Ազայ Կուլիև

քաղաքական գործիչ

Ազայ Աժդար օկլի Կուլիև (ադրբ.՝ Azay Əjdər oğlu Quliyev, հունիսի 23, 1971(1971-06-23), Վաղատին, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, ԱՀ Նախագահին առընթեր հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի նախագահ[1], Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի III, IV, V և VI գումարման պատգամավոր[2], Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ (2013-2016), ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Մետաքսի ճանապարհին աջակցության խմբի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար, Քաղաքական գիտությունների դոկտոր։

Ազայ Կուլիև
 
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 23, 1971(1971-06-23) (53 տարեկան)
Ծննդավայր Վաղատին, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան

Կենսագրություն

խմբագրել

Ազայ Կուլիևը ծնվել է 1971 թվականի հունիսի 23-ին, Զանգեզուրի Գարաքիլսայի շրջանի Վաղատին գյուղում։

  • 1989-1991 թվականներին ծառայել է բանակում։
  • 1992-1998 թվականներին սովորել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
  • 1995-1996 թվականներին սովորել է Անկարայում ՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի պետական կառավարման ինստիտուտում։
  • 2010 թվականինի փետրվար-մարտ ամիսներին նա սովորել է Քենեդիի դպրոցում, Հարվարդ, ԱՄՆ։
  • 2007-2013 թվականներին սովորել է Բաքվի պետական համալսարանի դոկտորանտուրայում։
  • 2015 թվականին նա ընտրվել է ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր։
  • 2016 թվականին նշանակվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
  • 2020 թվականին նշանակվել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար։
  • 2008 թվականից նա Ադրբեջանի Հանրապետության Նախագահին առընթեր հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի նախագահն է[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԱՀ Նախագահին առընթեր հասարակական կազմակերպություններին պետական աջակցության խորհրդի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Üçüncü çağırış Azərbaycan Respublikası Milli Məclisinin deputatları haqqında seçildikləri tarixə olan qısa məlumatlar
  3. president.az Azərbaycan Respublikasının Prezidenti yanında Qeyri-Hökumət Təşkilatlarına Dövlət Dəstəyi Şurasının üzvlərinin təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı