Ազբեստոզ, թոքերի երկարաժամկետ բորբոքում, որն առաջանում է ազբեստի մանրաթելերից[2]։ Ախտանիշներն են շնչառության կարճացում, հազ, շնչահեղձություն և կրծքավանդակում անհարմարության զգացում[3]։ Բարդություններն են թոքի քաղցկեղ, մեզոթելիոմա և թոքային սիրտ[3][4]։

Ազբեստոզ
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններհևոց[1]
Հետևանքթոքերի քաղցկեղ
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-10J61
 Asbestosis Վիքիպահեստում

Ազբեստոզն առաջանում է ազբեստի մանրաթելերի ներշնչումից[3]։ Որպես կանոն ազբեստոզն առաջանում է մանրաթելերի պարբերաբար երկարաժամկետ ներշնչումից[3]։ Ազբեստոզն առաջանում է հիմնականում այն անձանց մոտ, ովքեր աշխատում են ազբեստի հետ[4]։ Ազբեստի ցանկացած տեսակ ունի հիվանդության առաջացման բարձր ռիսկ[5]։ Հիվանդության ընթացքում խորհուրդ է տրվում չմիջամտել[6]։ Ախտորոշումը դրվում է կլինիկական պատկերի հիման վրա[2]։ Ազբեստոզը թոքերի ինտերստիցիալ ֆիբրոզի տարատեսակ է[2]։

Սպեցիֆիկ բուժում չկա[3]։ Խորհուրդ է տրվում պատվաստում գրիպի, պնևմոկոկի դեմ, թթվածնային թերպիա և պետք է դադարեցնել ծխախոտի օգտագործումը[7]։ Ըստ 2015 թվականի տվյալների կա ախտորոշված 157.000 հիվանդ և 3.600 մահ[8][9]։ Մի շարք երկրներում հիվանդության կանխարգելման համար արգելվել է ազբեստի օգտագործումը[3]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Ազբեստոզի հիմնական նշաններն ու ախտանիշներն առաջանում են պարբերաբար երկարատև ներշնչումից, սովորաբար պահանջվում է տասնյակ տարիներ[10]։ Հիվանդության գլխավոր ախտանիշը շնչառության կաճացումն է, առավելապես ֆիզիկական ակտիվության ժամանակ[11]։ Կլինիկական պատկերի մեջ առաջատար են շնչառական խանգարումները։ Թոքերի աուսկուլտացիայի ժամանակ բժիշկը կարող է լսել շնառական աղմուկներ։

Ազբեստոզի համար տիպիկ է շնչառության ռեստրիկտիվ խանգարումը[12]։ Ուղեկցվում է թոքային ծավալների փոքրացմամբ՝ հատկապես կենսական տարողության(ԹԿՏ) և թոքերի ընդհանուր տարողության (ԹԸՏ)։ ԹԸՏ-ն կարող է նվազել ի հաշիվ ալվեոլյար պատի հաստացման, սակայն դա միշտ չէ այդպես[13]։ Շնչառության մեծ ֆունկցիան, որն արտահայտվում է ԱԱԾ1/ԱԱԾ-ի (արագացված արտաշնչման ծավալ) հարաբերությամբ, որպես կանոն պահպանված է[10]։ Ծանր դեպքերում թոքերի էլաստիկության և ԹԸՏ-ի նվազմումը կարող է հանգեցնել աջ սրտային անբավարարության զարգացմանը(թոքային սիրտ)[14][15]։ Ռեստրիկտիվ խանգարումը կարող է հանգեցնել թոքերի դիֆուզիոն ունակության նվազման և զարկերակային համակարգում թթվածնի կոնցենտրացիայի իջեցման։

Պատճառագիտություն

խմբագրել

Ազբեստոզի պատճառը ազբեստի միկրոսկոպիկ ֆիլամենտների ներշնչումն է[16]։ 1930 թվականին Է.ՌԱ. Մերևեթերը հայտնաբերել է, որ մեծ քանակությունը օժտված է բարձր ռիսկով[17]։

Ախտածնություն

խմբագրել

Ազբեստոզը թոքային հյուսվածքի ախտահարումն է(սկսում է տերմինալ բրոնխիոլներից և ալվեոլյար ծորաններից՝ ներառելով ալվեոլի պատը), որն առաջանում է ազբեստի մանրաթելերի ներշնչումից։ Կա մանրաթելերի 2 տեսակ՝ ամֆիբոլ(նեղ ու ուղիղ) և սերպենտին(ոլորուն)։ Բոլոր տարատեսակները խորը ներթափանցում են թոքային հյուսվածք և կարող են առաջացնել ազբեստոզ։ Երբ մանրաթելերը հասնում են ալվեոլներ, որտեղ թթվածինն անցնում է արյան մեջ, օտար մարմինները ակտիվացնում են թոքերի տեղային իմուն պատասխանը։ Իմուն պատասխանի մեջ դոմինանտ են թոքային մակրոֆագերը , որոնք ակտիվանում են մանրաթելերի քեմոատակտանտներով[18]։ Բորբոքային ռեակցիան կարելի է բնութագրել որպես քրոնիկ, այլ ոչ թե սուր, իմունային համակարգի դանդաղ պրոգրեսիվող առաջընթացով, որը փորձում է վերացնել օտար մանրաթելերը։ Մակրոֆագերը ֆագոցիտում են մանրաթելերը և ակտիվացնում են ֆիբրոբլաստներին։ Բորբոքային ռեակցիայի ընթացքում որոշ մակրոֆագներ ոչնչանում են, իսկ մյուսները արտադրում են բորբոքման միջնորդանյութեր՝ ներգրավելով մակրոֆագներ ու ֆիբրոլաստիկ բջիջներ, որոնք սինթեզվում են ֆիբրոզ փոփոխված հյուսվածքից։ Հյուսվածքի միկրոսկոպիկ պատկերը կարելի է ուսումնասիրել կենդանական մոդելներում։ Ազբեստի որոշ մանրաթելեր շերտավորվում են երկաթ պարունակող սպիտակուցային նյութով ներկելիս։ Ծանր դեպքերում ներկանյութով ծածկվում է մոտ 10% -ը, սակայն մեծ մասը մնում է չծածկված։ Ներշնչված մանրաթելերի շուրջ 20% -ը ալվեոլային էպիթելի բջիջներով տեղափոխվում են թոքերի ինտերստիցիալ հյուսվածք, որտեղ նրանք փոխազդում են մակրոֆագների և մեզենքիմալ բջիջների հետ։ Ցիտոկինները, վերափոխվելով աճի գործոն բետտայի և ուռուցքի նեկրոզի գործոն ալֆայի, մեծ դեր ունեն և կենդանի մոդելներում կարող են արգելափակել գործընթացը՝ կանխելով աճի գործոնների ակտիվացումը[19][20]։ Արդյունքը ինտերստիցիալ հյուսվածքի ֆիբրոզացումն է։ Ալվեոլյար պատի հաստությունը մեծանում է, ինչը նվազեցնում է էլաստիկությունն ու գազի դիֆուզիան, նվազում է թթվածնի փոխադրումը դեպի արյուն, ինչպես նաև ածխաթթու գազի հեռացումը։ Կարող է հանգեցնել շնչահեղձության, որը ազբեստոզով հիվանդների մոտ ամենահաճախ հանդիպող ախտանիշն է[21]։

Ախտորոշում

խմբագրել

Ըստ Կրծքային ամերիկական ասոցիացիայի, Ազբեստոզի ախտորոշման հիմնական սկզբունքներն են[10]՝

  • Ազբոստոզին համապատասխան կառուցվածքային փոփոխություններ, որոնք հաստատված են հյուսվածաբանական քննությամբ։
  • Պատճառային գործոնի առկայություն անամնեզում։
  • Այլ պատճառների բացառում։

Կրծքավանդակի ռենտգենը ֆիբրոզի հաստատման հետազոտություններից մեկն է[10]։ Սովորաբար թոքերի հիմքում հայտնաբերվում են փոքր, անկանոն մթագնումներ։ Ըստ ILO դասակարգման (Պնևմոկոնիոզների միջազգային ռադիոլոգիական դասակարգում) գերակշռում են , "s", "t", և/կամ "u" մթագնումները։ ԿՏ-ն ֆիբրոզի հայտնաբերման համար ավելի զգայուն մեթոդ է, քան ռենտգենը։ Նույնիսկ ազբեստի հետագա ազդեցության բացակայության դեպքում ռադիոլոգիական նշանները կարող են դանդաղ պրոգեսիվել[22]։ Արագ պրոգրեսիայի դեպքում պետք է մտածել այլ ախտորոշման մասին։

Ազբեստոզը նման է թոքերի այլ պարենքիմատոզ հիվանդություններին, պնևմոկոնիոզներին։ Տարբերակիչ ախտորոշումը պետք է անցկացնել թոքային իդիոպաթիկ ֆիբրոզի, գերզգայուն թոքաբորբի, սարկոիդոզի և այլ հիվանդությունների հետ։ Առպատային պլևրայի վրա ափսեների առկայությունը ապացուցում է ազբեստոզի առկայությունը։ Բիոպսիան պարտադիր հետազոտություն չէ, սակայն բիոպտատում ազբեստի մանրաթելերի հայտնաբերումը հաստատում է ախտորոշումը[23]։ Եթե ազբեստի մանրաթելեր չեն հայտնաբերվում, ապա պետք է մտածել այլ ախտորոշման մասին[10]։

Բուժում

խմբագրել

Ազբեստոզի բուժում չկա[24]։ Հաճախ տանը անհրաժեշտ է թթվածնային թերապիա՝ արյան մեջ թթվածնի նորմալ մակարդակը ապահովելու և շնչահեղձությունից խուսափելու համար։ Այլ ախտանիշներ ի հայտ գալուն պես բուժումը պետք է ներառի շնչառական ֆիզիոթերապիա, որի ժամանակ պոստուրալ դրենաժի, կրծքավանդակի բախման և թրթռման միջոցով թոքերից հեռացվում է սեկրետը։ Նեբուլայզերով դեղամիջոցները կարող են օգտագործվել սեկրեցիան նվազեցնելու և թոքերի քրոնիկ օբստուկտիվ հիվանդությունը բուժելու համար։ Խորհուրդ է տրվում պատվաստում գրիպի և պնևմոկոկի դեմ։ Ազբեստոզով հիվանդներն ունեն թոքի քաղցկեղի առաջաման ռիսկ։ Եթե հիվանդը ծխող է, ծխախոտից հրաժարվելը լավացնում է հիվանդության ելքը։ Այլ վտանգների հայտնաբերման համար հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, թոքերի ֆունկցիոնալ թեստեր և կլինիկական գնահատումներ՝ ներառյալ քաղցկեղի ռիսկի գնահատում և սքրինինգ։

Հասարակություն և մշակույթ

խմբագրել

Իրավական խնդիրներ

խմբագրել

Տեքստիլագործ Նելլի Կերշավի մահը 1924 թվ.-ին ազբեստոզից գրականության մեջ նկարագրված ազբեստոզի առաջին դեպքն է։ Այնուամենայնիվ նրա գործատուները (Turner Brothers Asbestos) երկար ժամանակ հերքում էին հիվանդության գոյությունը, քանի որ ազբեստոզը պաշտոնապես ճանաչված չէր դեռևս։ Արդյունքում նրանք չենթարկվեցին պատասխանատվության և ֆինանսապես չփոխհատուցեցին Նելլի Կերշավին ոչ հիվանդության ժամանակ, ոչ էլ մահից հետո նրա ընտանիքին։ Նրա մահվան հետաքննության արդյունքներն այնքան ազդեցիկ էին, որ գրավեցին Բրիտանիայի խորհրդարանի ուշադրությունը և կազմակերպվեց խորհրդարանական հետաքննություն։ Հետաքննության արդյունքում պաշտոնապես ընդունվեց ազբեստոզ հիվանդության գոյությունը և արձանագրվեց, որ այն առաջանում է ազբեստի փոշու երկարաժամկետ ազդեցության հետևանքով։ 1931 թվ.-ին մշակվեց և հրապարակվեց ազբեստի արդյունաբերության առաջին կանոնակարգը, որն ուժի մեջ մտավ 1932 թվ.-ի մարտի 1-ից[25][26]։

Ազբեստ արտադրողների դեմ առաջին դատական գործերը տեղի են ունեցել 1929 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ դատական գործեր են հարուցվել ազբեստ արտադրողների և գործատուների դեմ ՝ ազբեստի, ազբեստոզի և մեզոթելիոմայի միջև կապի հաստատումից հետո անվտանգության նորմերը չիրականացնելու համար։ Պատասխանատվության ենթարկված անձանց տուգանքները հասել է միլիարդավոր ԱՄՆ դոլլարի։

Մինչ օրս 100 և ավելի կազմակերպություններ սննկացել են տուգանքների պատճառով։ ԱՄՆ դաշնային սնանկության օրենսգրքի 11-րդ գլխի և 524 (գ) կետի համաձայն, ընկերությունը կարող է իր պարտատոմսերը և ակտիվները փոխանցել, որոնք կօգտագործվեն հետագա հայցվորների փոխհատուցման համար։ 1988 թվականից մինչև 2010 թվականը ԱՄՆ Կառավարության հաշվետու գրասենյակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ըստ հավատարմագրերի վճարել է մոտ 17,5 միլիարդ դոլարին համարժեք ակտիվներ[27]

Հատկանշական դեպքեր

խմբագրել

Հայտնի մարդիկ, ովքեր մահացել են ազբեստոզից.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.asbestos.com/asbestosis/
  2. 2,0 2,1 2,2 «Asbestosis - Pulmonary Disorders». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). 2014 թ․ մայիս. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Asbestosis symptoms and treatments». NHS Inform. 2017 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «World Health Organization. Air Quality Guidelines, 2nd Edition—Asbestos» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Asbestosis symptoms and treatments». NHS Inform. 2017 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Asbestosis symptoms and treatments». NHS Inform. 2017 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Asbestosis symptoms and treatments». NHS Inform. 2017 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 American Thoracic Society (2004 թ․ սեպտեմբեր). «Diagnosis and initial management of nonmalignant diseases related to asbestos». Am. J. Respir. Crit. Care Med. 170 (6): 691–715. doi:10.1164/rccm.200310-1436ST. PMID 15355871.
  11. Sporn, Thomas A; Roggli, Victor L.; Oury, Tim D (2004). Pathology of asbestos-associated diseases. Berlin: Springer. ISBN 978-0-387-20090-3.
  12. Miller A, Lilis R, Godbold J, Chan E, Selikoff IJ (1992 թ․ փետրվար). «Relationship of pulmonary function to radiographic interstitial fibrosis in 2,611 long-term asbestos insulators. An assessment of the International Labour Office profusion score». Am. Rev. Respir. Dis. 145 (2 Pt 1): 263–70. doi:10.1164/ajrccm/145.2_pt_1.263. PMID 1736729.
  13. Kilburn KH, Warshaw RH (1994 թ․ հոկտեմբեր). «Airways obstruction from asbestos exposure. Effects of asbestosis and smoking». Chest. 106 (4): 1061–70. doi:10.1378/chest.106.4.1061. PMID 7924474. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  14. Burdorf A, Swuste P (1999). «An expert system for the evaluation of historical asbestos exposure as diagnostic criterion in asbestos-related diseases». Ann Occup Hyg. 43 (1): 57–66. doi:10.1093/annhyg/43.1.57. PMID 10028894. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  15. Roggli VL, Sanders LL (2000). «Asbestos content of lung tissue and carcinoma of the lung: a clinicopathologic correlation and mineral fiber analysis of 234 cases». Ann Occup Hyg. 44 (2): 109–17. doi:10.1016/s0003-4878(99)00067-8. PMID 10717262. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  16. «Asbestos». CDC. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  17. Smith, Dorsett D. (2015). The Health Effects of Asbestos: An Evidence-based Approach. ISBN 9781498728409.
  18. Warheit D. B.; Hill L. H.; George G.; Brody A. R. (1986). «Time Course of chemotactic factor generation and the macrophage response to asbestos inhalation». Am. Rev. Respir. Dis. 134: 128–133.
  19. Liu J.-Y.; Sime P. J.; Wu T.; Warshamana G. S.; Pociask D.; Tsai S.-Y.; Brody A. R. (2001). «Transforming Growth Factor-β1 overexpression in Tumor Necrosis Factor-α receptor knockout mice induces fibroproliferative lung disease». Am. J. Respir. Cell Mol. Biol. 25 (1): 3–7. doi:10.1165/ajrcmb.25.1.4481. PMID 11472967.
  20. Liu J.-Y.; Brass D. M.; Hoyle G. W.; Brody A. R. (1998). «TNF-α receptor knockout mice are protected from the fibroproliferative effects of inhaled asbestos fibers». Am. J. Pathol. 153 (6): 1839–1847. doi:10.1016/s0002-9440(10)65698-2. PMC 1866331. PMID 9846974.
  21. Brody, A. R. Asbestosis. In: Comprehensive Toxicology. (Roth, R. A., Ed.), Elsevier Science, New York, Vol. 8(25), pp. 393–413, 1997.
  22. Becklake MR, Case BW (1994 թ․ դեկտեմբեր). «Fiber burden and asbestos-related lung disease: determinants of dose-response relationships». Am. J. Respir. Crit. Care Med. 150 (6 Pt 1): 1488–92. doi:10.1164/ajrccm.150.6.7952604. PMID 7952604.
  23. Craighead JE, Abraham JL, Churg A, և այլք: (1982 թ․ հոկտեմբեր). «The pathology of asbestos-associated diseases of the lungs and pleural cavities: diagnostic criteria and proposed grading schema. Report of the Pneumoconiosis Committee of the College of American Pathologists and the National Institute for Occupational Safety and Health». Arch. Pathol. Lab. Med. 106 (11): 544–96. PMID 6897166.
  24. Berger, Stephen A.; Castleman, Barry I. (2005). Asbestos: medical and legal aspects. Gaithersburg MD: Aspen. ISBN 978-0-7355-5260-9.
  25. Cooke WE (1924 թ․ հուլիսի 26). «Fibrosis of the Lungs due to the Inhalation of Asbestos Dust». Br Med J. 2 (3317): 140–2, 147. doi:10.1136/bmj.2.3317.147. PMC 2304688. PMID 20771679.
  26. Selikoff, Irving J.; Greenberg, Morris (1991 թ․ փետրվարի 20). «A Landmark Case in Asbestosis» (PDF). JAMA. 265 (7): 898–901. doi:10.1001/jama.265.7.898. PMID 1825122.
  27. Report to the Chairman, Committee on the Judiciary, House of Representatives Retrieved April 30, 2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազբեստոզ» հոդվածին։