Ազարտ[1], հույզ, որը կապված է կանխատեսելի հաջողության հետ (պարտադիր չէ՝ իրականությանը համապատասխանող) ինչ-որ բանում։ Հաճախ կապված է գործի, խաղի, ռիսկի, վտանգի հետ։ Տարվածության հասկացությունը ինքնին բացատրում է դրա հետ կապված ռիսկի և որոշ նյութական ապրանքներ շահելու ցանկությունը[2]։

Ստուգաբանություն խմբագրել

Ծագում է ֆրանսիական ֆր.՝ hasard բառից՝ «դեպք», «ռիսկ», «զառախաղ» նշանակությամբ[3]։ Ավելին, ֆրանսերենում հենց «տարվածություն» բառի համարժեքը չկա, և դրա փոխարեն օգտագործվում է passion — «կիրք», emballement՝ «ոգևորություն» և այլ բառեր։

Ֆրանսերենում hasard բառը իր հերթին հայտնվել է իսպ․ և պորտ.՝ azar — «զառախաղ», արաբ․՝ الزهر‎‎ (ալ զահր)՝ «զառախաղ» բառերից[4]։

Խաղամոլություն խմբագրել

Գոյություն ունի հիվանդություն, որը կապված է ազարտի մշտական անհրաժեշտության հետ. դա կոչվում է խաղամոլություն: Հայտնի է նաև լուդոմոլություն (լատին․՝ ludus ՝ «խաղ»)։ Ըստ Վ.Պ.Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնի աղբյուրներում չնշված գիտնականների, խաղամոլ դառնալու ռիսկը ոչ մի կերպ կապված չէ առողջական, սոցիալական կամ ինչ-որ կենսաբանական չափանիշների հետ, այլ ավելի շատ՝ բնավորության ու խառնվածքի[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Real Academia Española. http://buscon.rae.es/drae/srv/search?val=azar
  2. http://books.google.es/books?hl=es&lr=&id=i4fSedNiNnEC&oi=fnd&pg=PA15&dq=Orden+y+caos&ots=ImtNfooP3K&sig=rDZksuHbZh4UvykyPKlonbDyjVM#v=onepage&q&f=false
  3. Larousse, Éditions. «Définitions : hasard - Dictionnaire de français Larousse». www.larousse.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  4. Le Petit Robert. Dictionnaire de la langue française, 1987.
  5. «Газета.ru — Доиграться до психушки». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  Ընթերցե՛ք «ազարտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։