Աթիլա Իլհան
Աթիլա Իլհան (թուրք.՝ Attilâ İlhan, հունիսի 15, 1925[1], Մենեմեն, Իզմիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 10, 2005[2] կամ հոկտեմբերի 11, 2005[3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, լրագրող և սցենարիստ: Հարում էր սոցիալիստական հայացքների, միևնույն ժամանակ նրան խորթ չէր ազգայնականությունը, որը քեմալականության հիմնական սկզբունքներից մեկն էր[4]:
Աթիլա Իլհան թուրք.՝ Attilâ İlhan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1925[1] |
Ծննդավայր | Մենեմեն, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2005[2] (80 տարեկան) կամ հոկտեմբերի 11, 2005[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Աշյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, İzmir Atatürk High School? և Işık Lisesi? |
Մասնագիտություն | սցենարիստ, բանաստեղծ, գրող, լրագրող և վիպասան |
Ամուսին | Biket İlhan? |
Պարգևներ և մրցանակներ | Յունուս Նադիի մրցանակ Q6089371? Պետական արտիստ և Turkish Language Association Poetry Award? |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1925 թվականի հունիսի 15-ին Իզմիրի մարզի Մենյոմեն շրջանում: Նրա հայրը աշխատում էր որպես պետական պաշտոնյա: Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[4]:
16 տարեկանում ձերբակալվել է և դատապարտվել 2 ամսվա ազատազրկման` պրոխորհրդային բանաստեղծ Նազըմ Հիքմեթի մասին գրված բանաստեղծությունների համար: Այս դեպքն ընդհատել է գրողի ուսումը դպրոցում, որտեղից նա հեռացվել է և ստիպված է եղել ուսումը շարունակել մասնավոր քոլեջում[4]: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի համալսարան, բայց երկրորդ կուրսում թողել է այն և մեկնել է Ֆրանսիա, որպեսզի հենց` իր գրողի խոսքերով ասած` ուշադրություն հրավիրի Նազըմ Հիքմեթի դրության վրա, որը հացադուլ էր հայտարարել: Վերադարձից հետո Թուրքիայում կալանավորվել է, շատ չանցած` ազատ է արձակվել[4]:
1950-ականներին նա ապրել է մե՛կ Իզմիրում, մե՛կ Փարիզում, մե՛կ Ստամբուլում, աշխատել է լրագրող և կինոքննադատ: 1960-ականների սկսել է գրել սցենարներ ֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնք 1980-ականներին նրան լայն ճանաչում են բերել[4]: Մահացել է սրտի կաթվածից, 2005 թվականի հոկտեմբերի 10-ին, Ստամբուլի Կանլիջա թաղամասի իր բնակարանում: Թաղված է Աշիյան գերեզմանատանը[4]:
Անձնական կյանքԽմբագրել
Դերասանուհի Չոլպան Իլհանի եղբայրն է և Սադրի Ալիշիկի աներորդին: 1968-83 թվականներին ամուսնացած է եղել[4]:
ՍտեղծագործությունԽմբագրել
1960 թվականին նա հրապարակել է իր ստեղծագործությունների առաջին երեք ժողովածուները: 1950-ական թվականներին գրված «Մթնշաղի բուլվար» բանաստեղծությունների ժողովածուն իր ժամանակի իմաժիզմի ամենահայտնի գործերից մեկն է: Բացի բանաստեղծություններից, գրել է հոդվածներ, որոնք արտացոլել են իր տեսակետներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են արևմտականացումը, ձախ քաղաքականությունը սեքսը և քեմալականությունը[4].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Find a Grave — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Attila İlhan: Extraordinary leftist poet