Ազովի պահակային դիտանոցներ

Ազովի պահակային դիտանոցներ (ռուս.՝ Азовские сторожевые каланчи), շինություններ, որոնք կառուցվել են 1660-ական թվականներին Դոն գետի ափին` Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազով քաղաքի մոտակայքում[1]։

Ազովի պահակային դիտանոցներ
Տեսակտեսարժան վայր և հնագիտական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱզով
Առաջին հիշատակում1663
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
1736 թվականին ռուսական զարքերի կողմից Ազովի պաշարման պատկերը

Պատմություն

խմբագրել

1663 թվականին Ազովի ամրոցից 3 վերստ հեռավորության վրա, Դոնի ափին[1], այն վայրում, որտեղ գետը բաժանվում է երկու գետաբազուկի[2], թուրքերը կառուցել են երկու աշտարակ-դիտանոց` Վարդին-խուլա և Ջան-խուլա, որոնք հետագայում հայտնի դարձան որպես Նովոսերգիևսկայա և Նիկոնովսկայա աշտարակներ։ Աշտարակները միմյանց հետ կապված էին երկաթյա երեք շղթաներով, ինչը թույլ էր տալիս արգելափակել նավերի ընթացքը Դոնով դեպի բաց ծով[1]։

Թեպետ 1695 թվականին Ազովը թուրքերից հետ գրավելու փորձն անհաջող էր, սակայն այդ գործողությունների ընթացքում գրավվեցին աշտարակ-դիտանոցները[2]։ Դրա համար հավաքագրվել էին կամավորներ Դոնի կազակներից, որոնք պետք է գրոհեին աշտարակները. նրանցից յուրաքանչյուրին խոստացվել էր պարգև` 10 ռուբլի։ Առաջին դիտանոցը գրավվեց հուլիսի 14-ին, երկրորդը՝ 14-ի լույս 15-ի գիշերը[3]։ Դիտանոցներում հայտնաբերվել էին թուրքական թնդանոթներ։ Հետագայում աշտարակ-դիտանոցները հայտնի դարձան որպես Նովոսերգիևսկի քաղաք։

Դոն գետի ձախ կողմում Պետրոս I-ի կարգադրությամբ ստեղծվել է փոքր չափերի ամրոց աշտարակ-դիտանոցի մոտակայքում։ Երբ 1695 թվականին ավարտվել է Ազովի պաշարումը, պահակային դիտանոցներում մնացել են մոտ 3 հազար զինված ստրելեցներ։ 1696 թվականի գարնանը Նովոսերգիևսկայա և Նիկոնովսկայա ամրոցները դարձան Ռուսական ցամաքային բանակի և նավատորմի հավաքագրման կետ։ Այն բանից հետո, երբ Ազովը դարձավ նահանգական քաղաք, աշտարակ-դիտանոցները դադարեցին պատմական կարևոր նշանակություն ունենալուց։ Այդ տեղանքում այժմ գտնվում են երկու մետաղական բարձրավոլտ էլեկտրական հենասյուներ` Դոնի երկու կողմերում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Школьная энциклопедия «Руссика». История России.9-17 вв. — М. : Олма-Пресс Образование, 2003. — 784 с. Ил. С. 13.
  2. 2,0 2,1 2,2 Михайлушкин П. Азовские сторожевые каланчи // Читай. — 1998. — № 50. — С.23.
  3. Османская угроза России — 500 лет противостояния/ Авторы: Александр Широкорад