Ազգային հուշարձան (Ինդոնեզիա)

Ազգային հուշարձան (ինդոն.՝ Monumen Nasional, կրճատ՝ Monas ― Մոնաս) 132 մետրանոց (433 ոտնաչափ) աշտարակ Ջակարտայի Ազատության հրապարակի կենտրոնում (Կենտրոնական Ջակարտա), որը խորհրդանշում է Ինդոնեզիայի համար պայքարը։ Սա Ինդոնեզիայի Հանրապետության ազգային հուշարձանն է, որը կառուցվել է, որպեսզի նշվի Ինդոնեզիայի անկախության համար մղվող պարքարի տարեդարձը։

Ազգային հուշարձան
Տեսակազգային հուշարձան, հուշահամալիր, թանգարան և կոթող
Երկիր Ինդոնեզիա[1]
ՏեղագրությունԿենտրոնական Ջակարտա[1]
Ժանրհանրային արվեստ
ՀասցեRT.5/RW.2, Gambir, Kecamatan Gambir, Kota Jakarta Pusat, Daerah Khusus Ibukota Jakarta 1011010110
Հիմնադրվել էհուլիսի 12, 1975
Այցելուներ443 034 մարդ (2020)[2]
Քարտեզ
Քարտեզ

Շինարարությունը սկսվել է 1961 թվականին՝ Սուկառնո նախագահի ղեկավարության ներքո։ Մոնասը հանրությանն է ներկայացվել 1975 թվականին։ Հուշարձանի ամենավերին մասում կա կրակի տեսքով քանդակ՝ ծածկված ոսկե փայլաթիթեղով։ Հուշարձանն ու թանգարանը ողջ շաբաթ բացվում են ամեն օր ժամը 08:00-ից մինչև ժամը 15:00-ը։ Բացառություն է յուրաքանչյուր ամսվա վերջին երկուշաբթի օրը․ այդ օրերին հուշարձանը փակ է։

Հիմնաֆոն խմբագրել

Այն բանից հետո, երբ 1950 թվականին Ինդոնեզիայի կառավարությունը Ջակարտայից վերադարձավ Յոգյակարտա, որին հետևեց հոլանդացիների՝ Ինդոնեզիայի անկախության ընդունումը, նախագահ Սուկառնոն սկսեց մտածել ազգային հուշարձանի շինարարության մասին, որը համեմատելի կլինի Էյֆելյան աշտարակի հետ, և որը կգտնվի նախագահական նստավայրի դիմացը՝ հրապարակի կենտրոնում։ 1954 թվականի օգոստոսի 17-ին հիմնվեց Ազգային հուշարձանի կոմիտեն, իսկ 1955 թվականին անցկացվեց նախագծման մրցույթը։ Այս մրցույթը գրավեց 51 գրառումների, բայց միայն մեկ դիզայն՝ Ֆրիդրիխ Սիլաբանի կողմից, համապատասխանեց կոմիտեի սահմանած յուրաքանչյուր չափանիշի։ Այն ընդգրկում էր մի շենք, որը կարտացոլեր Ինդոնեզիայի բնույթը և ունակ կլիներ կանգուն մնալ դարեր շարունակ։

Կրկնակի մրցույթն անցկացվեց 1960 թվականին, սակայն 136 գրառումներից ոչ մեկը չհամապատասխանեց չափորոշիչներին։ Հետո Ժյուրիի նախագահը խնդրեց Սիլաբանին, որպեսզի ցույց տա իր դիզայնը Սուկառնոին (նախագահին)։ Սակայն Սուկառնոյին դուր չի գալիս այդ դիզայնը, քանի որ նա ուզում էր մի հուշարձան, որը նման կլիներ այսպես կոչված Լինգամին կամ Յոնիին։ Սիլաբանին խնդրեցին նախագծել մի այդպիսի հուշարձան, սակայն իր նախագծածն այնքան մեծ էր, որ չէր կարող կառուցվել՝ հաշվի առնելով այդ ժամանակվա տնտեսական պայմանները։

Սիլաբանը հրաժարվեց նախագծել ավելի փոքր հուշարձան՝ մտածելով, որ շինարարությունը կհետաձգվի մինչև Ինդոնեզիայի տնտեսական վիճակի բարելավումը։ Սուրկանոն այնուհետև խնդրեց ճարտարապետ Ռ․ Մ․ Սոեդարսոնին շարունակել նախագիծը։ Սոեդարսոնը միավորեց 17, 8 և 45 թվերը`հուշարձանի չափերը, որոնք ներկայացնում էին 1945 թվականի օգոստոսի 17-ը՝ Ինդոնեզիայի անկախության հռչակումը[3][4][5]։

Շինարարություն խմբագրել

Մոնասի շինարարությունը ընթացել է երեք փուլով։ Առաջին շրջանը՝ 1961/1962–1964/1965 սկսվեց շինարարության պաշտոնական մեկնարկով՝ 1961 թվականի օգոստոսի 17-ին։ Ընդհանուր առմամբ 284 բլոկ օգտագործվեցին հիմքի համար։ Հետագա 360 բլոկը օգտագործվեցին թանգարանի հիմնադրման համար, որի աշխատանքը ավարտին հասավ 1962 թվականի մարտ ամսին։ Թանգարանի պատերի կառուցումն ավարտվեց հոկտեմբերին։ Այնուհետև սկսվեց կոթողի շինարարությունը և ավարտվեց 1963 թվականի օգոստոսին։ Երկրորդ փուլի աշխատանքը սկսվեց 1966 թվականին և շարունակվեց մինչև 1968 թվականը։ Աշխատանքն առժամանակ դադարեցվեց ֆինանսական ճգնաժամի և սեպտեմբեր 30-շարժում հեղաշրջման փորձի պատճառով։ Եզրափակիչ փուլում՝ 1969-1976 թվականներին, պատմանական թանգարանին ավելացվեցին բնորոշ դիորամաներ։ Շինարարության հետ կապված բոլոր խնդիրները լուծված էին, մնում էր միայն թանգարանում ջրի առկայության խնդիրը լուծել։ Մոնասը պաշտոնապես հանրությանն է ներկայացվել 1975 թվականի հուլիսի 12-ին[6][7]։ Մոնասի գտնվելու վայրը հայտնի է որպես Ազատության հրապարակ։

Դիզայն խմբագրել

Հսկայական հուշարձանը մարմնավորում է Լինգամի և Յոնիի փիլիսոփայությունները։ Լինգամը և Յոնին խորհրդանշում են ներդաշնակություն, հավասարակշռություն, պտղաբերություն և հավիտենական կյանք։ Լինգամը ֆալիական սիմվոլով է, որը ներկայացնում է առնականություն, դրական տարրեր և ցերեկ, իսկ Յոնին՝ կանանց մարմինների խորհրդանիշը, իրենից ներկայացնում է կանացիություն, բացասական տարրեր և գիշեր։ Նա նաև հիշեցնում է Ինդոնոզիայում գտնվող Amorphophallus titanum-ի ծաղկումը։ Ավելին, Amorphophallus-ի և Rafflesia-ի ապակուց ստեղծված քանդակները տեղադրված են հուշարձանի շուրջ։ Հուշարձանը գտնվում է 45 մետր լայնության և 17 մետր բարձրության քառակուսի հարթակի վրա։ Այն բաղկացած է 117.7 մետրանոց կոթողից։ Հենց ինքը՝ կոթողը, ծածկված է իտալական մարմարով[8][9]։

Ինդոնեզիայի պատմության ռելիեֆներ խմբագրել

Մոնասի շրջակա այգում կան Ինդոնոզիայի պատմությանը վերաբերող ռելիեֆներ։ Պատմությունը սկսվում է հյուսիսարևելյան անկյունում և բնութագրում է ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցող իրադառձությունները, օրինակ՝ Սինգասարի և Մաջապահիտի կայսրությունները։ Ռելիեֆները տարածվում չորս պատերի երկայնքով՝ ցույց տալով Ինդոնեզիական կղզիախմբի եվրոպական գաղութացումը, բազմաթիվ հայտնի տեղական ապստամբություններ, 20-րդ դարասկզբի Ինդոնեզիական ժամանակակից կազմակերպություններ, Ճապոնացիների բռնազավթումը Երկրորդ համաշխարհային պատերազմում, անկախության հռչակումը և հատընտրական անկախության զարգացումները։ Ռելիեֆները պատրաստված էին ձուլված աղյուսից, թեպետ արձաններից մի քանիսը եղանակային պայմանների պատճառով վնասվել են և hասել անկման։Ինչպես հասնել Մանաս

Դիտորդական տախտակամածը և այլ հարմարություններ հասանելի են յուրաքանչյուր օր ժամը 08:00-15:00 (բացի ամեն ամսվա վերջին երկուշաբթի օրվանից)։ Մոնասի մուտքը գտնվում է 100 մետր հեռավորության վրա դեպի հուշարձանի հյուսային մասը։ Այցելուները թունելով քայլելով իջնում են, որը տանում է ետ դեպի Մոնասի հիմքը։ Թունելի վերջում կա դրամարկղ, որտեղ մարդիկ կարող են տոմսեր գնել։ Տոմսերով կարող եք մտնել Ազգային պատմական թանգարան, ինչպես նաև տարածքի բազմաթիվ այլ բաժիններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rusmiyati, Murwaningrum D., Marpaung M. A., Aprianingrum A. Y., Haryanti P., Saputro D. S., Indraswari M., Christie B. E., Khoirunnisa N., Fauzia S. et al. Katalog Museum Indonesia (ինդոն.)Kementerian Pendidikan, Kebudayaan, Riset, dan Teknologi, 2018. — ISBN 978-979-8250-66-8
  2. https://jakarta.bps.go.id/indicator/16/777/1/jumlah-kunjungan-wisatawan-ke-obyek-wisata-unggulan-menurut-lokasi-di-dki-jakarta.html
  3. Heuken (2008) p25
  4. National monument Office, Jakarta (1996) pp. 3-9
  5. The height of the goblet yard at the base of the plinth is 17m, the width of the plinth at the base is 8m and the width of the goblet yard is 45m
  6. National monument Office, Jakarta (1996) pp. 12-23
  7. Jakarta Administration website
  8. Monument Nasional brochure; Dinas Pariwisata dan Kebudayaan Provinsi DKI Jakarta, Unit Pengelola Monumen Nasional
  9. National monument Office, Jakarta (1996) p. 5

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հուշարձան (Ինդոնեզիա)» հոդվածին։