Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազիզ Սամսոնի Կիրակոսյան (հոկտեմբերի 12, 1905(1905-10-12), Բազարջուղ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1989(1989-02-02)), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Լենինի շքանշանակիր։

Ազիզ Կիրակոսյան
հոկտեմբերի 12, 1905(1905-10-12) - փետրվարի 2, 1989(1989-02-02) (83 տարեկան)
ԾննդավայրԲազարջուղ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գործունեությունը խմբագրել

1916-1926 թթ-ին եղել է բատրակ Ապարանի, Աշտարակի, Արմավիրի շրջաններում։ 1926 թ-ին կամավոր մտել է կարմիր բանակ, ծառայել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի առանձին սակրավորական վաշտում։ Ավարտել է կրտսեր հրամանատարական դպրոցը և մնացել է բանակում։ 1930-1932 թթ-ին սովորել է հրամանատարական դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 1934 թ-ից ծառայել է Բաքվում, նախ որպես դասակի, վաշտի հրամանատար, ապա ընտրվել է վաշտի սկզբնական կուսկազմակերպության, գնդի կուսակցական բյուրոյի պատասխանատու քարտուղար։ 1941 թ-նի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսը եղել է Բաքվի հակաօդային պաշտպանության երրորդ կորպուսի կուսակցական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։

Մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին խմբագրել

1941 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով նշանակվել է նորաստեղծ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ։ 1942 թ-նի սեպտեմբերի 29-ին 89-րդ դիվիզիան Թերեք գետի մոտ մտել է մարտերի մեջ։ 1942 թ-ի հոկտեմբերի վերջին հետ է կանչվել 89-րդ դիվիզիայից և նշանակվել 1350-րդ զենիթա-հրետանային գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Այս գնդի կազմում հասել է Բեռլին։

Հետպատերազմյան տարիներին ղեկավարել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքամիավորումներից մեկի քաղբաժինը։ 1956 թ-ին զորացրվել է։

Պարգևները խմբագրել

  • Լենինի շքանշան,
  • Մարտական կարմիր դրոշի շքանշան,
  • Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններ,
  • Կարմիր աստղի շքանշան։
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, Երքաղխորհրդի, ՀԼԿԵՄ կենտկոմի պատվոգրերով։