Ազատագրված Երուսաղեմ (ֆիլմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատագրված Երուսաղեմ (այլ կիրառումներ)

«Ազատագրված Երուսաղեմ» (իտալ.՝ La Gerusalemme liberata), 1958 թվականին Տորկվատո Տասսոյի նույնանուն պոեմի հիման վրա իտալացի ռեժիսոր Կառլո Լյուդովիկո Բրագալյայի նկարահանած ֆիլմը (ֆիլմի սյուժեն հիմնված է հենց ասպետական պոեմի վրա և ոչ թե պատմական փաստերի)։

Ազատագրված Երուսաղեմ
իտալ.՝ La Gerusalemme liberata
Երկիր Իտալիա
Ժանրարկածային ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԱզատագրված Երուսաղեմ
Թվական1957
Լեզուիտալերեն
ՌեժիսորԿառլո Լյուդովիկո Բրագալիա[1]
Սցենարի հեղինակՍանդրո Կոնտինենցա
ԴերակատարներՖրանսիսկո Ռաբալ, Սիլվա Կոշչինա, Ռիկ Բատալիա, Ջիաննա Մարիա Կանալե, Կառլո Հինտերման, Էլենա Սանգրո, Ֆեռնանդո Տամբերլանի, Adolfo Geri?, Էդոարդո Տոնիոլո, Չեզարե Ֆանտոնի, Ուգո Սասո, Ամլետո Նովելլի, Անդրեա Աուրելի, Ալբա Առնովա, Արիստիդե Գարբինի, Լեոնարդո Բրագալիա, Ֆիլիպ Էրսեն, Ջուլիո Բատիֆերի, Ֆեռնանդո Գիա և Ֆեդելե Ջենտիլե
ՕպերատորՌոդոլֆո Լոմբարդի
ԵրաժշտությունՌոբերտո Նիկոլոզի
ՄոնտաժRenato Cinquini?
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Խաչակրաց առաջին արշավանք, խաչակիրները պատրաստվում են Երուսաղեմի վրա գրոհին։ Նրանց օգնության է շտապում Տանկրեդը իր մարդկանց հետ։ Նրա գերիների թվում է Էրմինիան, Անտիոքի արքայի դուստրը, որը սեր է տածում քաջ ասպետի նկատմամբ։ Նրա գերիների մեջ աղջիկը ճանաչում է շարասյանը միացած առևտրականների ռազմուհի Կլորինդային՝ Պարսկաստանի արքայի աղջկան։ Տանկրեդը կանչում է գեղեցկուհուն իր մոտ ընթրիքի, որտեղ ասում է, որ ճանաչել է նրան, սակայն չի կարող վնաս պատճառել իր հյուրին։ Կլորինդան ընդունում է զորապետի նրբանկատությունը, սակայն հասկանում է, որ հաջորդ անգամ նրանք երևի կհանդիպեն մարտի դաշտում։

Այդպես էլ պատահում է. Արգանտը, Ալադինի՝ Երուսաղեմի կառավարչի զորապետը, փորձ է ձեռնարկում Ռինալդոյին սպանելու համար։ Շատ քրիստոնյա մարտիկներ մահանում են, սակայն Ռինալդոն ողջ է մնում։ Տանկրեդն ու Կլորինդան հանդիպում են կրկին, ընդ որում, աղջիկը նորից հանգիստ վերադառնում է քաղաք։ Անհաջող փորձից հետո Երուսաղեմի կառավարիչ Ալադինը հավաքում է մարտական խորհուրդ, որտեղ Արգանտն առաջարկում է նենգ ծրագիր. Դամասկոսի կառավարչի աղջիկը՝ Արմիդան, պետք է թափանցի խաչակիրների ճամբար, շահի Ռինալդոյի վստահությունն ու երկպառակություն մտցնի խաչակիրների մեջ։ Կլորինդայի առարկումներին հակառակ՝ բոլորը համաձայնվում են այդ առաջարկի հետ։ Արմիդային հաջողվում է իրականացնել մտածվածն ու, իրեն համարելով աղջկա պաշտպանը, Ռինալդոն սպանում է խաչակիր առաջնորդներից մեկին՝ Գերնանդ Նորվեգացուն, ու ստիպված է լինում փախչել, սակայն արդյունքում դառնում է մուսուլմանների գերին։

Արգանտը Տանկրեդային մենամարտի է կանչում, սակայն նրանց երկարատև մենամարտը ի հայտ չի բերում ամենաուժեղին։ Գիշերը խաչակիրը գտնում է Ռինալդոյի ռազմիկներից մեկին, որը պատմում է, որ իր հրամանատարը գերի է ընկել։ Տանկրեդանը ուղևորվում է Արմիդայի ամրոց՝ իր ընկերոջը գտնելու համար։ Նրան հաջողվում է իրականացնել այս առաքելությունն, ու խաչակիրները մեծ փառքով վերադառնում են իրենց ճամբար։ Առավոտյան սկսվում է Երուսաղեմի վրա գրոհը։ Տանկրեդան ու Կլորինդան նորից հանդիպում են մարտի դաշտում։ Աղջիկը ստիպում է ռազմիկին սկսել մենամարտը, որտեղ նա ծանր վիրավորվում է։ Նա Տանկրեդային խոստովանում է իր սիրո մասին և խնդրում նրան վերջին բարեհաճության մասին՝ մահից հետո մկրտություն, որպեսզի այն աշխարհում կարողանա հանդիպել փառահեղ մարտիկի հետ։ Մենամարտի դաշտ է ժամանում նաև Արգանտը։ Տեսնելով մահացած աղջկան՝ հարձակվում է Տանկրեդայի վրա ու մահանում կռվի ժամանակ։ Նույն ժամանակ խաչակիրները բարձրանում են Երուսաղեմի պատերի վրա։ Ալադինը ստիպված է նահանջել, սակայն Գոտֆրիդը թույլատրում է բոլոր իսլամադավաններին խաղաղությամբ լքել քաղաքը։

Դերերում խմբագրել

 
Տորկվատո Տասսոն «Ազատագրված Երուսաղեմ» աշխատությունով
  • Ֆրանսիսկո Ռաբալ — Տանկրեդ Տարենդացի
  • Ռիկ Բատալյա — Ռինալդո դ'Էստե
  • Ֆիլիպ Էրսեն — Գոտֆրիդ Բուլոնացի
  • Նանդո Տամբերլանի — Պյոտր Պուստիննիկ
  • Էդոարդո Տոնիոլո — Ռայմոնդ Թուլուզացի
  • Սիլվա Կոշինա — Կլորինդա, Պարսկաստանի արքայի դուստրը
  • Ջանա Մարիա Կանալե — Արմիդա, Դամասկոսի կառավարչի դուստրը
  • Չեզարե Ֆանտոնի — Ալադին, Երուսաղեմի կառավարիչ
  • Անդրեա Ուրելի — Արգանտ, Ալադինի զորապետը
  • Լիվիա Կոնտարդի — Էրմինիա, Անտիոքի կառավարչի դուստրը

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել