Բուրջ Համուդի սպանդ, զինված ավազակային հարձակում Բուրջ Համուդ քաղաքում, Լիբանան, 1985 թվականին, որին զոհ գնացին հինգ անձիք և որի երեք մասնակիցները ձերբակալվեցին լիբանանյան ոստիկանության կողմից, դատապարտվեցին մահվան, և սակայն մինչ այդ կարողացան փախուստի դիմել բանտից, մինչ այսօր չեն հայտնաբերվել և գտնվում են միջազգային հետախուզման մեջ։

By the verdict of the Lebanese court, the three participants of "The Bourj Hammoud Massacre", Hratch, Raffi, and Panos Nahabedians were sentenced to death.

Ավազակային հարձակումը խմբագրել

 
The news about the arrest of "The Bourj Hammoud Massacre" participants Raffi and Panos Nahabedians, as it appeared in the Lebanese daily L’Orient LE JURE, April 14, 1985.
 
The news about the arrest of "The Bourj Hammoud Massacre" participants Raffi and Panos Nahabedians, as it appeared in the Lebanese-Armenian daily Aztag, April 14, 1985.

1985թ. մարտի 28-ին, Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում, մայրաքաղաք Բեյրութի մոտ, գոհարեղենի և ոսկերչական իրերի առքուվաճառքի "Middle East Diamond" ընկերության կենտրանական գրասենյակը ենթարկվեց զինված ավազակային հարձակման, որի ընթացքում հարձակման մասնակիցները սպանեցին գրասենյակում գտնվող բոլոր հինգ անձանց եւ հափշտակելուց հետո մոտ 20 միլիոն լիբ. թղթադրամի արժողության ոսկեղեն և թանկարժեք քարեր, դիմեցին փախուստի[1]։

Հավաքական այս սպանդի զոհերն էին հարձակման ենթարկված ընկերության տերն ու տնօրենը՝ Հրանտ Քյուրքճյան (60 տարեկան, լիբանանյան ոսկերչական շրջանակներում ծանոթ “Լուլու Հրանտ” անունով), և չորս աշխատողներ՝ Հանի Զամմար (28 տարեկան), Մարիա Հաննա Մըխայել (32 տարեկան), Խաթուն Թեքեյան (27 տարեկան) և Ավետիս Պոյաճյան (60 տարեկան)։

Ոստիկանությունը սպանվածների արնաշաղախ դիակները հայտնաբերեց ոճիրի վայրում։ Ոճիրը մեծապես ցնցեց լիբանանյան պետական շրջանակներն ու հանրությունը և մամուլի կողմից ստացավ “Բուրջ Համուդի սպանդ” (Արաբ. مجزرة برج حمود) անվանումը[2]։ Այն համարվեց մինչ այդ “Լիբանանի պատմության մեջ ամենամեծ և ամենավայրագ ավազակային հարձակումը”[3]:

Հանցագործները և նրանց ձերբակալությունը խմբագրել

 
The news about the arrest of "The Bourj Hammoud Massacre" participant Hratch Nahabedians, as it appeared in the Lebanese daily L’Orient LE JURE, 18 April, 1985.

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում, որին մասնակցեցին լիբանանյան իրավապահ գրեթե բոլոր ծառայությունների աշխատակիցներ, նույն թվականի ապրիլի 12-ին Բեյրութի Զոքաք էլ Բլատ թաղամասում նախ հայտնաբերվեցին և ձերբակալվեցին հարձակման մէջ կասկածվող երկու անձեր՝ Ռաֆֆի Ասատուրի Նահապետյան (25 տարեկան) և Փանոս Ասատուրի Նահապետյան (27 տարեկան)[4]։ Ձերբակալման պահին կասկածյալների մոտ հայտնաբերվեցին Հրանդ Քյուրքճյանի ձեռնարկության պատկանող գոհարեղեն և ոսկեղեն՝ 3172 գրամ 18 կարատանոց ոսկի, 495 գրամ ադամանդ (2400 կարատ), 3244 ԱՄՆ դոլար և թանկարժեք քարեր՝ մոտ 700 հազար դոլար արժողության[5]։ Հափշտակված իրերի ընդհանուր արժեքը հաշվում էր մոտ 20 միլիոն լիբանանյան թղթոսկի, օրվա համարժեքը՝ 232, 558 ԱՄՆ դոլար[6]։ Ձերբակալվածները խոստովանեցին, որ գողոնը ծրարների մեջ էին տեղավորում՝ եվրոպական մի երկիր փախչելու և այնտեղ վաճառելու նպատակով[7][8]։

Ապրիլի 17-ին Կիպրոսում ձերբակալվեց հարձակման մեջ կասկածվող երրորդ անձը՝ Հրաչ Ասատուրի Նահապետյան, որ կիպրական իշխանությունների կողմից արտահանձնվեց լիբանանյան իրավապահ մարմիններին[9]։

Ոճիրի քննությունը խմբագրել

 
By the verdict of the Lebanese court, the three participants of "The Bourj Hammoud Massacre", Hratch, Raffi, and Panos Nahabedians were sentenced to death.

