Ազատություն (նկար)
Ազատություն, Կարապետ Ադամյանի նկարներից, սիմվոլիկ ռեալիստական բովանդակությամբ նկար, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ազատագրման գաղափարը։ Պատկերը ստեղծվել է հայկական կոտորածներից հետո, հավանաբար այդ մղձավանջային ողբերգության պատճառած ցասումից հետո։ Ստեղծագործությունը համընկնում է Ադամյանի գործունեության առաջին շրջանին։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Կարապետ Ադամյան |
տարի | 1990 թ․ |
ժանր | գեղանկար |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | հայ ժողովրդի ազատագրական պայքար |
Ծանոթագրություններ |
Մտահղացում
խմբագրելՊետք է ենթադրել, որ Ադամյանը այս ստեղծագործության կոմպոզիցիան մտահղացել է Դելակրուայի «Ազատություն բարիկադների վրա» պատկերի կամ Ռյուդի «Մարսելիոզ» խմբաքանդակի օրինակով, բայց դժվար է որոշել՝ արդյոք նկարչի մտահղացման գաղափարն է առիթ տվել օգտվելու այդ արվեստագետների ստեղծագործություների կոմպոզիցիայից, թե նրանց գործերի կոմպոզիցիան է առիթ հանդիսացել նման թեմայով պատկեր մտահղանալուն։
Նկարագրություն
խմբագրելՆերկայացնում է պատերազմի դաշտի մի հատված։ Գրոհող զինվորների գլխավերևում սավառնում է ձեռքի շղթաները կտրտած մի կին՝ զինվորներին գրոհի կոչելիս։ Եթե չլիներ այդ կինը, պատկերը կարելի էր դիտելլ որպես սովորական մարտի տեսարան։ Սակայն Ադամյանը դրան տվել է սիմվոլիկ իմաստ։ Սավառնող կինը խորհրդանշում է համբերության բաժակը լցված Հայաստանը, որն իր զավակներին կոչ է անում պայքարի՝ հանուն ազատության։ Այս գաղափարն է նկարչին թելադրել կնոջը պատկերել փողփողացող պատմուճանով, վրեժխնդրության անզուսպ պոռթկումով համակված ցասումնալի արտահայտությամբ, շղթայազերծ բազուկները օդում պարզած, մարտի դաշտում սավառնելիս։
Այլաբանության իմաստ
խմբագրելԱրտասահմանում հայ նկարիչները ստիպված են եղել հայ ժողովրդի ազատագրական պայքարը մարմանավորել սիմվոլիկ պատկերներով՝ գոհացում տալու համար իրենց տարագիր հոգեվիճակին։
Գեղարվեստական արտահայտչականություն
խմբագրելՆկարը մշակված է մինչիմպրեսիոնիստական շրջանի եվրոպական դասական արվեստի ոճով։ Մարդիկ պատկերված են ռեալիստորեն, կերպարների անհատականացումով, դեմքերի հոգեբանական արտահայտությամբ՝ համաձայն գրոհի նետված զինվորների հոգեկան ապրումների, որոնք համակված են կորովով լի անձնվիրությանբ, հայրենասիրական պարտքի գիտակցումով։ Շատ տպավորիչ է բազկատարած սավառնող կնոջ կերպարը, որի բազուկներից կախված կտրտված շղթաները մարմնավորում են պատկերի հիմնական գաղափարը։ Ցնցող են մարտադաշտում ընկած զինվորների դիակները։ Պատկերը գեղարվեստական որակի իր բարձրության վրա է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն