Ազարիա Ջուղայեցի (տոմարագետ)

հայ տոմարագետ
(Վերահղված է Ազարիա Նոր Ջուղայեցիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիա Ջուղայեցի (այլ կիրառումներ)

Ազարիա Ջուղայեցի, (XVI դար), հայ տոմարագետ, Երիջանի որդին։ Ապրել և գործել է Ջուղայում։ Կազմել է «Ազարիայի կամ Ջուղայեցիների տոմար» անունով հայտնի նոր օրացույց, որտեղ հիմնակա­նում պահպանված էր հայկական նախկին օրացույցի սկզբունքը, տարին անշարժ էր, ուներ 12 ամիս՝ 30-ական օրով, ու հավելյալ ամիս՝ 3 օրով։ Նահանջ տարիներին 12-րդ ամիսն ունենում էր 31 օր։ Ազարիա Ջուղայեցու տոմարով տարեսկիզբն օգոստոսի 11-ից տեղափոխված էր գարնա­նային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը։ Ամիսների անունները մեծ մասամբ արաբական էին, որոնք հետագայում Ազարիա Ջուղայեցին փորձել է փոխա­րինել հայկականով։ Ջուղայեցիների թվականն ստանալու համար մեր թվականից պետք է հանել 1615՝ մարտի 21֊ից մինչև հունվարի 1֊ը, և 1616՝ հունվարի 1-ից մինչև մարտի 21-ը ժամանակամիջոցների համար[2]։

Ազարիա Ջուղայեցի
Ծնվել էանհայտ[1]
Ջուղա[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունտոմարագետ

Ազարիայի տոմարը գործածվել է Նոր Ջուղայի և Հնդկաստանի հայկական գաղութներում[2]։

Ազարիայի տոմար Հռոմեական (հուլյան) տոմար
Շամսի 1 Մարտի 21
Ադամի 1 Ապրիլի 20
Շբաթի 1 Մայիսի 20
Նախայի 1 Հունիսի 19
Ղամարի 1 Հուլիսի 19
Նադարի 1 Օգոստոսի 18
Թիրայի 1 Սեպտեմբերի 17
Դամայի 1 Հոկտեմբերի 17
Համերայի 1 Նոյեմբերի 16
Արամի 1 Դեկտեմբերի 16
Օվդանի 1 Հունվարի 15
Նիրհանի 1 Փետրվարի 14
Հավելյացի 1 Մարտի 16

Ազարիա Ջուղայեցու «Պատճէն Տօմարին Ազարիայի» տոմարագիտական երկը տպագրվել է 1685 թվականին Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում՝ «Գիրգ տօմարաց Հայոց, Ազարիայի, և Հռոմայեցւոց․․․»֊ի մեջ (320 էջ, 8 x 5,5 սմ, էջ 22-39)[2]։

Լուսնի զատկական բոլոր լրումները տեղի են ունեցել Շամս ամսին։ Ջուղայեցիների կամ ինչպես ձեռագրերում է հաճախ օգտագործվել, Նոր կամ Փոքր թվականը գտնելու համար անհրաժեշտ է հանել 532-ամյա երկու պարբերաշրջան, ընդ որում հարկ է հիշել, որ Հայոց մեծ թվականով տարեսկիզբը Նավասարդի 1-ն էր, իսկ նոր կամ փոքր թվականով Շամսի 1-ին։

Ազարիա Ջուղայեցու կազմած տոմարը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկական գաղթավայրերում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Անասյան Հ․, Հայկական մատենագրություն, հատոր 1-ին, Երևան, 1959, էջեր 272-276, 1177-1186
  • Թումանյան Բ․, Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Երևան, 1964
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 100  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: