Ազգագրության բացօթյա թանգարան (Թբիլիսի)

Ազգագրության բացօթյա թանգարան (վրաց.՝ გიორგი ჩიტაიას სახელობის ეთნოგრაფიული მუზეუმი ღია ცის ქვეშ), Վրաստանի տարբեր շրջանների ազգային ճարտարապետության և արհեստների նմուշները ցուցադրող բացօթյա թանգարան Թբիլիսիում։ Թանգարանն անվանվել է ի պատիվ վրացի ազգագրագետ Գիորգի Չիտաիայի, ով 1966 թվականի ապրիլի 27-ին հիմնադրել է թանգարանը։ 2004 թվականի դեկտեմբերի 30-ից թանգարանն ընդգրկվել է Վրաստանի ազգային թանգարանի կազմում։

Ազգագրության բացօթյա թանգարան
Տեսակբացօթյա թանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Հիմնադրվել է1966
ՀիմնադիրԳիորգի Չիտաիա
Կայքmuseum.ge/index.php?lang_id=ENG&sec_id=46
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Կրիայի լճից (Kus Tba) արևմուտք՝ բարձունքի վրա։ Սա մի պատմական գյուղ է, որտեղ տեղակայված են Վրաստանի հիմնական տարածքային միավորներից բերված շենքեր։ Թանգարանը զբաղեցնում է 52 հեկտար տարածք՝ տեղավորված տասնմեկ գոտիներում, որտեղ ցուցադրված են շուրջ 70 շենքեր և 8000 նմուշներ։ Ցուցահանդեսում առանձնանում են Արևելյան Վրաստանից բերված ավանդական դարպաս-ոճի և Fiat-տանիքով քարե տներ, ծղոտե եռանկյունաձև տանիքներով փայտե տներ, Խևսուրեթի, Փշավիա, Սվանեթ, Մեգրելիա լեռնային շրջաններից բերված աշտարակներ, ջրաղացներ Քարթլիից, գինեգործարաններ Կախեթից, ինչպես նաև ավանդական կենցաղային իրերի, հագուստի, գորգերի կահույքի հավաքածուներ։ Այստեղ են գտնվում նաև սիոնի բազիլիկան և 6-7-րդ դարերի ընտանեկան դամբարանը[1][2]։

2004 թվականին թանգարանում տեղի է ունեցել ամառային ազգային մշակութային փառատոն, որը կազմակերպել և անցկացրել է վրացի ռոք երաժիշտ Զառա Կորինթելին («Զումբա»)[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Open Air Museum Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Georgian National Museum. Retrieved on March 24, 2008.
  2. G. Chitaia Museum of Ethnography - Open Air Museum(չաշխատող հղում). Ministry of Culture, Monuments Protection and Sport. Retrieved on March 24, 2008.
  3. Art Gene: Summer Festival Celebrates the Traditional Knowledge and Diversity of Georgia’s Regions Արխիվացված 2011-07-20 Wayback Machine. Georgia Today. May 18, 2007.