Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)

Ազատ, քաղաք և ճանապարհային կայան Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառում[1]։ Գտնվել է Դվին-Պարտավ ճանապարհի վրա։ Գտնվում էր այժմյան ՀԽՍՀ Մարտունու շրջանի Արծվանիստ (Ներքին Ալուչաու) գյուղի հյուսիսային կողմում, Հայրիվանք գյուղի մոտ։ Հիշատակված է Սիմեոն Երևանցու «Ջամբռ» - ում։ Մանանդյանը ենթադրաբար նույնացնում է Բերդկունքի հետ։ Ավերակները գրավում են մոտ 1,5 կմ2, պահպանված են շինությունների ավերակներ, գերեզմանոց, փլված եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել