Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազդարար (այլ կիրառումներ)

«Ազդարար», հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ, 1953 թվականից՝ օրաթերթ։ Լույս է տեսել 1942-1955 թվականներին։ Հիմնադիր-խմբագիր՝ Մանուկ Ասլանյան։ Սկզբնական շրջանում թերթի տերն ու տնօրենը եղել է Հակոբ Տալյանը։ Մ. Ասլանյանի մահից (1944) հետո, խմբագիրներ են եղել Օննիկ (Հովհաննես) Թոփուզյանը, Խոսրով Թյությունճյանը և Զարեհ Զարգունը։ 1950 թվականին թերթը գնել ու շարունակել է հրատարակել О. Թոփուզյանը։

Ազդարար
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1942
Երկիր Լիբանան
Լուծարվել է1955

Հրապարակել է լիբանանյան, հայկական և միջազգային քաղաքական լուրեր, հայերեն և թարգմանական գրականություն, արտատպումներ կատարել հայաստանյան հեղինակների հրատարակված գործերից, ունեցել բժշկական բաժին։ Լայն տեղ է հատկացրել Թուրքիայում քաղաքական անցուդարձին։ Արտահայտված տեսակետները մոտ են եղել ՀՀԴ դիրքորոշումներին։ Աշխատակցել են Նիկոլ Աղբալյանը, Արշամ Խոնդկարյանը, Սիրան Սեզան, Նշան Պեշիկթաշլյանը, Խորեն Գաբիկյանը, Բյուզանդ Եղիայանը, էդվարդ Տարոնյանը, Վազգեն Այգունին (Գևորգ Պաղճյան), Շաքե Տեր-Մելքոնյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։