Հովսեփ Բարազյան
Հովսեփ Բարազյան (արմտ. հայ.՝ Յովսէփ Պարազեան, հուն․՝ Χοβσέπ Μπαραζιάν, անգլ.՝ Hovsep Parazian, հուլիսի 17, 1949, Աթենք, Հունաստան - հունիսի 13, 2019, Աթենք, Հունաստան), հունահայ մտավորական, լրագրող, հասարակական և կուսակցական գործիչ, «Ազատ օր» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ[1][2]։
Հովսեփ Բարազյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1949 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | հունիսի 13, 2019 (69 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարան, «Նշան Փալանջյան» ճեմարան և Հայկազյան համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1949 թվականի հուլիսի 17-ին, Աթենքում։ Նախնական կրթությունը ստացել է Աթենքի Ֆիքսի շրջանում գործող Հայ կաթողիկե վարժարանում, 1956-1961 այնուհետև 1962 թվականին, ուսումը շարունակել է Աթենքի նորակերտ Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանում։ 1962 թվականին հայագիտությունը կատարելագործելու նպատակով մի խումբ հունահայերի հետ միասին մեկնել է Բեյրութ, Նշան Փալանճեան ճեմարան, կրթությունը շարունակելու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայկազյան համալսարանում։ 1969 թվականին, Բեյրութում անդամագրվում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Վերադարնալով Աթենք, 1978 թվականից ստանձնել է Հունաստանում լույս տեսնող «Ազատ Օր» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունը մինչև 2007 թվականը։ 1974 թվականից Հայ Դատի գրասենյակի կազմավորման հիմնադիր անդամներից էր։ Մինչև 1975 թվականը եղել է «Հ.Յ.Դ. Երիտասարդաց Միության Կեդրոնական Վարչության» անդամ։ 1988 թվականին, Աթենքում մասնակցել է Հ.Յ.Դ. Ընդհանուր Ժողովին[2]։ Մահացել է 2019 թվականի հունիսի 13-ին[3]։