեղծությունների ժողովածուի հիման վրա կայանալիք ներկայացման համար[14]։ Համատեղ աշխատանքի ընթացքում գաղափարը զարգացել է և ստեղծվել է խումբը։ 2017 թվականի սկզբին նյութը պատրաստ է եղել և առաջին համերգները տեղի են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում[15]։

2017 թվականի ապրիլի 10-ին թողարկվել է «1190» դեբյուտային ալբոմը[7][16][17]։ Վերնագիրը վերաբերվում է նրա զուգընկերոջ դատավճռին՝ նա ստիպված է եղել բանտում անցկացնել 1190 օր։ 2017 թվականի նոյեմբերի 17-ից ալբոմը հասանելի է դարձել ֆիզիկական CD տարբերակով։

2017 թվականի օգոստոսի 6-ին թողարկվել «Буш Баш» EP ալբոմը։ Այն թաթարերենից թարգմանաբար նշանակում է «դատարկ գլուխ»[18][19]։

2017 թվականի հոկտեմբերի 9-ին «Այգելը» ելույթ է ունեցել Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում[20][21]։

Խմբի բառերը հիմնականում նկարագրում են Այգելի անձնական ապրումները՝ կապված դատավարության, նրա սիրելիի բանտարկության և նրա ազատ արձակման ակնկալիքի հետ[14][16][22][23][24]։

Նյութի վրա աշխատանքի մեծ մասը կատարվում է հեռակա կարգով, քանի որ երաժիշտներն ապրում են տարբեր քաղաքներում։ Դուետի անդամները մինչև առաջին համերգը չեն տեսել միմյանց և նույնիսկ հեռախոսով չեն խոսել, ամբողջ շփումն ու նյութերի փոխանակումը տեղի է ունեցել համացանցում[22]։

Երգերի մեծ մասը գրվել է Այգել Գայսինայի կողմից հատուկ երաժշտության համար, սակայն որոշ բառեր նախկինում գրված բանաստեղծություններից են հարմարեցված երաժշտությանը։ Դուետի աշխատանքի վրա ազդած արտիստների թվում է նաև «Run the Jewels»-ը[16]։

Խմբի երգացանկը ներառում է թաթարերեն երգեր (ներառյալ միայն դրանով ձայնագրված ամբողջական ալբոմ)[19]։

Այն բանից հետո, երբ սկսվել է Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա՝ խումբը հանդես է եկել հակապատերազմական հայտարարությամբ և լքել է Ռուսաստանը[25][26]։

2022 թվականի սեպտեմբերի 27-ին խումբը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին ընդգրկվել են այն արտիստների ցանկում, որոնց համերգները «խորհուրդ չեն տրվում» Ռուսաստանի Դաշնությունում։ Նախկինում նախատեսված համերգները միանգամից չեղարկվել են Ռուսաստանի մի քանի քաղաքներում[27]։

«Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» հեռուստասերիլի թողարկումից հետո 2023 թվականի աշնանը խմբի «Пыяла» երգը զբաղեցրել է երկրորդ տեղը Shazam-ի համաշխարհային վարկանշային սանդղակում[25]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 1190 (2017)
  • Музыка[28] (2018)
  • Эдем[29] (2019)
  • Пыяла (2020)

EP խմբագրել

  • Буш Баш (2017)
  • RMX (2017)
  • Офигенно (2020)

Մասնակցություն խմբագրել

  • Velial Squad — «Voodoo Doll» (Голову на плаху)
  • Oxxxymiron — «Намешано» (Красота и уродство)

Տեսանյութեր խմբագրել

  • «Татарин» (25.08.2017) — 106 միլիոն դիտում «YouTube»-ում (2023 թվականաի հոկտեմբերի տվյալներ)[30] + 2,7 միլիոն դիտում VK-ում[31]
  • «1190» (05.12.2017)[32]
  • «Принц на белом» (15.05.2018)[33]
  • «Духи огня» (05.10.2018)[34]
  • «Четкий» (07.06.2019)
  • «Снег» (06.09.2019)
  • «Оно выделяло тепло (lyric video)» (26.12.2019)
  • «You’re Born» (12.03.2020)
  • «Две недели» (10.04.2020)
  • «Пыяла» (21.01.2022)

Ֆիլմերի երաժշտություն խմբագրել

Մրցանակներ, անվանակարգեր, վարկանիշներ խմբագրել

Jager Music Awards-ում «Տարվա տեսանյութ» անվանակարգի հաղթող, տեսահոլովակ՝ «Татарин» (2017)[35][36][37]:

«Аигел» «Այգել» նախագիծը նկատելի ազդեցություն ունեցավ թաթարական էստրադայի վրա, թեև տեսականորեն այն լավ չի համապատասխանում իր ձևաչափին և ավանդույթներին։ Այնուամենայնիվ Թաթարստանի երաժշտական վերլուծաբանները հետևելով հանդիսատեսին՝ լրջորեն հետաքրքրվել են դուետով և 2019 թվականին թաթարական հայտնի «Бизнес Online» թերթը «Татарин» երգը ներառել է «21-րդ դարի թաթարական 30 գլխավոր երգերի» վարկանշային ցանկի 4-րդ հբորիզոնականում[38]՝ զգալիորեն ավելի բարձր հորիզոանակն, քան ժանրի շատ ավելի հայտնի ավանդական ներկայացուցիչները։

«You’re Born» տեսահոլովակը տացել է «Կաննի առյուծ» արծաթե մրցանակը (2021)[39]։

2023 թվականի դեկտեմբերին համանուն ալբոմից «Пыяла» տեսահոլովակը, որը թողարկվել էր 2020 թվականին գլխավորել է Shazam համաշխարհային հիթ-շքերթը։  Shazam-ից բացի երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսիայի, Ղրղզստանի, Լտվիայի և Էստոնիայի «Яндекс Музыка», VK, Apple Music հիթ-շքեթրներում, նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսիայի Spotify հարթակում։ Երգը հանրաճանաչություն է ձեռք բերել ռուսական «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» հեռուստասերիալի սաունդթրեքը դառնալուց հետո։ Մամուլը դա կապել է այն բանի հետ, որ խումբը հեռացվել է սերիալի տիտրերից իր քաղաքական դիրքորոշման պատճառով և այն հեռուստադիտողները, ովքեր ցանկացել են իմանալ անհայտ երգի հեղինակին՝ զանգվածաբար դիմել են Shazam ծառայությանը, որը նույնականացնում է երգերը ըստ ձայների[40][41][42]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Украду я тебя из тюрьмы: Образ «ждущей» в российской поп-культуре». Wonderzine. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Кто такая поэтесса и певица Айгель Гайсина?». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Владимир Медведев, Сергей Малышев Перевод — это прежде всего полет в неведомое // Дружба Народов. — 2007. — № 10. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2018.
  4. Луиза Янсуар Стихи // Октябрь. — 2008. — № 10. Архивировано из первоисточника 20 Հունիսի 2019.
  5. Алексей Саломатин О том, что близко // Дружба Народов. — 2011. — № 5. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2019.
  6. «Айгель Гайсина в арт-пространстве «Балкон»». Собака.ru. 2016 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 Айгель Гайсина. ««Невеста с букетом чеснока»». Батенька, да вы трансформер. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «Певица и поэтесса Айгель Гайсина (АИГЕЛ): «Тюремная очередь — это самая демократичная тусовка на свете» - Инде» (ռուսերեն). Инде. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Где сейчас новая Ахматова? Стоит в очереди в СИЗО». Собеседник (ռուսերեն). 2016 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Олег Платонов, Гульназ Бадретдин (2017 թ․ հոկտեմբերի 14). ««Айгель породила свою жуткую мифологию и плещется в ней как рыба»». Бизнес Online. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. «Молодого человека солистки «АИГЕЛ» освободили по УДО. Творчество группы в основном посвящено его заключению». Meduza. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. «Видео дня. Клип «Аигел» на песню «Две недели» — о выходе из тюрьмы по УДО». The Village. 2020 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Преподаватели». mayak.school. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. 14,0 14,1 ««Аигел »: Литературный рэп про тюрьму и волю». The Village. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «Илья Барамия об «Аигел», рэпе и ощущении бездны: «Редактор «Вечернего Урганта» решил то ли рискнуть, то ли повеселиться»». Афиша (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. 16,0 16,1 16,2 Денис Бояринов (2017 թ․ ապրիլի 25). ««АИГЕЛ». «1190»». Colta.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. Андрей Смирнов (2017 թ․ օգոստոսի 19). «Тюремный ангел». Завтра. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. Сергей Мезенов (2017 թ․ սեպտեմբերի 15). «Дайджест нашей музыки: август». Colta.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. 19,0 19,1 Александр Великанов (2017 թ․ օգոստոսի 7). ««АИГЕЛ». «Буш Баш»». Colta.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. Вечерний Ургант (2017 թ․ հոկտեմբերի 9). «Вечерний Ургант. Ирина Мирошниченко,дуэт АИГЕЛ. 868 выпуск от 09.10.2017». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. «Группа АИГЕЛ выступила в "Вечернем Урганте" — и это как минимум необычно» (ռուսերեն). The Flow. 2017 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. 22,0 22,1 Елена Анисимова (2017 թ․ նոյեմբերի 13). «Знакомьтесь, группа «АИГЕЛ» – они сделали тюремную лирику модной». Собака.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «Новая песня дуэта АИГЕЛ — это рэп про тюремное свидание» (ռուսերեն). The Flow. 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  24. «Татарский рэп про свидание в тюрьме. Премьера песни «АИГЕЛ» «Таня» на «Медузе»». Meduza (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  25. 25,0 25,1 «К «Аигел» прислушались за рубежом. Удастся ли группе монетизировать успех в Shazam». Коммерсантъ. 2023 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  26. ««Пыяла» из «Слова пацана» — главный хит декабря, который попал в топы стримингов и тиктока Песня «Аигел» на татарском языке — о хрупкости. Рассказываем, как она появилась». Meduza. 2023-12-077. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. «Группа «Аигел» заявила об отмене концертов в России из-за «давления властей»». Forbes.ru (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  28. Алексей Мажаев (2018 թ․ մայիսի 14). «Рецензия: «Аигел» - «Музыка» ****». intermedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  29. ««Эдем — бюро ритуальных услуг рядом с домом детства» Премьера альбома «АИГЕЛ» на «Медузе»». meduza.io. 2019 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  30. АИГЕЛ АИГЕЛ (2017 թ․ օգոստոսի 25). «АИГЕЛ — Татарин // AIGEL — Tatarin». YouTube. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  31. «АИГЕЛ's Videos». vk.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  32. ««Если уж живете — живите как люди»: клип АИГЕЛ на песню «Буш Баш»». Meduza (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  33. «Аигел «Принц на белом»» (ռուսերեն). The Flow. 2018 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  34. АИГЕЛ АИГЕЛ (2017 թ․ օգոստոսի 25). «АИГЕЛ - Духи огня // AIGEL - Duhi ognya». YouTube. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  35. «Объявлены лауреаты Jager Music Awards». Colta.ru. 2017 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  36. «Узнай о первой премии независимой музыки» (ռուսերեն). jagermusicawards.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  37. ««Грибы», «Аигел» и Хаски получили Jager Music Awards 2017». Intermedia. 2017 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  38. «Красивая Tatarka и хороший малай: топ-30 главных татарских песен XXI века». Бизнес Online (ռուսերեն). 2019 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
  39. «Клип группы «АИГЕЛ» взял серебро на фестивале «Каннские львы»». РБК. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  40. «Группа «Аигел» возглавила топ мирового чарта Shazam». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  41. ««Вымарали из титров сериала»: как мир «шазамит» татарское техно от дуэта «Аигел»». Бизнес Online (ռուսերեն). 2023 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
  42. Сергей Лихопек (2023 թ․ դեկտեմբերի 4). «АИГЕЛ. В титрах не значится». Звуки.ру. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել