Աթանասիոս Միաուլիս (հուն․՝ Αθανάσιος Ν. Μιαούλης, 1868, Պիրեյոս, Հունաստան - 1932), հունական նավատորմի սպա և քաղաքական գործիչ, որը մի քանի անգամ ծառայել է որպես նավատորմի նախարար և կարճ ժամանակով՝ որպես Պիրեյոսի քաղաքապետ։ Նա ծովակալ Անդրեաս Միաուլիսի ծոռն էր, որը Հունաստանի Անկախության պատերազմի ժամանակ եղել է Հունաստանի ռազմածովային ուժերի գլխավոր առաջնորդը։

Աթանասիոս Միաուլիս
Ծնվել է1868
ԾննդավայրՊիրեյոս, Հունաստան
Մահացել է1932
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Naval Affairs of Greece?

Կենսագրություն խմբագրել

Միաուլիսը ծնվել է 1868 թվականին Պիրեյոսում, Միաուլիսների տոհմի Իդրիոտների ընտանիքում[1]։ Իր զարմիկ Անդրեաս Դ. Միաուլիսի հետ Հունաստանի ռազմածովային ակադեմիան է ընդունվել 884 թվականին՝ դրա վերաբացման տարում։ Ավարտել է 1888 թվականին և որպես ականակիր նավակի՝ տորպեդակրի նավապետ՝ մասնակցել է 1897 թվականի հունա-թուրքական պատերազմին։ 1911 թվականին, երբ արդեն գեներալ-լեյտենանտի կոչում ուներ, թողել է ծառայությունը՝ Իդրա կղզում պետական պաշտոնի առաջադրվելու համար։ Բալկանյան պատերազմների բռնկվելուն պես նա հետ է կանչվել ծառայության ու նշանակվել կործանիչ-հետախուզական Panthir նավի կապիտան և այդ պաշտոնը վարել է մինչև խաղաղության պայմանագրերի ստորագրումը, որից հետո կրկին անցել է պահեստազորայինի կարգավիճակի։

1909 թվականին ծառայել է որպես ռազմածովային գործերի նախարար, պաշտոն, որը նա կրկին զբաղեցրել է 1914, 1915 և 1919 թվականներին։ 1932 թվականին նրան կուսակիցները համոզել են առաջադրվել Պիրեյոսի քաղաքապետի պաշտոնում։ Նա այդ առաջարկությունն ընդունել է դժկամությամբ և առաջ է քաշել մի պայման, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լիբերալ կուսակցության հնարավոր հաղթանակից հետո կարող է հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից։ Իսկապես, ընտրություններում հաղթեցին վենիզելականները՝ բացելով նրա հեռանալու հեռանկարը քաղաքապետարանից և ընդհանրապես քաղաքականությունից։ Դա Միաուլիսին այնպիսի ցնծություն պարգևեց, որ նա սրտի կաթված տարավ ու վախճանվեց։ Չորս տարի անց՝ 1936 թվականի հունիսի 16-ին, նրա կինը՝ Մարիա Լիկուդիսը, նույնպես մահացավ՝ վշտից առաջացած հիվանդության հետևանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Magliveras, Simeon (2009). The ontology of difference: nationalism, localism and ethnicity in a Greek Arvanite village (PDF) (Thesis). Durham University. էջ 55.

Արտաքին հղումներ խմբագրել

Νεώτερον Εγκυκλοπαιδικόν Λεξικόν Ηλίου, τόμ. 13ος, σελ. 546