Ավազակային հարձակման երեք մասնակիցները՝ Ռաֆֆի, Փանոս և Հրաչ Նահապետյանները եղբայրներ են։ Նրանք գործընկերական հարաբերությունների մեջ էին թիրախ դարձած ձեռնարկության տնօրենի՝ Հրանտ Քյուրքճյանի հետ, որի պատվերով կատարում էին ոսկերչական աշխատանքներ իրենց սեփական արհեստանոցում։ Քննչական գործողություններով ձեռք բերված իրեղեն փաստերը, ականատեսների վկայությունները և ինչպես նախաքննության ընթացքում, նույնպես էլ դատարանում մեղադրյալների խոստովանական ցուցմունքները հաստատեցին, որ Ռաֆֆի, Փանոս եւ Հրաչ Նահապետյանները ավազակային հարձակումը կատարել են շահադիտական նպատակներով, այն է՝ տիրանալ ձեռնարկության տարածքում եղող նյութական հարստություններին։ Նրանք տվին խոստովանական ցուցմունք այն մասին, որ կարողացել էին անարգել և հեշտ մուտք գործել թիրախ ընտրված ձեռնարկություն, շահագործելով այն հանգամանքը, որ գործի բերումով բազմիցս եղել էին այնտեղ, հետևաբար, իրենց գալուստը և այնտեղ մուտք գործելու մտադրությունը ձեռնարկության գլխավոր դուռը բացող աշխատողի մոտ որևէ կասկած չի հարուցել։ Նրանք ցուցմունք տվին այն մասին, որ սպանել են ձեռնարկության մէջ եղող բոլոր անձանց՝ ծածկելու համար իրենց հետքը, որովհետեւ այնտեղ եղող բոլոր մարդիկ ճանաչում էին իրենց, հետեւաբար, որևէ մեկի կենդանի մնալու դեպքում, իրենց ինքնությունը բացայայտվելու էր։ Հրաչ Նահապետյանը տվեց ցուցմունք այն մասին, որ բոլոր հինգ անձանց ինքն է սպանել ատրճանակով, որին ամրացված է եղել խլացուցիչ։

Հանցագործների փախուստը խմբագրել

Նախքան խմբային այս ոճիրի քննության ավարտը, մեղադրյալներ Ռաֆֆի, Փանոս և Հրաչ Նահապետյանները 1987 թ.-ին, մինչ այսօր անհայտ մնացած պարագաներում, կարողացան փախուստ տալ Լիբանանի Ռումիէ բանտից, որտեղ պահվում էին քննության ամբողջ ընթացքում։ Նրանք մինչ այսօր չեն հայտնաբերվել և գտնվում են միջազգային հետախուզման մեջ։

Վճիռը խմբագրել

Լիբանանյան դատարանը 1994 թ. դեկտեմբերի 10-ին Ռաֆֆի, Փանոս և Հրաչ Նահապետյաններին ի բացակայության դատապարտեց ծանրագույն պատժի՝ մահվան, և ապա, հիմնվելով Ընդհանուր ներման համար 84/91 օրենքի վրա, պատիժները փոխեց ցմահ բանտարկության՝ տաժանակիր աշխատանքով։
Սույն վճիռը մինչ այսօր չի գործադրվել՝ դատապարտյալների փախուստի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալ Նահար (النهار) օրաթերթ, մարտի 29, 1985, Բեյրութ, Լիբանան
  2. Ալ Անուար (الانوار) օրաթերթ, մարտի 29, 1985թ., Բեյրութ, Լիբանան
  3. "L'Orient-LE JOUR" օրաթերթ, մարտի 30, 1985թ., Բեյրութ, Լիբանան
  4. Ալ Նահար (النهار) օրաթերթ, ապրիլի 14, 1985թ., Բեյրութ, Լիբանան
  5. Ազդակ օրաթերթ, ապրիլի 14, 1985թ., Բեյրութ, Լիբանան
  6. "L'Orient-LE JOUR" օրաթերթ, ապրիլի 14, 1985թ., Բեյրութ, Լիբանան
  7. Ալ Անուար (الانوار) օրաթերթ, ապրիլի 14, 1985թ., Բեյրութ, Լիբանան
  8. Ալ Սաֆիր (السفير) օրաթերթ, ապրիլի 14, 1985, Բեյրութ, Լիբանան
  9. Ալ Նահար (النهار) օրաթերթ, ապրիլի 19, 1985թ. Բեյրութ, Լիբանան