Ստրելեցներ (ռուս.՝ Стрельцы), 16-րդ դարից -18-րդ դարի սկզբի ռուսական զորատեսակ։ Ստեղծվել է 1540—1950-ական թվականներին, պիշչալնիկների (երկարափող հրացանավորներ) ջոկատների հիման վրա։ Սկզբնական շրջանում ստրելեցներին հավաքագրվում էին ազատ առևտրաարհեստավորական և գյուղական բնակիչներից։ Հետագայում ծառայությունը դարձավ ժառանգական և ցմահ։ Գոյություն ունեին ընտրովի (ավելի ուշ՝ մոսկովյան) և քաղաքային (Ռուսաստանի տարբեր քաղաքներում) ստրելեցներ։ Մոսկովյան ստրելեցները պահպանում էին Կրեմլը, մասնակցում ռազմական, գործողությունների։ Քաղաքային ստրելեցները մատուցում էին կայազորային և սահմանապահային ծառայություն, կատարում տեղական վարչության (վոյեվոդների) հանձնարարությունները։

Ստրելեց

Ստրելեցները ենթարկվում էին Ստրելեցյան պրիկազին (հրաման), պատերազմի ժամանակ զորահրամանատարներին։ Ստրելեցները հանդերձավորված, զորավարժեցված և զինված էին միատեսակ (ձեռքի երկարափող հրացաններ, մուշկետներ, տապարներ, թրեր, մասամբ՝ տեգեր)։ Ստրելեցները ապրում էին «սլոբոդա» կոչվող առանձին բնակավայրերում՝ կառավարությունից ստանալով ռոճիկ։ Որոշ վայրերում ռոճիկի փոխարեն նրանց տրվում էր ընդհանուր օգտագործման հողատարածություն։ 16-րդ դարի․ վերջին կային 20—25 հզ․ ստրելեց 1681 թ.-ին՝ 55 հզ․։ Ստրելեցները մարտունակությամբ աչքի ընկան Կազանի պաշարման ժամանակ (1552 թ.), Լիվոնյան պատերազմում, լեհ-շվեդական զավթիչների և Ղրիմի խանության դեմ ռազմական գործողություններում։

Այնուամենայնիվ, XVII դարի 2-րդ կեսին դրսևորվեց ստրելեցյան զորքի ժամանակավրիպությունը զինվորական, ռեյտերական (վարձկան հեծյալներներ) և այլ գնդերի համեմատությամբ։ Ծանր ծառայությունը, ռոճիկի մշտական ձգձգումները, տեղական վարչության և ստրելեցյան պետերի չարաշահումները պայմանավորեցին շարքային ստրելեցներին, հատկապես չքավորների, մասնակցությունը հակացարական ելույթներին, գյուղացիական պատերազմներին, քաղաքային ապստամբություններին։ Չնայած դրան, ստրելեցների հիմնական ուժերը կառավարության կողմն էին։

XVII դարի վերջից ստրելեցները սկսեցին մասնակցել իշխանության համար կառավարական խմբավորումների պայքարին։ 1698 թ.ստրելեցյան խռովությունից և Ազովի հուզումներից հետո Պետրոս I կարգադրեց կազմացրել ստրելեցյան զորքը, սակայն Հյուսիսային պատերազմի կապակցությամբ հրամանի կենսագործումն առժամանակ դադարեցվեց։ Այն կենսագործվեց 1720-ական թվականները, թեպետ մի շարք վայրերում քաղաքային ստրելեցները պահպանվեցին գրեթե մինչե 15-րդ դարի վերջը։